Jump to content

Լեոն Ջեքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոն Ջեքսոն
Ծնվել էդեկտեմբերի 30, 1988(1988-12-30) (35 տարեկան)
Ուիթբըրն, Ուեսթ Լոտիան, Լոթիան, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Շոտլանդիա և  Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ և ջազ
Մասնագիտություներգիչ, ջազ երաժիշտ և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլSony Music և Sony-BMG?
Կայքleonjacksonmusic.com
 Leon Jackson Վիքիպահեստում

Լեոն Ջեքսոն (անգլ.՝ Leon Jackson, դեկտեմբերի 30, 1988(1988-12-30), Ուիթբըրն, Ուեսթ Լոտիան, Լոթիան, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[1]), շոտլանդացի երգիչ, երգերի հեղինակ։ Հայտնի որպես «Իքս Ֆակտոր» տաղանդների շոուի չորրորդ սեզոնի հաղթող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոն Ջեքսոնը դարձել է "The X-Factor" շոուի հաղթողը 2007 թվականին, նրա ուսուցիչն է եղել հայտնի երգչուհի Դաննի Մինոուգը։ Այդ սեզոնը Դաննի համար որպես ժյուրի առաջին էր, և նա եղել է առաջին կին ժյուրին "The X-Factor" հաղորդումում, ում աշակերտը հաղթել է մրցույթում։

Ջեքսոնի համար մրցանակը եղավ Sony BMG ձայնագրման լեյբլի հետ պայմանագիրը։ Վերջինիս գործման ընթացքում Լեոնը հասցրել է թողարկել երեք սինգլ, որոնցից առաջինը գլխավորել է Բրիտանիայի և Իռլանդիայի ազգային հիթ֊շքերթները։ Առաջնաելույթային ալբոմը "Right Now" անվանումով ստացել է «Ոսկե» կարգավիճակ Մեծ Բրիտանիայում և «Պլատինե»՝ Իռլանդիայում։ Միայն թե 2009 թվականի մարտին Sony BMG դադարեցրել է համագործակցությունը Ջեքսոնի հետ։ ՆԵրկա պահին երիտասարդ երաժիշտը գտնվում է նոր պայմանագրի փնտրտուքներով և պատրաստվում է թողարկել նոր սկավառակ։

Կյանքը մինչ X-Factor

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոն Ջեքսոնը ծնվել է Ուիտբուրնում՝ Արևմտյան Լոտիանայում գտնվող փոքր քաղաքում։ Մինչ կսկսեր իր երգչի կարիերան նա աշխատել է Gap ռետեյլերի տարբեր առևտրային ընկերություններում։ Նրա այդոլն է եղել ջազ երգիչ Մայքլ Բուբլեն։ Մինչ X-Factor-ի առաջնաելույթը, Լեոնը պատրաստվում էր ընդունվել Էդինբուրգի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետ։

2007 թվականին Լեոն Ջեկոսոնը մասնակցել է հայտնի "The X-Factor" տաղանդների շոուի նախընտրական լսումներին։ Ջեքսոնին ժպտաց հաջողությունը, բոլոր չորս ժյուրիները հավանություն տվեցին նրան։ Շոուի ընթացքում նրա ուսուցիչն է եղել Դաննի Մինոուգը։ Երիտասարդը հաջողությամբ հասնում է մինչև եզրափակից փուլ, որտեղ զուգերգ է կատարել Դաննի քրոջ՝ Քայլի Մինոուգի հետ։ Դիտողների քվեարկության արդյունքում նա դարձել է չորրորդ եթերաշրջանի հաղթողը և ստացել է գլխավոր մրցանակը՝ միլիոնանոց պայմանագիր Syco ձայնագրման ընկերության հետ։

Ըստ մի շարք կարծիքների՝ Ջեքսոնի հաղթանակը եղել է ամենազարմանալի հաղթանակներից մեկը հեռուստատեսության պատմության մեջ։ Ավելի ուշ X-Factor-ի ժյուրիներից մեկը՝ Լուիս Վոլշը նշել է, որ երիտասարդը հաղթել է ձայների 10 % բեկումով։

2008 թվականի փետրվարի 11-ին Լեոնը չորրորդ սեզոնի այլ մասնակիցների հետ միասին մեկնել է շրջագայության Մեծ Բրիտանիայով։

Ինքնուրույն կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոն Ջեքսոնը որպես հյուր հայտնվել է The X-Factor-ի հինգերորդ սեզոնի առաջին շոուում։ Բեմի վրա նա կատարել է "Don't Call This Love" երգը, իր առաջնաելույթային "Right Now" ալբոմից։ Երրորդ և վերջին սինգլն է դարձել "Stargazing"-ը։

2009 թվականի մարտին Sony BMG ընկերությունը հայտնել է, որ դադարեցնում է համագործակցությունը երիտասարդ երգչի հետ։ Լեոնը ցանկություն է հայտնել թողարկել նոր սկավառակ, որը կցանկանար, որ լիներ ավելի ակուստիկ, ոչ այնքան ջազային, որքան նրա առաջին "Right Now" ալբոմն էր։ 2010 թվականի մայիսին նա այց է կատարել Լոս Անջելես, որտեղ հանդիպել է պրոդյուսերների և կոմպոզիտորների հետ, ովքեր պետք է նրան օգնեն երգերը ձայնագրելու հարցում։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Ալբոմ Ամենաբարձր հորիզոնականը Ստատուս Վաճառքներ
UK IRE
2008 Right Now 4 7
  • UK-Ոսկե
  • IRE- Պլատինե
  • UK- 130,000+
  • IRE- 15,000+
Թվական Սինգլ Ամենաբարձր հորիզոնական Ալբոմ
UK IRL EU
2007 "When You Believe" 1 1 4 Right Now
2008 "Don't Call This Love" 3 8 10
"Creative" 94
2009 "Stargazing"

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «X-Factor Leon has singing in his genes». The Scotsman. Edinburgh. 2007 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոն Ջեքսոն» հոդվածին։