Jump to content

Լազարյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լազարյանների զինանշանը

Լազարյաններ (Ղազարյաններ, Աղազարյաններ, Եղիազարյաններ, Լազարևներ), հայ ազնվականների տոհմ է Ռուսաստանում։ Ծագումով Նախիջևանի գավառի Դաշտ գյուղից։

Տոհմին իր անունը տված Ղազարի որդի խոջա Մանուկը 1605 թ. գաղթել է Սպահան, իսկ 1656 թվականից հաստատվել Նոր Ջուղայի Դաշտ թաղամասում։ Լինելով մեծահարուստ վաճառականներ՝ Լազարյանները առևտրական կապեր են ունեցել Ռուսաստանի հետ և մեծ դեր են խաղացել Պարսկաստանի պետական կյանքում։ Ռուսաստանում Լազարյանների նախահայր և տոհմի հիմնադիր Ա. Լազարյանը 1747 թ. իր եղբայրներ և գործնկերներ՝ Հարությունի և Մանուկի հետ հաստատվել է Աստրախանում, իսկ 1749 թվականից տեղափոխվել Մոսկվա։ Ռուսաստանում Լազարյանները գնել են կալվածքներ, գործարաններ, աղահանքեր, կառուցել Կիզելի, Պալաչինոյի գործարանները։ Դարձել են Ռուսաստանի մեծահարուստ կալվածատեր-արդյունաբերողներից։ 1774 թ. Եկատերինա II- ի հրամանով Լազարյաններին շնորհվել է ռուս ժառանգական ազնվականների տիտղոս։ Մոտ կանգնած լինելով ռուսական արքունիքին Լազարյանները մեծապես նպաստել են հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը և ձգտել Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի ազատագրմանը։ 1871 թ. Խաչատուր և Եղիազար Լազարյանների մահվամբ հանգավ տոհմի արական ճյուղը։ 1873 թ. հատուկ հրամանով Լազարյանների ազգանունը փոխանցվում է Խաչատուր Լազարյանի դուստր Եղիսաբեթի ամուսնուն՝ Սեմյոն Դավիթի Աբամելիքին, որով և Աբամելիքները սկսում են կոչվել Աբամելիք-Լազարևներ։ Սակայն Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարևի (1851-1916) մահվամբ հանգավ նաև Աբամելիք-Լազարևների տոհմը։

Գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազարյանները կարևոր դեր են խաղացել Նոր Ջուղայի հայոց կյանքում՝ Մանուկի որդի Աղազարը կուսանոց և մի շարք շինություններ է կառուցել Սուրբ Լուսավորիչ եկեղեցում։ Լազարյանները մեծ ներդրում են ունեցել հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և հայ մշակույթի և լուսավորության զարգացման գործում։ Առանձին ուշադրության են արժանի Հովհաննես Հովակիմի և Խաչատուր Հովակիմի Լազարյանների մտքերը։ Լազարյանները մեծ դեր են կատարել պարսկահայերի գաղթի կազմակերպման և իրագործման գործում, որով նպաստել են Արևելյան Հայաստանը ազգահավաքման կենտրոն դարձնելուն։ Մեծ է Լազարյանների դերը հայ մշակույթի և լուսավորության զարգացման գործում։ 1815 թվականին հիմնել են Լազարյան ճեմարանը, այնուհետև ճեմարանին առընթեր տպարանը (1829), հայ և ռուսական դպրոցները։ Ճեմարանին կից գործել է թատրոն։ Լազարյան ճեմարանը 1827 թվականին վերափոխվում է Արևելագիտական ինստիտուտի։ 1805 թվականին. Լազարյանների ուժերով հիմնվել է Մոսկվայի Հայկական Վագանկովսկոե գերեզմանատունը, որտեղ և 1808-1815 թթ. կառուցվել է Սուրբ Հարություն եկեղեցին։

Լազարյաններ
 
 
 
 
{{{Ղազար }}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Մանուկ Ղազարի}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Աղազար Մանուկի}}}
 
 
 
{{{Նազարեթ Մանուկի}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Մանուկ Նազարեթի}}}{{{Աղազար Նազարեթի
(1700-1782) }}}
{{{ Հարություն Նազարեթի}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Մինաս Աղազարի
(1737-1809)}}}
{{{Խաչատուր
Աղազարի

(1741-1774)}}}
{{{Հովակիմ Աղազարի
(1743-1826) }}}
{{{Հովհաննես Աղազարի
(1735-1801)}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Հովհաննես Հովակիմի
(1786-1858)}}}
{{{Խաչատուր Հովակիմի
(1789-1871) }}}
{{{Եղիազար Հովակիմի
(1788-1870)}}}
 
 
 
 
{{{Սեմյոն Դավիթի Աբամելիք-Լազարև }}}
 
{{{ Եղիսաբեթ Խաչատուրի}}}
 
 
 
 
 
 
 
 
{{{Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարև
(1857-1916)}}}
 

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 472