Jump to content

Լևոն Եվանգուլյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Եվանգուլյանց
Ծնվել էհունվարի 5 (18), 1901[1][2]
ԾննդավայրՎլադիկավկազ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհուլիսի 2, 1986(1986-07-02)[2] (85 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի ավիացիոն ինստիտուտ (1930)[1]
ԱշխատավայրՄոսկվայի ավիացիոն ինստիտուտ[1]
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ

Լևոն Բաղդասարի Եվանգուլյանց (Եվանգուլով) (հունվարի 5 (18), 1901[1][2], Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 2, 1986(1986-07-02)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2], հայ խորհրդային ինժեներ, մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1961), պրոֆեսոր (1951

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը (19301931 թվականից դասախոսում էր նույն ինստիտուտում, 1937 թվականից եղել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտն կից ավիացիոն արդյունաբերության գլխավոր վարչության փորձնական կոնստրուկտորական բյուրոյի (իր նախաձեռնությամբ ստեղծված) պետը և գլխավոր կոևստրուկտորը։ Հետագայում Եվանգուլյանցի ջանքերով բյուրոն վերակազմվել է գործարանի, որտեղ նա աշխատել է որպես գլխավոր կոնստրուկտոր, ապա՝ տնօրեն։ Զբաղվում էր շարժիչների փորձարարական տեխնիկայի և մեթոդիկայի հարցերով։ Եվանգուլյանցին է պատկանում ռոտորային շարժիչների հիդրավլիկական արգելակի կոնստրուկցիան։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1951ԽՄԿԿ անդամ 1921 թվականից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Եվանգուլյանց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 525