Լուկաս Բիլյա
Բիլյան Արգենտինայի հավաքականի կազմում 2018 թվականին | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Lucas Rodrigo Biglia | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
Արգենտինա Իտալիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 30, 1986[1][2][3] (38 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Mercedes, Բուենոս Այրես, Արգենտինա | |||||||||||||||||
Հասակ | 178 սմ | |||||||||||||||||
Քաշ | 70 կգ | |||||||||||||||||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Միլան | |||||||||||||||||
Համար | 20 | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | ||||||||||||||||
2004-2005 | Արխենտինոս Խունիորս | 17 | (1) | |||||||||||||||
2005-2006 | Ինդեպենդիենտե | 49 | (0) | |||||||||||||||
2006-2013 | Անդերլեխտ | 221 | (12) | |||||||||||||||
2013-2017 | Լացիո | 109 | (13) | |||||||||||||||
2017-ներկա | Միլան | 51 | (2) | |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
2003 | Արգենտինա Մ17 | 3 | (1) | |||||||||||||||
2005 | Արգենտինա Մ20 | 8 | (1) | |||||||||||||||
2011-2018 | Արգենտինա | 58 | (1) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Լուկաս Ռոդրիգո Բիլյա (իսպ.՝ Lucas Rodrigo Biglia, Իսպաներեն արտասանություն՝ [ˈlukas roˈðɾiɣo ˈβiɣlja], հունվարի 30, 1986[1][2][3], Mercedes, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս իտալական Միլանի կազմում։ 2011-ից 2018 թվականներին հանդես է եկել Արգենտինայի ազգային հավաքականում՝ անցկացնելով 58 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ[4]։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[5]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան Արգենտինայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիլյան կարիերան սկսել է Արխենտինոս Խունիորսում և իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2004 թվականին։ Իր դեբյուտը նշել է հուլիսի 1-ին՝ Տալյերեսի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2004 թվականի նոյեմբերի 28-ին՝ Հուրականի դեմ խաղում։ Այս մրցաշրջանում Բիլյան անցկացրեց 15 խաղ, ինչից հետո որոշեց լքել ակումբը՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար։
2005 թվականի փետրվարին Բիլյան տեղափոխվեց Ինդեպենդիենտե[7][8]։ Իր դեբյուտը Ինդեպենդիենտեի կազմում նշեց փետրվարի 26-ին՝ Լանուսի դեմ խաղում[9][10]։
Անդերլեխտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հուլիսին՝ Ինդեպենդիենտեի կազմում 1.5 մրցաշրջան անցկացնելուց հետո Բիլյան 4 տարվա պայմանագիր կնքեց բելգիական Անդերլեխտի հետ[11]։ Իր դեբյուտը նշեց 2006 թվականի հուլիսի 30-ին՝ Սենտ Տրույդենի դեմ խաղում[12]։ 1 ամիս անց նա իր դեբյուտը նշեց Չեմպիոնների Լիգայում՝ խմբային փուլի Լիլի դեմ խաղում[13]։ Մրցաշրջանի ընթացքում Բիլյան հաստատվեց Անդերլեխտի մեկնարկային կազմում։ 2007 թվականի հունվարին նա ճանաչվեց Բելգիայի առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[14]։ 2006-2007 մրցաշրջանում Բիլյան դարձավ 1 գոլի հեղինակ 46 խաղերում, իսկ Անդերլեխտը հաղթեց Բելգիայի առաջնությունը[15]։
2007-2008 մրցաշրջանի սկզբում Բիլյան Անդերլեխտի հետ հաղթեց Բելգիայի սուպերգավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Բրյուգեին[16]։ 2007 թվականի դեկտեմբերի 15-ին Բիլյան երկարաձգեց իր պայմանագիրը Անդերլեխտի հետ մինչև 2012 թվականը[17]։ Այս մրցաշրջանում արգենտինացին անցկացրեց 50 խաղ, իսկ Անդերլեխտը հաղթեց Բելգիայի գավաթը և Բելգիայի առաջնությունում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ զիջելով Ստանդարտին։
2008-2009 մրցաշրջանից առաջ Բիլյան ցանկություն հայտնեց լքել Անդերլեխտը[18], սակայն մնաց թիմում տրանսֆերային պատուհանի ընթացքում և 2008 թվականի օգոստոսի 6-ին խփեց իր առաջին գոլը եվրոգավաթներում՝ գրավելով ԲԱՏԷ-ի դարպասը Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի խաղում[19]։ Չնայած մանր վնասվածքներին, Բիլյան շարունակում էր մնալ Անդերլեխտի հիմնական կազմի խաղացող և ձմեռային տրանսֆերային պատուհանում նրա անունը կապում էին այնպիսի ակումբների հետ, ինչպիսիք էին Բարսելոնան, Ինտերը, Միլանը, Վալենսիան, Ֆեներբահչեն, Գալատասարայը և Բիրմինգհեմ Սիթին[20][21][22]։ Այնուամենայնիվ, նա մնաց ակումբում և մասնակցեց 35 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
