Jump to content

Լեոպոլդ Սեդար Սենգոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոպոլդ Սեդար Սենգոր
ֆր.՝ Léopold Sédar Senghor[1][2][3][…]
Ծնվել էհոկտեմբերի 9, 1906(1906-10-09)[4][5][6][…]
ԾննդավայրJoal-Fadiouth, Ֆրանսիական Սենեգալ[7][8]
Վախճանվել էդեկտեմբերի 20, 2001(2001-12-20)[5][6][9][…] (95 տարեկան)
Վախճանի վայրՎերսոն, Կալվադոս, Ֆրանսիա[7]
ԳերեզմանBel-Air Cemetery
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բանաստեղծ, գրող, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և փիլիսոփա
Քաղաքացիություն Սենեգալ և  Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի արվեստների ֆակուլտետ, Բարձրագույն նորմալ դպրոց և Լյուդովիկոս Մեծի լիցեյ[2]
Գիտական աստիճանagrégation de grammaire?[3][2] (1935)
Ուշագրավ աշխատանքներHosties noires?, Éthiopiques? և Oeuvre poétique?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[3], Academia Latinitati Fovendae?, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով[1], Բավարիայի գեղարվեստի ակադեմիա[3], Academy of the Kingdom of for Royaume?[10], Արտաքին գիտությունների ակադեմիա և Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա
ԿուսակցությունԲանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին և Socialist Party of Senegal?
Պարգևներ
«Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ Ակադեմիկական արմավենիների շքանշանի կոմանդոր Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ[11] Պիոս IX-ի շքանշանի շղթա[13] Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ Ֆինլանդիայի Սպիտակ վարդի շքանշանի Մեծ խաչ շղթայով[18] Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով Սանտյագոյի շքանշանի մեծ շղթա[20][21] Լիոնի ազգային շքանշանի Մեծ խաչ[3]

Ռոժե Նիմիեի անվան մրցանակ

doctor honoris causa from the University of Paris?

[12]

Ստրասբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր

[14]

Լավալի համալսարանի պատվավոր դոկտոր

[15]

Գերմանական գրավաճառների խաղաղության պարգև

[16][17]

Գիյոմ Ապոլիների մրցանակ

[19]

Golden Wreath?

Պիեր արքայազնի մրցանակ

[22]

Չինո դել Դուկա մրցանակ

[23]

doctor honoris causa from the University of Nancy?

[24]

Honorary doctorate Paris Descartes University?

[25]

Ջավահարլալ Ներույի պարգև

[26]

Q126416233?

[27]

Դոկտոր Լեոպոլդ Լուկասի մրցանակ

[28]

«Nonino» միջազգային մրցանակ

[29]

Q126416244?

[30]

Distinguished Africanist Award?

[31]

Սև Աֆրիկայի գրականության մեծ մրցանակ

[32]
պարսկական կայսրության հիմնադրման 2500-ամյակին նվիրված հուշամեդալ

Զալցբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր

[3]

Վիեննայի համալսարանի պատվավոր դոկտոր

[3]

Պադուայի համալսարանի պատվավոր դոկտոր

Փարիզի Սորբոնի համալսարանի պատվավոր դոկտոր

[3]
և

honorary doctor of the University of Bordeaux?

[33]
ԱմուսինColette Hubert?[2] և Ginette Éboué?[2]
ԱզգականներCharles M. Huber? և Simone Sow?[34]
Изображение автографа
 Léopold Sédar Senghor Վիքիպահեստում

