Լոզեր (դեպարտամենտ)
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Դեպարտեման | ||||
Մտնում է | Լանգեդոկ-Ռուսիլյոն | ||||
Վարչկենտրոն | Մանդ | ||||
Ամենաբարձր կետ | Sommet de Finiels? | ||||
Հիմնական լեզու | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն (1999) | 73 509 (100րդ տեղ) | ||||
Խտություն | 14 | ||||
Տարածք | 5 167 | ||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Արդեշ, Ավերոն, Կանտալ, Գար և Վերին Լուար | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1) | ||||
ISO 3166-2 կոդ | FR-48 | ||||
Անվանված է | Mont Lozère? | ||||
cg48.fr/conseil-general/fonctionnement/index.html | |||||
Լոզեր (ֆրանսերեն՝ Lozère), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավում։
- Լոզեր դեպարտամենտի կարգային թիվն է՝ 48։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1790 թվականի մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ստեղծված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է։
1999 թվականի տվյալներով բնակչությունը 73.5 հազար մարդ է։ Այս ցուցանիշով Լոզերը դեպարտամենտների շարքում զբաղեցնում է վերջին՝ հարյուրերորդ տեղը։
Պլինիոս Ավագն իր «Բնական պատմության» մեջ գովաբանում է Լոզերի պանիրները, ասելով, որ Հռոմում մեծ համբավ վայելող պանիրները պատրաստվում են Նեմոսոսում, ավելացնելով, որ սակայն, դրանք շուտ փչացող են և պետք է ուտել թարմ վիճակում։
Աշխարհագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանակից է Կանտալ, Վերին Լուար, Արդեշ և Ավերոն դեպարտամենտներին։
Տարածքը 5 167 կմ² է, ունի 185 համայնք։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնաբուծությամբ և զբոսաշրջությամբ։ Լոզերում այլ գյուղատնտեսական զբաղմունք չկա անբերրի հողերի պատճառով։ Խոշոր եղջերավոր կենդանիներից օբրակի բուծումն ամենատարածվածն է դեպարտամենտում։
Դեպարտամենտը գործազրկության ամենացածր ցուցանիշերից մեկն ունի Ֆրանսիայում, քանի որ երիտասարդները չափահաս դառնալուն պես մեկնում են աշխատանքի այլ քաղաքներ, ինչպիսիք են Լիոնը, Մարսելը, Մոնպելիեն։
Հողեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոզերի տարածքը կազմում է 5,167 կմ²։ Քաղաքային դեպարտամենտ է, որտեղ ճանապարհներն ու շենքերը քիչ մասն են կազմում։ Ընդհանուր առմամբ տարածքը բաժանված է հետևյալ կերպ՝
- Անտառ - 43.81%
- Ամայի և այլ բաց տարածքներ - 31.19%
- Մշակելի հողեր - 12.74%
- Դաշտեր - 11.36%
- Ճանապարհներ և կառույցներ - 0.54%
- Գետեր և լճակներ - 0.36%
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2005-01-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոզեր (դեպարտամենտ)» հոդվածին։ |
|