Լիլյա Բուդաղյան
Լիլյա Բուդաղյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Մագդեբուրգի համալսարան[1] և Երևանի պետական համալսարան (1998) |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և համակարգչային գիտնական |
Աշխատավայր | Բերգենի համալսարան |
Անդամություն | Տեխնիկական գիտությունների նորվեգական համալսարան |
Lilya Budaghyan Վիքիպահեստում |
Լիլյա Բուդաղյան (հունվարի 29, 1976, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կրիպտոգրաֆ, համակարգչային գիտնական և դիսկրետ մաթեմատիկոս, որը հայտնի է կրիպտոգրաֆիկ Բուլյան ֆունկցիաների վերաբերյալ իր աշխատանքով։ Նորվեգիայի Բերգենի համալսարանի ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր է[2], որտեղ ղեկավարում է անվտանգ հաղորդակցության Սելմեր կենտրոնը[3] և Բուլյան ֆունկցիաների թիմը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ մաթեմատիկոսի որակավորմաբ։ 2005 թվականին «Գրեթե թեքված և գրեթե կատարյալ ոչ գծային ֆունկցիաների համարժեքությունն ու դրանց ընդհանրացումները» խորագրով թեկնածուական թեզ է պաշտպանել Գերմանիայի Մագդեբուրգի Օտտո ֆոն Գերիկե համալսարանում[4][5]։
Իտալիայի Տրենտոյի համալսարանի, Բերգենի համալսարանի և Փարիզի 8 Վինսեն-Սեն-Դենի համալսարանի հետդոկտորական հետազոտություններից հետո 2019 թվականին դարձել է Բերգենի համալսարանի պրոֆեսոր[5]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին պրոֆեսոր Բուդաղյանն արժանացել է Էմիլ Արթինի անվան մրցանակին՝ մաթեմատիկայի բնագավառում հանրահաշվի, երկրաչափության և թվերի տեսության մեջ ակնառու ներդրման և Թոր Հելլեսեթի հետ «Նոր փոխադրական կիսադաշտեր, որոնք սահմանվում են նոր PN բազմանդամներով» խորագրով համատեղ աշխատության համար[6][7]։ 2022 թվականին համահեղինակությամբ հրատարակված «O-համարժեքության և EA-համարժեքության միջև կապը Նիհո թեքված ֆունկցիաների համար» աշխատության համար կրկին արժանացել է Էմիլ Արթինի անվան մրցանակի։
2019 թվականին ընտրվել է Տեխնիկական գիտությունների նորվեգական համալսարանի անդամ[8][9]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է Construction and Analysis of Cryptographic Functions գրքի (Springer, 2014)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ «Selmer Center in Secure Communication». University of Bergen.
- ↑ «Boolean Functions Team at UiB». University of Bergen.
- ↑ Lilya Budaghyan at the Mathematics Genealogy Project
- ↑ 5,0 5,1 Prof. LILYA BUDAGHYAN
- ↑ Pambuccian, Victor (2012 թ․ փետրվար), «Budaghyan Awarded Artin Junior Prize» (PDF), Mathematics People, Notices of the American Mathematical Society, 59 (2): 322
- ↑ «New commutative semifields defined by new PN multinomials», Cryptography and Communications, Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին
- ↑ «Lilya Budaghyan», Medlemmer, Norwegian Academy of Technological Sciences, Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին
- ↑ Li, Chunlei (2019 թ․ մարտի 13), «Congratulations to Lilya Budaghyan - A Member of Norwegian Academy of Technical Sciences», Selmer Center in Secure Communication News
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլյա Բուդաղյան» հոդվածին։ |
|