Լեոպոլդ Սեդար Սենգոր (ֆր.՝ Léopold Sédar Senghor, հոկտեմբերի 9, 1906(1906-10-09)[4][5][6][…], Joal-Fadiouth, Ֆրանսիական Սենեգալ[7][8] - դեկտեմբերի 20, 2001(2001-12-20)[5][6][9][…], Վերսոն, Կալվադոս, Ֆրանսիա[7]), ֆրանսիացի և սենեգալցի քաղաքական գործիչ, բանաստեղծ, փիլիսոփա։ Սենեգալի առաջին նախագահը (1960—1980 թթ.), Մալիի և Սենեգալի միավորմամբ ստեղծված Մալիի Դաշնության նախագահ (1960 թ.), ֆրանսիական չորրորդ հանրապետության մի շարք կառավարությունների անդամ։ 20-րդ դարի աֆրիկացի առաջատար մտավորականներից մեկը, համաաֆրիկականության (պանաֆրիկանիզմի) և միջազգային սոցիալ-դեմոկրատիայի աջ թևի ակտիվ գործիչներից։ Մարտինիկացի քաղաքական գործիչ և բանաստեղծ Էմե Սեզերի հետ մեկտեղ Սենգորը մշակել ու զարգացրել է աֆրիկյան փիլիսոփայության ուղղություններից մեկը՝ նեգրիտյուդի (աֆրիկյան ոգու) տեսությունը, որը հիմնավորում է աֆրիկյան ազգերի պատմական ճակատագրերի բացառիկությունը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոպոլդ Սեդար Սենգորը ծնվել է 1906 թվականի հոկտեմբերի 9-ին, Սենեգալի մայրաքաղաք Դակարից 110 կիլոմետր դեպի հարավ ընկած Ժոալ-Ֆադուիտ ոչ մեծ քաղաքում։ Նրա հայրը՝ շրջապատում հարգանք վայելող, ձեռներեց մի մարդ, սերում էր սենեգալյան սերեր ցեղից, որի լեզվում Լեոպոլդ Սենգորի երկրորդ անունը (Սեդար)նշանակում է «նա, ով չպետք է նվաստացվի»։ Իսկ Սենգոր ազգանունը ծագում է «սենյոր» բառի պորտուգալական տարբերակից։

1928 թվականին սկսվել են Սենգոր «դեգերումների 16 տարիները»։ Սենեգալում ստանալով կաթոլիկական կրթություն՝ նա մեկնել է Ֆրանսիա, ընդունվել Սորբոնի համալսարան, այնուհետև, Մարսել Մոսի ու Մարսել Կոենի հետ, լեզվաբանություն ու մշակութաբանություն ուսումնասիրել բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցում։ Բարձրագույն կրթություն ստանալով՝ Սենգորն աֆրիկացիներից առաջինն է արժանացել ագրանժեի գիտական կոչման դասական բանասիրության ու ֆրանսիական լեզվաբանության գծով և զբաղվել է դասախոսական աշխտանքով։

1935 թվականին Լեոպոլդ Սենգորը, Էմոե Սեզերն ու Լեոն-Գոնտրան Դամասը լույս են ընծայել «Սևամորթ ուսանող» (ֆր.՝ L'Étudiant Noir) խորագիրը կրող ամսագրի առաջին համարը, որտեղ, առաջինը լինելով, շարադրել են նեգրիտյուդի հիմունքները՝ քաղաքական, հասարակական ու բարոյական ոլորտներում եվրոպական ավանդույթների գերիշխանությունը մերժող ֆրանսիացի սևամորթ մտավորականների նախաձեռնած գրական ու գաղափարախոսական շարժման տեսական դրույթները։ 1947 թվականին Սենգորը տեղափոխվել է «Պրեզանս աֆրիկեն»մշակութաբանական ամսագրի խմբագրություն, որը դարձել էր նեգրիտյուդի նոր, հզոր բարձրախոսներից մեկը։

1939 թվականին նա զորակոչվել է ֆրանսիական բանակ, 1940 թվականին գերեվարվել Ֆրանսիա ներխուժած գերմանացի ֆաշիստներին, երկու տարի տառապել համակենտրոնացման տարբեր ճամբարներում, մազապուրծ փրկվել գնդակահարվելուց, 1942 թվականից մասնակցել ֆրանսիացի հակաֆաշիստներ «Դիմադրություն» շարժմանը։

Պատերազմի ավարտից հետո Սենգորն ընտրվել է Ֆրանսիայի անդրծովյան տիրույթների ազգային բարձրագույն դպրոցի լեզվաբանական ֆակուլտետի դեկան, միածամանակ դասավանդել «աֆրիկյան լեզուներ և քաղաքակրթություններ» առարկան։ Այդտեղ նա աշխատել է մինչև 1958 թվականը, այնուհետև Ֆրանսիայում տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել, ընտրվել Սահմանադիր և Ազգային ժողովների պատգամավոր, ինչպես նաև՝ Ազգային ժողովի փոխխոսնակ։

1948 թվականին դուրս գալով Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության անմիջական նախորդը հանդիսացած Բանվորական ինտերնացիոնալի ֆրանսիական սեկցիայի աֆրիկյան բաժանմունքից, որի կազմում ընդգրկված էր դեռևս 1938 թվականից, Սենգորը Մամադու Դիայի հետ հիմնադրել է Սենեգալի Ժողովրդավարական բլոկը, որը 1959 թվականին վերակազմավորվել է Սենեգալի Առաջադիմական միության։

