Խաչատուր Կոշտոյանց
Խաչատուր Սեդրակի (Սերգեյի) Կոշտոյանց (սեպտեմբերի 13 (26), 1900[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 2, 1961[3][1][2][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]), հայ խորհրդային ֆիզիոլոգ, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչատուր Կոշտոյանցի մանկությունն անցել է Պյատիգորսկ քաղաքում, որտեղ և միջնակարգ կրթություն է ստացել։ 1922 թվականին նա ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Լինելով երկրորդ կուրսի ուսանող` Կոշտոյանցը աշխատել է ուսանողական գիտական խմբակներում և ֆիզիոլոգիայի, միկրոբիոլոգիայի ու կենդանաբանության ասպարեզում մի շարք հետաքրքրական աշխատանքներ է կատարել։ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը վերջացնելուց հետո Կոշտոյանցը ընդունվել է ֆիզիոլոգիայի գծով ասպիրանտ։
Խաչատուր Կոշտոյանցն իր գիտական պատրաստությունն ստացել է խորհրդային և արտասահմանյան խոշորագույն գիտնականների (Սամոյլովի, Առնոլդի, Ռազենկովի, Իորդանի) ղեկավարությամբ։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատել է Տիմիրյագևի գիտահետազոտական ինստիտուտում, իսկ 1931 թվականին ընտրվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։ 1942 թվականին ընտրվել է նույն ամբիոնի վարիչ և գլխավորել այդ ամբիոնը մինչև իր կյանքի վերջը։ Միաժամանակ՝ 1946-1953 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ բնագիտության պատմության ինստիտուտի տնօրենը, իսկ 1936-1961 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Սևերցևի անվան կենդանիների մորֆոլոգիայի ինստիտուտի էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ[6]։
1939 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1943 թվականին Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ և կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ 1943-1947 թվականներին ակադեմիկոս Կոշտոյանցը եղել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը։
Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային Կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիկոս Կոշտոյանցը մոտ 300 գիտական աշխատությունների հեղինակ է[6]։ Կոշտոյանցի հիմնական աշխատությունները էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի բնագավառից են։ Նրա հետազոտությունները նշանակալից ազդեցություն ունեցան նյարդային համակարգի գործունեության քիմիական հիմունքների ժամանակակից հայեցակարգի ձևավորման վրա։
Նրա «Համեմատական ֆիզիոլոգիայի հիմունքները» (երկու հատորորով) աշխատությունը հրատարակվել է նաև անգլերեն, հունգարերեն, բուլղարերեն։ Նրա աշխատություններից են` «Վեգետատիվ և անիմալ չրգանների ֆունկցիաների վիճակը, նրանց էվոլյուցիայի լույսով», «Ապիտակուցային մարմինները, նյութերի փոխանակությունը և ներվային ռեգուլյացիան», «Ռուսաստանի ֆիզիոլոգիայի պատմության ակնարկներ» և այլն[7]։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչատուր Կոշտոյանցն իր գիտական գործունեությունը զուգակցել է հասարակական աշխատանքով։ Երկար տարիներ նա եղել է ֆիզիոլոգների, բիոքիմիկոսների և ֆարմակոլոգների համամիութենական ընկերության նախագահի տեղակալը և մասնակցել համամիութենական ու անդրկովկասյան համագումարների ու կոնֆերանսների կազմակերպմանը։ Կոշտոյանցը միջազգային ֆիզիոլոգիական կոնգրեսներում և սիմպոզիումներում վեր է հանել խորհրդային գիտության նվաճումները։ Նա ԽՍՀՄ երկրորդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ է եղել։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Автобиографические записки Ивана Михайловича Сеченова.- Москва, Изд-во АН СССР, 1945, 175 с.
- Биологические воззрения Ламеттри.- Б.м., Б.и., Б.г., 30 с.
- И.М. Сеченов.- Москва, Медгиз, 1950, 224 с.[8]
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խ. Ս. Կաշտոյանց», պատմաբանասիրական հանդես № 1, 1961, էջ 268-270
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Коштоянц Хачатур Седракович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 Илизаров С. С. «Всю жизнь мне везло на хороших людей»: беседа с Н.А. Григорьян 9 марта 2006 года, “All my life, I've been lucky to meet good people": A conversation with N.A. Grigor'yan on 9 March 2006 (ռուս.) // Историко-биологические исследования — 2024. — Т. 16, вып. 3. — С. 127—168. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
- ↑ 6,0 6,1 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 26. ISBN 99930-1-001-7.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն) - ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Խաչատուր Կոշտոյանց». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչատուր Կոշտոյանց» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 591)։ |
|
- Սեպտեմբերի 26 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 2 մահեր
- 1961 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- Խորհրդահայեր
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ ֆիզիոլոգներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Հայ գիտնականներ
- Ազգային ակադեմիաների անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորներ
- Դասագրքերի հեղինակներ