Լևոն Աբրահամյան (դերասան)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Աբրահամյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | 1910, մայիսի 11 |
Ծննդավայր | Տաշքենդ, Ուզբեկստան |
Մահացել է | 1988, հուլիսի 26 |
Մահվան վայր | Լենինական |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Լևոն Աբրահամի Աբրահամյան (մայիսի 11, 1910[1], Տաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - հուլիսի 26, 1988, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Աբրահամյանը ծնվել է 1910 թվականի մայիսի 11-ին Տաշքենդ քաղաքում։ 1926-1937 թվականներին աշխատել է Տաշքենդի, 1946-1953 թվականներին՝ Կիրովաբադի հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1953 թվականից՝ Լենինականի պետական թատրոնի դերասան[2]։
1986 թվականին նկարահանվել է Օտար խաղեր ֆիլմում։ Գրել է պիեսներ[3]։
Մահացել է 1988 թվականի հուլիսի 26-ին Լենինական քաղաքում[2]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեր | Հեղինակ | Պիես |
---|---|---|
Սեյրան | Ալեքսանդր Շիրվանզադե | «Նամուս» |
Պեպո | Գաբրիել Սունդուկյան | «Պեպո» |
Կարլ Մոոր | Շիլլեր | «Ավազակներ» |
Յագո | Ուիլյամ Շեքսպիր | Օթելլո» |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1978
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարությունյան Ս., Մութաֆյան Լ., Լևոն Աբրահամյան, Երևան, 1986։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=10189
- ↑ 2,0 2,1 «Լևոն Աբրահամյան». zarkfoundation.com.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Աբրահամյան (դերասան)» հոդվածին։ |
|