Ընտրություններում նոր կուսակցության հաղթանակ տանելուց և 1951 թվականին իր վերընտրվելուց հետո նա Էդգար Ֆորի կառավարությունում 1955-1956 թթ. պաշտոնավարել է որպես պետական քարտուղար, 1956-1959 թթ.՝ Տիեսի քաղաքապետ, 1959-1961 թթ.՝ Միշել Դեբրեի ղեկավարած կառավարությունում՝ մշակույթի, կրթության և արդարադատության հարցերով նախարար-խորհրդական։

1959 թվականի ապրիլի 4-ից մինչև 1960 թվականի օգոստոսի 20-ը եղել է Մալիի Դաշնության Դաշնային վեհաժողովի նախագահը։

Պետության ղեկավար

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականի սեպտեմբերին Լեոպոլդ Սենգորը դարձել է անկախություն նվաճած Սենեգալի առաջին նախագահը։ 1962—1970 թվականներին, պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Նախարարների խորհրդի նախագահ Մամադու Դիայի ձերբակալումից հետո, միաժամանակ եղել է կառավարության ղեկավարը։ 1967 թվականի մարտի 22-ին նրա նկատմամբ մահափորձ է իրականացվել. նա կարողացել է վերապրել։

Իր նախագահության ժամկետի վերջին շրջանում երկրում թույլատրել է քաղաքական երեք կուսակցությունների գործունեությունը (սոցիալ-դեմոկրատական, ազատական-դեմոկրատական, մարքս-լենինյան)։ Նախագահական հինգերորդ ժամկետի ավարտից հետո՝ 1980 թվականի դեկտեմբերին հրաժեշտ է տվել պետական այդ բարձրագույն պաշտոնին, իսկ նրա ղեկավարած սոցիալիստական կուսակցությունը Սենեգալում իշխանության գլուխ է մնացել մինչև 2000 թվականը։

Սենգորը 1983 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ (եղել է այդ ակադեմիայի առաջին աֆրիկացի անդամը)։ Նրա ակադեմիկոս օծվելու արարողությանը մասնակցել է անձամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը։ Սենգորի մահից հետո ակադեմիայում նրա բազկաթոռն զբաղեցրել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էստենը։

Լեոպոլդ Սենգորը եղել է նաև Սոցինտերնի պատվավոր նախագահ[35]։

Վախճանվել է 2001 թվականի դեկտեմբերի 20-ին, Ֆրանսիայում, որտեղ անց է կացրել իր կյանքի վերջին տարիները։

Ֆրանկոֆոնիայի հայրերից մեկը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոեպոլդ Սենգորը Ֆրանկոֆոնիայի ոգեշունչ հիմնադիրներից մեկն էր։ Որոշ ժամանակ նա եղել է նաև այդ կազմակերպության Գերագույն խորհրդի փոխնախագահը։

1962 թվականին նրա հրատարակած « le français, langue de culture »[36] հոդվածը, որը պարունակում էր բնութագրական հանրահայտ ձևակերպումը՝ Ֆրանկոֆոնիան աշխարհի շուրջը հյուսված և աշխարհին ներհյուսված մարդասիրություն է, կազմակերպության հիմքերը նախապատրաստած կարևոր աշխատանքներից մեկն է համարվում։

Նա տեսականորեն ձևակերպել է համընդգրկուն Ֆրանկոֆոնիայի իդեալները՝ ընդգծելով համագործակցությունը (այդ թվում՝ նաև ռոմանական այլ լեզուների հետ)՝ ազգերի ինքնուրույնության նկատմամբ խորին հարգանքով հանդերձ։

Սենգորը պատվիրակներ է ուղարկել Ֆրանկոֆոնիայի՝ 1969 թվականի փետրվարի 17-20-ը Նիամեյում անցկացված առաջին խորհրդաժողովին՝ հետևյալ գրությամբ[37]։

Ֆրանսալեզու համայնքի ստեղծումը իր տեսակի մեջ թերևս առաջինն է ժամանակակից պատմության ընթացքում։ Դրանում արտահայտված է մեր ժամանակի կարիքն ու պահանջը, մի ժամանակի, երբ մարդը, վտանգված լինելով գիտության առաջընթացի պատճառով, ցանկանում է կառուցել մի նոր հումանիզմ...