2009-2010 մրցաշրջանում Բիլյան անցկացրեց 48 խաղ բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի հեղինակ, իսկ Անդերլեխտը հաղթեց Բելգիայի առաջնությունը։ Բիլյան ձոնեց այս տիտղոսը իր ծեր հորը[23]։
2010-2011 մրցաշրջանի սկզբում Անդերլեխտը Բիլյայի հետ հաղթեց Բելգիայի սուպերգավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Գենտին[24]։ Մրցաշրջանի առաջին՝ Էյպենի դեմ խաղում Բիլյան ուսի վնասվածք ստացավ և բաց թողեց մի քանի շաբաթ[25]։ Հետագայում նա նաև ստացավ ծնկատակի ջիլի վնասվածք՝ մինչև տարվա վերջ այլևս խաղադաշտ դուրս չգալով[26]։ 2011 թվականի հունվարին Գալատասարայը Բիլյայի համար առաջարկեց 4.5 միլիոն եվրո, սակայն տրանսֆերը այդպես էլ չկայացավ։ Չնայած հետագայում արգենտինացին ստացավ մրցաշրջանի իր 4-րդ վնասվածքը, նա անցկացրեց 35 խաղ բոլոր մրցաշարերում։ Բիլյայով նաև հետաքրքրվում էին Վեստ Հեմը, Նապոլին և Բորդոն[27]։
2011-2012 մրցաշրջանում Բիլյան երկարաձգեց իր պայմանագիրը Անդերլեխտի հետ մինչև 2015 թվականը[28]։ Կոպա Ամերիկայից հետո Բիլյան ցանկություն հայտնեց լքել ակումբը՝ ավելի լավ առաջնություններում խաղալու համար[29]։ Այնուամենայնիվ, նա մնաց Անդերլեխտում և նշանակվեց ավագի փոխարինող[30]։ 2011 թվականի սեպտեմբերի 15-ին Բիլյան անցկացրեց իր առաջին խաղը ավագի փողկապով՝ ԱԵԿ Աթենքի դեմ խաղում[31]։ 2011 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 23-ը 4 խաղերում արգենտինացին տվեց 5 գոլային փոխանցում։ Հետագայում, Օլիվիե Դեշախտը այլևս չէր կարող լինել Անդերլեխտի ավագը, և Բիլյան դարձավ թիմի ավագ[32]։ Հոկտեմբերի վերջում նա ստացավ ուսի վնասվածք և վիրահատվեց[33], ինչից հետո բաց թողեց 4 ամիս[34]։ Նա վերադարձավ 2012 թվականի հունվարի 15-ին՝ Բրյուգեի դեմ խաղում[35]։ Ձմռանը ԶԼՄ-ները հայտնեցին Բիլյայի Միլան հնարավոր տրանսֆերի մասին[36]։ Չնայած վնասվածքին, այս մրցաշրջանում նա անցկացրեց 38 խաղ, իսկ Անդերլեխտը հաղթեց Բելգիայի առաջնությունը։ Իր ելույթների համար Բիլյան Անդերլեխտի ֆաների կողմից ճանաչվեց ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ[37]։
2012-2013 մրցաշրջանից առաջ Բիլյայով սկսեցին հետաքրքրվել Արսենալը[38], Նորվիչը[39], Ռեալ Մադրիդը և Ինտերը, սակայն Բիլյան մնաց Անդերլեխտում։ Այս մրցաշրջանը նույնպես նա սկսեց ավագի փողկապով, իսկ ձմռանը հայտնվեցին տեղեկություններ, որ Սաութհեմպտոնը հետաքրքրված է Բիլյայի ծառայություններով[40]։ Բիլյան ցույց տվեց իր ցանկությունը լքել Անդերլեխտը՝ բաց թողելով թիմի մարզումները[41]։ 2013 թվականի փետրվարի 3-ին արգենտինացին ստացավ իր առաջին կարմիր քարտը Անդերլեխտի կազմում՝ Ստանդարտ Լիեժի դեմ խաղում[42]։ Այս մրցաշրջանում Բիլյան անցկացրեց 51 հանդիպում և դարձավ 5 գոլի հեղինակ, իսկ Անդերլեխտը հաղթեց Բելգիայի առաջնությունը։
Տիտղոսը հաղթելուց հետո Անդերլեխտի գլխավոր տնօրեն Հերման վան Հոլսբիկը հաստատեց, որ Բիլյան լքում է ակումբը։ Իր վերջին խաղում արգենտինացին հրաժեշտ տվեց թիմի երկրպագուներին[43]։ Անդերլեխտի կազմում խաղալու տարիներին Բիլյային համեմատում էին Ֆեռնանդո Ռեդոնդոյի հետ՝ նրա ճշգրիտ փոխանցումների և մղած կոշտ պայքարի համար[18]։
Լացիո
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հուլիսի 23-ին Բիլյան 5 տարվա պայմանագիր կնքեց իտալական Լացիոյի հետ[44][45]։ Ըստ Լացիոյի ֆինանսական հաշվետվության՝ ակումբը Բիլյայի տրանսֆերի համար վճարել է 8.4 միլիոն եվրո[46]։
Իր դեբյուտը Լացիոյի կազմում Բիլյան նշեց 2013 թվականի օգոստոսի 25-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[47]։ Այնուամենայնիվ, վնասվածքի պատճառով արգենտինացին բաց թողեց 2013 թվականի շարունակությունը[48][49]։ 2013 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Վերոնայի դեմ խաղում Բիլյան խփեց իր առաջին գոլը Լացիոյի կազմում[50]։ Այս մրցաշրջանում նա դարձավ 2 գոլի հեղինակ 32 խաղերում։
