Լիդիա Գևորգյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիդիա Գևորգյան | |
---|---|
Ի ծնե | Լիդիա Գևորգյան |
Ծնվել է | 1940 հունիսի 14 |
Ծննդավայր | Կոմոդինի, Հունաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ակտիվ շրջան | բեմանկարիչ |
Պարգևներ | |
Ամուսին | Էռնեստ Մարտիրոսյան |
Լիդիա Գևորգյան (1940, հունիսի 14, Կոմոդինի, Հունաստան), հայ բեմանկարիչ։
Կինոռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի կինն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիդիա Գևորգյանը ծնվել է 1940 թվականին, Հունաստանի Կոմոդինի քաղաքում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1960-1965 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գունանկարի բաժնում։ 1966-2005 թվականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես բեմադրող նկարիչ։ Եղել է բազմաթիվ ֆիլմերի, բեմադրական համերգների, տեսահոլովակների բեմադրող նկարիչը։ Որպես բեմադրող նկարիչ հանդես է եկել «Էրեբունի-Երևան», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» և այլ միջոցառումների ժամանակ[1][2]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արշակ Երկրորդ»
- «Կտոր մը երկինք»
- «Մայրական տուն»
- «Ճերմակ անուրջներ»
- «Ծաղրածուի ժպիտը»
- «Ախթամար»
- «Ավդոյի ավտոմեքենան»
- «Տերը»
- «Որտե՞ղ էիր, մարդ աստծո»
- «Ատամնաբույժն արևելյան»
- Մեզանից երեքը
- Լաբիրինթոս
- Քույրիկը Լոս Անջելեսից
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2010