Լեոպոլդ Սանգորը, Հաբիբ Բուրգիբայի (Թունիս), Համանի Դիորիի (Նիգեր) և Նարոդոմ Սիանուկի (Կամբոջա) հետ մեկտեղ, համարվում է Ֆրանկոֆոնիայի հայրերից մեկը։

1971 թվականին Սենգորը դարձել է Շամպանիում՝ Haute-Saône-ում կառուցված նեգրիտյուդի և մարդու իրավունքների տան կնքահայրը[38]։

1982-ին նա Ֆրանսիայի և զարգացող երկրների ընկերակցության հիմնադիրների թվում էր։ Եղել է նաև Սեն Մալոյում գտնվող Բանաստեղծների և գրողների միջազգային տան պատվավոր կոմիտեի անդամ։

Սենգորի դիմանկարով նամականիշ /Մոլդովա/

Ի պատիվ Լոեպոլդ Սենգորի՝ նրա անունով են կոչվել՝

  • Ալեքսանդրիայի համալսարանը (Եգիպտոս)
  • Սենեգալի մայրաքաղաք Դակարի օդանավակայանը
  • Սենեգալի ամենամեծ մարզադաշտը
  • Կանադական Քվեբեկ քաղաքում հուշատախտակ է փակցվել
  • Էսեն դեպարտամենտի Կորբենի քոլեջը
  • Կանադայի Évreux դեպարտամենտի տարածաշրջանային լիցեյը
  • Թունիսի Սֆաքս քաղաքի փողոցներից մեկը
  • Ֆրանսիական համբավավոր ուսումնական հադտատություններից մեկի՝ École nationale d'administration (France)-ի բաժանմունքներից մեկը, որի նշանավոր շրջանավարտներից է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը
  • Le 10 octobre 2007, l'espace culturel Léopold-Sédar-Senghor fut inauguré dans la ville du May-sur-Èvre (Maine-et-Loire) dirigée par son neveu, Auguste Senghor
  • Le 18 mars 1995 l'espace culturel Léopold-Sédar-Senghor est inauguré dans la ville de Verson (Calvados)
  • Ֆրանսիական Վերին Սենի Կլամար բնակավայրի տարրական դպրոցը
  • Ֆրանսիական Նանտ քաղաքում՝ Լուար գետի կամուրջներից մեկը
  • Ֆրանսիական Հավր, Ամիեն, Լիոն և այլ քաղաքներում՝ մի շարք գրադարաններ
  • Բրյուսելի Etterbeek մշակութային կենտրոնը
  • 2006 թվականին Մոլդովայում և 2007 թվականին՝ Ալբանիայում թողարկվել են Սենգորին նվիրված նամականիշեր։
  • 2006 թվականին Փարիզի Սոլֆերինո կամուրջը վերանվանվել է ի պատիվ Լեոպոլդ Սենգորի։
  • Բրյուսելում կանգնեցվել է Լեոպոլդ Սենգորի կիսանդրին (քանդակագործ՝ Առնո Բրեկեր)
  • Տուրի Jardin des Prébendes d'Oé զբոսայգում տեղադրվել է քանդակագործ Միշել Օդիարի աշխատանքը՝ ի հիշատակ Լեոպոլդ Սենգորի, ով այդ զբոսայգում աշխատել է իր Jardin des Prébendes պոեմի վրա [1]

Միջազգային ճանաչում. պատվավոր կոչումներ, պետական պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սենեգալի առյուծի ազգային շքանշան՝ Մեծ խաչով
  • Պատվո լեգեոնի շքանշան (Ֆրանսիա)
  • Մեծ խաչի շքանշանի ասպետ (Ֆրանսիա)
  • Համազգային վաստակի համար շքանշան (Ֆրանսիա)
  • Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր (Ֆրանսիա)
  • Ակադեմիական արմավենու շքանշանի կոմանդոր (Ֆրանսիա)
  • Մարտական պարգևներ՝
    • Ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակցի մեդալ
    • Կամավորականների խաչ (1939-1945 թթ. պատերազմի մասնակցի մեդալ)
Պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոպոլդ Սենգորին շնորհվել է աշխարհի տարբեր երկրների երեսունյոթ համալսարանների պատվավոր դոկտորի կոչում։ Նա ընտրվել է մի շարք ակադեմիաների իսկական, թղթակից կամ արտասահմանյան անդամ։