2014-2015 մրցաշրջանում Բիլյան շարունակեց մնալ Լացիոյի հիմնական կազմի խաղացող մինչև Ջենոայի հետ խաղում ստացած վնասվածքը, որի պատճառով նա մի քանի շաբաթ բաց թողեց[51]։ Նա վերադարձավ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Տորինոյի դեմ խաղում և այս խաղում նաև դարձավ գոլի հեղինակ[52]։ Բիլյան օգնեց Լացիոյին դուրս գալ Իտալիայի գավաթի եզրափակիչ, սակայն վնասվածքի պատճառով չմասնակցեց եզրափակչին, որում Լացիոն պարտվեց Յուվենտուսին 2-1 հաշվով[53]։ Չնայած վնասվածքներին, Բիլյան այս մրցաշրջանը ավարտեց 4 գոլերով 31 խաղերում բոլոր մրցաշարերում։
2015-2016 մրցաշրջանում Բիլյան նշանակվեց Լացիոյի նոր ավագ։ Իր առաջին խաղը ավագի թևկապով անցկացրեց օգոստոսի 8-ին՝ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում, որում Լացիոն պարտվեց 2-0 հաշվով[54]։ Այս մրցաշրջանում արգենտինացին անցկացրեց 36 խաղ՝ դառնալով 5 գոլի հեղինակ։
Միլան
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի 16-ին Բիլյան 3 տարվա պայմանագիր կնքեց Միլանի հետ[55][56][57]։ Ակումբը նրա համար վճարեց 17.5 միլիոն եվրո[58][59]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 27-ին՝ Կալյարիի դեմ խաղում[60]։ Առաջին հանդիպումը Միլանի ավագի թևկապով անցկացրեց հոկտեմբերի 25-ին՝ Կիևոյի դեմ խաղում[61]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի փետրվարի 10-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում[62]։ 2019 թվականի մարտի 9-ին Բիլյան գոլ խփեց Կիևոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[63]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիլյայի հետ Արգենտինայի մինչև 17 տարեկանների հավաքականը հաղթեց 2003 թվականի Հարավային Ամերիկայի առաջնությունը և գրավեց 3-րդ հորիզոնականը աշխարհի առաջնությունում, որում Բիլյան ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ[64]։ Շուտով Բիլյան նա դարձավ Արգենտինայի մինչև 17 տարեկանների հավաքականի ավագը[65]։ Բիլյայի հետ Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականը հաղթեց 2005 թվականի Հարավային Ամերիկայի և աշխարհի առաջնությունը[66][67]։
Բիլյան Արգենտինայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2010 թվականի նոյեմբերին՝ Բրազիլիայի դեմ խաղի համար, սակայն այդպես էլ այդ խաղում դաշտ դուրս չեկավ[68][69]։ 2011 թվականի փետրվարին նա նորից հրավիրվեց ազգային հավաքական և իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց Պորտուգալիայի դեմ ընկերական խաղում[70]։ Նույն տարում Բիլյան մասնակցեց Կոպա Ամերիկային, սակայն դաշտ դուրս եկավ ընդամենը 2 անգամ՝ փոխարինման դուրս գալով խաղի վերջում, իսկ Արգենտինան պարտվեց Ուրուգվային քառորդ եզրափակչում[71]։
2014 թվականի հունիսի 2-ին Բիլյան հայտավորվեց Արգենտինայի հավաքական՝ աշխարհի առաջնության համար[72]։ Մինչև քառորդ եզրափակիչ նա միայն փոխարինման էր դուրս գալիս խաղի վերջում, իսկ քառորդ եզրափակչից դարձավ հիմնական կազմի խաղացող։ Արգենտինան եզրափակչում պարտվեց Գերմանիային 1-0 հաշվով[73]։
Բիլյան նաև մասնակցեց 2015 և 2016 թվականների Կոպա Ամերիկաներին, որոնցում Արգենտինան հասավ եզրափակիչ՝ այնտեղ պարտվելով Չիլիին[74][75]։ 2015 թվականի նոյեմբերի 17-ին՝ Կոլումբիայի դեմ խաղում Բիլյան խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[76]։
2018 թվականի հունիսին Արմանին ընդգրկվեց Արգենտինայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[77][78]։ Առաջնությունում նա մասնակցեց միայն Իսլանդիայի դեմ հանդիպմանը, իսկ Արգենտինան հասավ մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ 4-3 հաշվով պարտվեց Ֆրանսիային[79][80]։ Աշխարհի առաջնությունից հետո Բիլյան հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին[81]՝ Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 58 խաղից հետո[4]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 3-ի դրությամբ[82]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ինդեպենդիենտե | 2005–06 | Պրիմերա Դիվիզիոն | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 0 |
Անդերլեխտ | 2006–07 | Բելգիայի Պրո Լիգա | 33 | 1 | 7 | 0 | 6 | 0 | 46 | 1 |
2007–08 | 30 | 1 | 8 | 0 | 11 | 0 | 49 | 1 | ||
2008–09 | 32 | 2 | 2 | 0 | 1 | 1 | 35 | 3 | ||
2009–10 | 34 | 1 | 2 | 1 | 12 | 2 | 48 | 4 | ||
2010–11 | 26 | 0 | 2 | 0 | 7 | 0 | 35 | 0 | ||
2011–12 | 30 | 2 | 1 | 0 | 7 | 0 | 38 | 2 | ||
2012–13 | 36 | 5 | 5 | 0 | 10 | 0 | 51 | 5 | ||
Ընդհանուր | 221 | 12 | 27 | 1 | 54 | 3 | 302 | 16 | ||