Լեոպոլդ Սենգորը՝ իսպանական Սալամանկա քաղաքի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ստացած
  • Ֆրանսիական ակադեմիայի
  • Բավարիայի գեղարվեստի ակադեմիայի
  • Բարոյագիտության և քաղաքագիտության ակադեմիայի
  • Բորդոյի գիտությունների, արվեստների և գրականության ակադեմիայի (Ֆրանսիա)
  • Ֆրանսիայի անդրծովյան տարածաշրջանների գիտությունների ակադեմիայի
  • Արվեստների և գիտությունների Black ակադեմիայի
  • Մալարմեի անվան ակադեմիայի
  • Մարոկկոյի գիտությունների և արվեստների ակադեմիայի
Մեդալներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրանսերենի ոսկե մեդալ
  • Բանաստեղծական վաստակի համար ոսկե մեդալ և Dag Hammarskjöld միջազգային մրցանակ (1965 թ.)
  • Գրողների և կոմպոզիտորների միջազգային ընկերությունների կոնֆեդերացիայի ոսկե մեդալ
  • Société des poètes et artistes de France-ի՝ պոեզիայի միջազգային մեծ մրցանակ (1963 թ.)
  • Rouge et Vert-ի միջազգային գրական մեծ մրցանակ (1966 թ.)
  • Գերմանական գրադարանների Խաղաղության մրցանակ (1968 թ.)
  • Հռոմի արվեստների և գրականության միջազգային ակադեմիայի գրական մրցանակ (1969 թ.)
  • Grand prix international de poésie de la Biennale de Knokke-le-Zoute-ի բիենալեի պոեզիայի միջազգային մեծ մրցանակ (1974 թ.)
  • Couronne d'or des soirées poétiques de Struga (1975)[39]
  • «Պոեզիայի իշխան» կոչում՝ շնորհված 1977 թվականին, « L'Amitié par le livre » ֆրանսիական գրական ընկերակցության կողմից
  • Մոնակոյի իշխանի գրական մրցանակ (1977 թ.)
  • Cino Del Duca միջազգային մրցանակ (1978 թ.)
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գրքի մրցանակ Prix international du livre, attribué par le Comité international du livre (Communauté mondiale du livre, UNESCO, 1979 թ.) ;
  • Աֆրիկայում ծավալած մշակութային գործունեության և խաղաղության ամրապնդման ուղղությամբ կատարած աշխատանքների համար Եգիպտոսի նախկին նախագահ Անվար Սադաթի մրցանակ (1980 թ.)
  • Aasan-ի առաջյին կարգի մրցանակ
  • Alfred de Vigny մրցանակ (1981 թ.)
  • Athénaï մրցանակ (Աթենք, 1985 թ.)
  • «Ոսկե առյուծ» միջազգային մրցանակ (Վենետիկ, 1986 թ.)
  • «Լուի Միշել» մրցանակ (Փարիզ,1986 թ.) ;
  • Բրետանի Le Mont-Saint-Michel մրցանակ (Ֆրանսիա), aux Rencontres poétiques de Bretagne (1986 թ.) ;
  • Prix Intercultura, (Հռոմ, 1987 թ./).

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոպոլդ Սենգորը Ճենովայի /Իտալիա/ համալսարանում իհքնագիր է տալիս:
Բանաստեղծությունների ժողովածուներ, պոեմներ
  • Chants d’ombre, poèmes, Éditions du Seuil, 1945
  • Départ, poème, Édition Poèmes perdus , 1964
  • Hosties noires, poèmes, Le Seuil, 1948
  • Guélowar ou prince, poèmes, Le seuil, 1948
  • Éthiopiques, Le Seuil, 1956
  • Nocturnes, poèmes, Le Seuil, 1961
  • Lettres d’hivernage, poèmes, Le Seuil, 1973
  • Chant pour Jackie Thomson, poèmes, 1973
  • Élégies majeures, poèmes, Le Seuil, 1979
  • Élégie pour Philippe-Maguilen Senghor pour orchestre de jazz et chœur polyphonique, 3 gravures de Vieira de Silva (Soudainement; La terre; Le ciel), Éditions Jeanne Bucher, 1986.
  • Le Lion rouge (hymne national sénégalais)
  • Poèmes divers, Le Seuil, 1990
  • Hosties noires (regroupe Prière de paix et Élégie pour Martin Luther King), lithographies de Nicolas Alquin, Les Bibliophiles de France, 2006
Էսսեներ
  • Anthologie de la nouvelle poésie nègre et malgache de langue française, précédée de Orphée noir par Jean-Paul Sartre, PUF, 1948
  • Liberté 1 : Négritude et humanisme, discours, conférences, Le Seuil, 1964
  • Liberté 2 : Nation et voie africaine du socialisme, discours, conférences, Le Seuil, 1971
  • Liberté 3 : Négritude et civilisation de l’Universel, discours, conférences, Le Seuil, 1977.
  • Liberté 4 : Socialisme et planification, discours, conférences, Le Seuil, 1983
  • Liberté 5 : Le Dialogue des cultures, Le Seuil, 1992
  • La Poésie de l’action, dialogue, Stock, 1980
  • Dialog mit Afrika und dem Islam (Mohamed Talbi-ի հետ), Tübingen, Mohr Siebeck, 1987
  • Ce que je crois : Négritude, francité, et civilisation de l’universel, Grasset, 1988
Մանկապատանեկան գրականություն

Ֆրանկոֆոնիա

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • (Ֆրանսերեն) Léopold Sédar Senghor : bibliographie, Dakar, Bureau de documentation de la Présidence de la République, 1982, 158 p.
  • (Ֆրանսերեն) Moustapha Tambadou : bibliographie de Léopold Sédar Senghor, Dakar, Éthiopiques[41], revue trimestrielle de culture négro-africaine, nouvelle série - 1985 - volume III
  • (Ֆրանսերեն) Yvan Venev (sous la dir. de Matcheu Madjeu), La première bibliographie mondiale de Léopold Senghor, membre de l'Académie française (1100 publications) (1943-1995), vol. I : La partie chronologique et l'index des noms de personnes, Paris, Académie francophone, 1999, 119 p. 2913417019.
  • (Ֆրանսերեն) Joseph-Roger de Benoist, Léopold Sédar Senghor, avec un témoignage de Cheikh Hamidou Kane, Paris, Beauchesne, 1998, 304 p. 270101378X.
  • (Ֆրանսերեն) Jean-Pierre Biondi, Senghor ou La tentation de l'universel, Paris, Denoël, 1993, 197 p. 2207240401.
  • (Ֆրանսերեն) André-Patient Bokiba (sous la dir. de), Le Siècle Senghor, Publications du Département de littératures et civilisations africaines de l'université Marien Ngouabi de Brazzaville, Congo), Paris, L'Harmattan, 2001, 256 p. 2747510719.
  • (Ֆրանսերեն) André-Patient Bokiba, Le Paratexte dans la littérature africaine francophone : Léopold Sédar Senghor et Henri Lopes, Paris, L'Harmattan, 2006, 186 p. 2296009778.
  • (Ֆրանսերեն) Hervé Bourges, Léopold Sédar Senghor : lumière noire, Paris, Mengès, 2006, 183 p. 2856204678.
  • (Ֆրանսերեն) Mamadou Cissé, « De l’assimilation à l’appropriation : essai de glottopolitique senghorienne », Sudlangues[42], 2007.
  • (Ֆրանսերեն) Sophie Courteille, Léopold Sédar Senghor et l'art vivant au Sénégal, Paris, L'Harmattan, 2006, 199 p. 2296019005.
  • (Ֆրանսերեն) Daniel Delas (sous la direction de), « Senghor et la musique », Le Français dans le monde, 344,Paris, Organisation internationale de la francophonie, 2006, 104 p.
  • (Ֆրանսերեն) Daniel Delas, Léopold Sédar Senghor : le maître de langue, Croissy-Beaubourg, Aden, 2007, 301 p. 9782848400877.
  • (Ֆրանսերեն) Jean-Michel Djian, Léopold Sédar Senghor, genèse d'un imaginaire francophone ; suivi d'un entretien avec Aimé Césaire, Gallimard, 2005, 253 p. 2070776018.
  • (Ֆրանսերեն) Pierre Dumont, Corinne Mencé-Caster, Raphaël Confiant (coord.), Senghoriana : éloge à l'un des pères de la négritude, Archipélies, juin 2011, 224 p. 9782748364279.
  • (Ֆրանսերեն) Daniel Garrot, Léopold Sédar Senghor critique littéraire, Dakar, Les nouvelles éditions africaines, 1978, 154 p. 2723604187.
  • (Ֆրանսերեն) René M. Gnaléga, La Cohérence de l'œuvre poétique de Léopold Sédar Senghor, Abidjan, Nouvelles éditions ivoiriennes, 2001, 111 p. 2844871062.