Լացիո | 2013–14 | Սերիա A | 26 | 2 | 2 | 0 | 4 | 0 | 32 | 2 |
2014–15 | 27 | 3 | 4 | 1 | 0 | 0 | 31 | 4 | ||
2015–16 | 27 | 4 | 3 | 0 | 6 | 1 | 36 | 5 | ||
2016–17 | 29 | 4 | 5 | 1 | — | — | 34 | 5 | ||
Ընդհանուր | 109 | 13 | 14 | 2 | 10 | 1 | 133 | 16 | ||
Միլան | 2017–18 | Սերիա A | 28 | 1 | 4 | 0 | 5 | 0 | 37 | 1 |
2018–19 | 16 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 19 | 1 | ||
2019–20 | 7 | 0 | 0 | 0 | — | 7 | 0 | |||
Ընդհանուր | 51 | 2 | 5 | 0 | 7 | 0 | 63 | 2 | ||
Կարիերայի ընդհանուր | 388 | 27 | 46 | 3 | 71 | 4 | 505 | 34 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգենտինա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2011 | 6 | 0 |
2012 | 1 | 0 |
2013 | 9 | 0 |
2014 | 12 | 0 |
2015 | 10 | 1 |
2016 | 11 | 0 |
2017 | 6 | 0 |
2018 | 3 | 0 |
Ընդհանուր | 58 | 1 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
Նոյեմբերի 17, 2015 | Մետրոպոլիտանո Ռոբերտո Մելենդես, Բառանկիլյա, Կոլումբիա | Կոլումբիա | ԱԱ 2018 Որակավորում |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդերլեխտ
- Բելգիայի առաջնություն. 2006–07, 2009–10, 2011–12, 2012–13
- Բելգիայի գավաթ. 2007–08
- Բելգիայի սուպերգավաթ. 2006, 2010, 2012
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգենտինա Մ20
- Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնություն. 2005
Արգենտինա
- ՖԻՖԱ աշխարհի առաջնություն. երկրորդ տեղ 2014
- Կոպա Ամերիկա. երկրորդ տեղ 2015, 2016
- Սուպերկլասիկո դե լաս Ամերիկաս. 2017
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բելգիայի առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2006–07
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 4,0 4,1 «Argentina World Cup news: Biglia quits international duty after France World Cup exit | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Argentina - L. Biglia - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Argentinos v. Talleres». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Por los clubes». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «"Creo que la gente fue generosa"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ fussball.wettpoint.com, Cpr. «Independiente - Lanús Game Result, Statistics on 26/02/2005 - Soccer Database Wettpoint». fussball.wettpoint.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Muy desorientado: la bronca de no ganar». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ BELGA. «Biglia tekent voor 4 seizoenen bij Anderlecht». De Standaard (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Sint-Truidense VV - RSC Anderlecht, Jul 30, 2006 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «RSC Anderlecht v Lille OSC Métropole Starting XIs, 13/09/2006, UEFA Champions League | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Vandewalle, Ludo. «Gouden schoen voor Mbark Boussoufa». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Belgian Leagues - Jupiler League 2006-07 League Table». takisonline.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ LLC, Revolvy,. «"2007 Belgian Super Cup" on Revolvy.com». www.revolvy.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Anderlecht Online - Biglia extends contract until 2012 (14 Dec 07)». www.anderlecht-online.be (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 18,0 18,1 «Biglia klaar om te vertrekken bij Anderlecht». HLN (հոլանդերեն). 2008 թ․ մայիսի 20. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «FC BATE Borisov v RSC Anderlecht Live Commentary & Result, 06/08/2008, UEFA Champions League | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ mam. «Biglia op weg naar Birmingham?». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Fenerbahce informeert naar Biglia». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ jdb. «Lucas Biglia wil weg bij Anderlecht». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Geril, Jürgen. «Lucas Biglia: 'Deze titel is voor jou, papa'». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «RSC Anderlecht v KAA Gent Starting XIs, 23/07/2010, Super Cup | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Jacobs: "Geen CL-voorrondes voor Biglia"». sporza (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Lucas Biglia is opnieuw enkele weken out». sporza (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «"Вест Хэм" намерен купить у "Андерлехта" защитника Билью». www.championat.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ md. «Lucas Biglia verlengt contract bij Anderlecht tot 2015». De Standaard (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Biglia seeks Anderlecht exit». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ REUNES, Marc. «Deschacht: 'Elke wedstrijd met elf aanvoerders'». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ uefa.com. «UEFA Europa League 2011/12 - History - Anderlecht-AEK – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Olivier Deschacht geeft aanvoerdersband af». De Standaard (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Anderlecht's Lucas Biglia to undergo shoulder surgery this week - Goal.com». Goal.com (անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Biglia volgende week onder het mes, vier maanden out». HLN (հոլանդերեն). 2011 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «RSC Anderlecht v Club Brugge KV Starting XIs, 15/01/2012, Pro League | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Полузащитник "Андерлехта" Билья может перейти в "Милан"». www.championat.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ jug. «Anderlecht-fans verkiezen Biglia tot Speler van het Jaar». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Biglia on Wenger agenda». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Canaries to swoop for Biglia». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Transfer news: Southampton want Lucas Biglia and Joan Verdu». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Reported Premier League target Lucas Biglia fails to show up for Anderlecht training». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «RSC Anderlecht v Royal Standard de Liège Live Commentary & Result, 03/02/2013, Pro League | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Eeckhaut, Dimitri (2013 թ․ մայիսի 19). «Biglia bevestigt vertrek bij Anderlecht, Jovanovic en Mbokani volgen wellicht». HLN (հոլանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Jefferson, Ben (2013 թ․ հուլիսի 24). «Arsenal and Liverpool target Lucas Biglia joins Lazio». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Green, Steven (2013 թ․ հուլիսի 24). «Lazio Sign Anderlecht Midfielder Lucas Biglia». CaughtOffside. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «BILANCIO AL 30 GIUGNO 2014» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Lazio 2 - 1 Udinese Team line-ups 25/08/2013 - Serie A - Goal.com». www.goal.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ uefa.com (2013 թ․ հոկտեմբերի 29). «UEFA Europa League - News – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Pinnewaert, Yari (2013 թ․ հոկտեմբերի 30). «Lucas Biglia drie weken out met kuitblessure». HLN. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Hellas Verona 4 - 1 Lazio Team line-ups 12/22/13 - Serie A - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Genoa vs Lazio | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Lazio vs. Torino - Football Match Line-Ups - October 26, 2014 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Juventus 2-1 Lazio (AET)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 20. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Juventus FC v SS Lazio Starting XIs, 08/08/2015, Super Cup | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «AC Milan Transfer News: Lucas Biglia agent confirms Milan move | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.(չաշխատող հղում)