  • (Ֆրանսերեն) Armand Guibert et Nimrod, Léopold Sédar Senghor, Paris, Seghers (Poètes d'aujourd'hui), 2006, 364 p. 2232122751.
  • (Ֆրանսերեն) Robert Jouanny, Senghor : « le troisième temps » : documents et analyses critiques, Paris, L'Harmattan, 2002, 220 p. 2747525368.
  • (Ֆրանսերեն) Chaker Lajili, Bourguiba-Senghor, deux géants de l'Afrique, Paris, L'Harmattan, 2008, 487 p. 978-2-296-06781-3.
  • (Ֆրանսերեն) Buata Malela, Comme le lamantin va boire à la source. Le mythe de l’Afrique unitaire chez L. S. Senghor, Latitudes noires, 1, Paris, Homnisphères, 2003, p. 185-200.
  • (Ֆրանսերեն) Nicolas Martin, Senghor et le monde : la politique internationale du Sénégal, Paris, ABC, 1979, 176 p. 2858091080.
  • (Ֆրանսերեն) Babacar Ndiaye et Waly Ndiaye, Présidents et ministres de la République du Sénégal, Dakar, 2006, 462 p.
  • (Ֆրանսերեն) Christian Roche, L'Europe de Léopold Sédar Senghor, Toulouse, Privat, 2001, 126 p. 2708969331.
  • (Ֆրանսերեն) Christian Roche, Léopold Sédar Senghor : le président humaniste (préface d'Abdou Diouf), Toulouse, Privat, 2006, 239 p. 2708968602.
  • (Ֆրանսերեն) François de Saint-Cheron, Senghor et la terre, Paris, Éditions Sang de la Terre, 1988, 138 p. 2869850336.
  • (Ֆրանսերեն) Njami Simon, C'était Senghor, Paris, Fayard, 2006, 326 p. 2213629765.
  • (Ֆրանսերեն) Marcien Towa, Léopold Sédar Senghor, négritude ou servitude ?, Yaoundé, Éditions CLE, 1971, 115 p. 2723500063.
  • (Ֆրանսերեն) Étienne Traoré, Léopold Sédar Senghor : le malheur de la conscience négro-africaine et ses fondements socio-historiques, Dakar, université de Dakar, 1974, 155 p. (mémoire de maîtrise de philosophie).
  • (Ֆրանսերեն) Janet G. Vaillant, Vie de Léopold Sédar Senghor : noir, français, africain (préface d'Abdou Diouf, postface de Souleymane Bachir Diagne, traduit de l'anglais américain par Roger Meunier), Paris, Karthala, 2006, 448 p. 2845867573.
  • (անգլերեն) William Kluback, Léopold Sédar Senghor: from politics to poetry, New York, P. Lang, 1997, 0820434884.
  • (անգլերեն) Sebastian Okechukwu Mezu, The poetry of Leopold Sedar Senghor, Londres, Heinemann, 1973, 101 p. 0435186507.
  • (անգլերեն) Janice S. Spleth, Léopold Sédar Senghor, Boston, Twayne Publishers, 1985, 184 p. 0805766162.
  • (Ֆրանսերեն) Roland Colin, Sénégal notre pirogue, au soleil de la liberté, Paris, Présence Africaine, 2007, 405 p.
  • (Ֆրանսերեն) Abdoulatif Coulibaly, Le Sénégal à l’épreuve de la démocratie, enquête sur 50 ans de lutte et de complots au sein de l'élite socialiste, Paris, L'Harmattan, 1999, 254 p.
  • Ляховская Н. Д. Леопольд Седар Сенгор. — М.: Наследие, 1995. — 500 экз.

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Léopold Sédar Senghor : enregistrements historiques, présentés par Philippe Sainteny, RFI : INA ; Frémeaux & associés, Vincennes, 2006, 1 CD + 1 brochure (20 p.).
  • Léopold Sédar Senghor par lui-même, entretiens avec Patrice Galbeau, INA/France Culture, 2006, 1 CD (126 min).

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Courts métrages de Paulin Soumanou Vieyra : Les présidents Senghor et Modibo Keïta (1959) ; Une nation est née (1961) ; Voyage du président Senghor en Italie (1963) ; Voyage présidentiel en URSS (1963) ; Voyage du président Senghor au Brésil (1964) ; Le Sénégal au festival national des arts nègres (1966).
  • Léopold Sédar Senghor, au rythme du poème, de Béatrice Soulé, Le Poisson volant, RTS, PRV, France 3, 1996, 48 min (VHS) ; 2008 (DVD).
  • Léopold Sédar Senghor, entre deux mondes, de Jean-Noël Jeanneney et Pierre Beuchot, La Sept Arte, INA, Paris, 1997, 94 min (VHS).
  • Lettre à Senghor, de Samba Félix Ndiaye, Cinémathèque Afrique, Les Fabriques de la Vanne, Sénégal, 1998, 52 min.
  • L.S. Senghor, Éthiopiques, de Philippe Richard, CNED, Poitiers, L'École des lettres, 2004 ? (cop. 1998), VHS (66 min) + 1 livret (77 p.).
  • Un chant nègre : Léopold Sédar Senghor, de Jean-Denis Bonan, Bibliothèque publique d'information, Paris, 2007, 52 min (DVD).
  • Président Dia, de William Mbaye, Les films Mama Yandé et Ina, 2013, 55 min - Visionner la vidéo ՅուԹյուբում.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.presidence.sn/presidence/leopold-sedar-senghor
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.au-senegal.com/leopold-sedar-senghor,006.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Académie française (ֆր.)
  4. 4,0 4,1 senat.fr (ֆր.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Fichier des personnes décédées mirror
  8. 8,0 8,1 8,2 Africultures (ֆր.)Éditions L'Harmattan, 1997. — ISSN 1276-2458; 2271-1732
  9. 9,0 9,1 9,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  10. https://alacademia.org.ma/membre/%d9%84%d9%90%d9%90%d9%8a%d9%88%d8%a8%d9%88%d9%84%d9%92%d8%af-%d8%b3%d9%8a%d8%af%d8%a7%d8%b1%d9%92-%d8%b3%d9%86%d9%92%d9%83%d9%88%d8%b1-2/
  11. https://www.legiondhonneur.fr/fr/decores/leopold-sedar-senghor/670
  12. Incidents à la Sorbonne pendent la séance de rentrée de l'Université (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1961. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  13. http://www.vatican.va/archive/aas/documents/2006/gennaio%202006.pdf
  14. https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k91214825/f12
  15. https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html#c154964
  16. https://www.cairn.info/revue-vingtieme-siecle-revue-d-histoire-2007-2-page-135.htm?contenu=resume
  17. https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/1960-1969/leopold-sedar-senghor
  18. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 498. — ISBN 978-951-37-7005-1
  19. Bufkin E. C. Foreign literary prizes: Romance and Germanic languages — 1980. — P. 43—44.
  20. http://www.ordens.presidencia.pt/?idc=154&list=1
  21. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  22. https://www.fondationprincepierre.mc/fr/litt%C3%A9rature/biographie/000166-l%C3%A9opold-sedar-senghor
  23. http://www.fondation-del-duca.fr/prix-mondial
  24. https://www.lemonde.fr/archives/article/1979/11/14/le-president-senghor-docteur-honoris-causa-de-nancy-ii_2763049_1819218.html
  25. https://www.fnac.com/livre-numerique/a11156164/Georges-Balandier-Le-President-Leopold-Sedar-Senghor-a-l-Universite-Rene-Descartes-3-juin-1980
  26. https://web.archive.org/web/20190402094610/http://iccr.gov.in/content/nehru-award-recipients
  27. Le Monde (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1982. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  28. https://uni-tuebingen.de/fakultaeten/evangelisch-theologische-fakultaet/fakultaet/lucas-preis/preistraeger/bisherige-preistraeger/
  29. http://premio.grappanonino.it/en/winner/leopold-sedar-senghor/
  30. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  31. https://web.archive.org/web/20191120192119/https://africanstudies.org/awards-prizes/distinguished-africanist-award-winners/
  32. http://www.adelf.info/data/documents/HISTORIQUE-GRAND-PRIX-LITTERAIRE-dAFRIQUE-NOIRE-.pdf
  33. https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/id/JORFCONT000000019000
  34. https://aflit.arts.uwa.edu.au/SowSimone.html
  35. Honorary Presidents XVII Congress of the Socialist International, Lima 20-23 June 1986; Honorary Presidents XVIII Congress of the Socialist International, Stockholm 20-22 June 1989(անգլ.)
  36. SENGHOR Leopold Sedar, « le français, langue de culture » Արխիվացված 2008-11-14 Wayback Machine, revue Esprit, « Le français, langue vivante » Արխիվացված 2008-12-24 Wayback Machine, 1962.
  37. Souvenirs de la première conférence de Niamey Արխիվացված 2011-05-14 Wayback Machine.
  38. {http://www.champagney.fr/index.php?IdPage=1333110173%7Ctitre=Maison(չաշխատող հղում) de la Négritude et des Droits de l'Homme|site=le site de la mairie de Champagney}}.
  39. Discours de M. Koïchiro Matsuura, directeur général de l'Organisation des Nations Unies pour l'éducation, la science et la culture (UNESCO) à l'occasion de l'inauguration des "soirées poétiques de Struga"|url=http://unesdoc.unesco.org/images/0013/001312/131267f.pdf%7Csite=http://www.unesco.org/new/en/unesco/resources/online-materials/publications/unesdoc-database/%7Cdate=28 août 2003|consulté le=26 janvier 2018}}
  40. "La belle histoire de Leuk le lièvre" de Léopold Sedar Senghor Արխիվացված 2016-05-05 Wayback Machine et Abdoulaye Sadji.
  41. Voir sur le site de la revue. Արխիվացված 2020-10-30 Wayback Machine.
  42. Texte sur le site de Sudlangues Արխիվացված 2011-07-20 Wayback Machine.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ Սեդար Սենգոր» հոդվածին։