- ↑ «AC Milan sign midfielder Lucas Biglia on three-year deal». Eurosport. 2017 թ․ հուլիսի 17. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Milan, AC. «OFFICIAL: BIGLIA IS NOW RED AND BLACK | AC Milan». AC Milan. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «AC Milan sign Lucas Biglia from Lazio for £17m». Mail Online. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «AC Milan announce midfielder Lucas Biglia as ninth summer signing». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «AC Milan - Cagliari Calcio, Aug 27, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Chievo Verona - AC Milan, Oct 25, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «SPAL 2013 - AC Milan, Feb 10, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Chievo Verona - AC Milan, Mar 9, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Gloria juvenil». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Apabullante». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Una generación moldeada por Tocalli». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «La selección Sub 20 partió hacia Holanda». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Glendenning, Barry (2010 թ․ նոյեմբերի 17). «Argentina 1-0 Brazil - as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Argentina v Brazil Starting XIs, 17/11/2010, Friendlies | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Internationals (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Argentina v Uruguay Starting XIs, 16/07/2011, Copa America | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Argentina World Cup 2014 squad». Telegraph.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ FIFA.com. «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - Germany-Argentina - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Hill, Tim (2015 թ․ հուլիսի 4). «Chile win Copa América after beating Argentina on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Lutz, Tom (2016 թ․ հունիսի 26). «Chile beat Argentina on penalties to win Copa América – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Colombia v Argentina Live Commentary & Result, 17/11/2015, WC Qualification South America | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Argentina Squad World Cup 2018 (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Argentina's 2018 World Cup squad: Who joins Aguero and Messi in Russia? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «World Cup 2018: France reach quarter-finals with 4-3 win over Argentina». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Wondergoals galore as France outguns Argentina to end Messi's World Cup». ABC News (ավստրալիական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Biglia retires from Argentina | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Lucas Biglia». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բիլյայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Բիլյան transfermarkt-ում
- Բիլյան soccerbase.com-ում
- Բիլյան WhoScored.com կայքում
- Բիլյան Միլանի պաշտոնական կայքում
- Բիլյան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Բիլյան ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2020-06-22 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Բիլյա» հոդվածին։ |
|
|
|
- Հունվարի 30 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արգենտինայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Անդերլեխտի ֆուտբոլիստներ
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Արգենտինացի ֆուտբոլիստներ
- Արգենտինոս Խունիորսի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Ինդեպենդիենտեի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լացիոյի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