Իրենա Կշիվիցկա
Իրենա Կշիվիցկա լեհ.՝ Irena Krzywicka | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1899[1][2] |
Ծննդավայր | Ենիսեյսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 12, 1994[1] (95 տարեկան) |
Մահվան վայր | Bures-sur-Yvette |
Գերեզման | Evangelical Cemetery of the Augsburg Confession in Warsaw |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վարշավայի համալսարանի լեհագիտության ֆակուլտետ |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան և գրող |
Անդամություն | Լեհական Պեն ակումբ և Լեհաստանի գրողների միություն |
Երեխաներ | Andrzej Krzywicki? |
Irena Krzywicka Վիքիպահեստում |
Իրենա Կշիվիցկա (լեհ.՝ Irena Krzywicka, օրիորդական ազգանունը Գոլդբերգ (լեհ.՝ Goldberg), մայիսի 28, 1899[1][2], Ենիսեյսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 12, 1994[1], Bures-sur-Yvette), լեհ ֆեմինիստուհի, գրող, թարգմանիչ, կանանց իրավունքների պաշտպան, ով քարոզում էր սեռական դաստիարակություն, հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործում և ընտանիքի պլանավորում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրենա Գոլդբերգը ծնվել է Սիբիրի Ենիսեյսկ քաղաքում, որտեղ նրա՝ ձախակողմյան հայացքների հրեա մտավորական ընտանիքը՝ աքսորվել էր Լեհաստանից։ Ծնողները Լեհաստանի սոցիալիստական կուսակցության անդամներ էին։ Աքսորի տարիներին հայրը հիվանդացել է տուբերկուլյոզով և մահացել ընտանիքը Լեհաստան վերադառնալուց երեք տարի անց։ Իրենային հանդուրժողականության և ռացիոնալիզմի ոգով դաստիարակել են մայրը և խորթ հայրը Եկուտել Պորտնին, որը հրեական «Բունդ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր դեմքերից մեկն էր[3]։
1922 թվականին աղջիկն ավարտել է Վարշավայի համալսարանի լեհագիտության ֆակուլտետը։ Համալսարանական տարիներին նա հրապարակել է իր առաջին էսսեն՝ «Եղրևանու ճյուղը» (լեհ.՝ Kiść bzu)[4]:
1923 թվականին Իրենան ամուսնացել է Եժի Կշիվիցկիի՝ սոցիոլոգ և կանանց իրավունքների ակտիվիստ Լյուդվիկ Կշիվիցկու որդու հետ։ Կշիվիցկին որոշել է բաց ամուսնության մեջ մտնել, և հարսանիքից անմիջապես հետո Իրենան իր սիրեցյալի՝ գերմանացի հայտնի բանաստեղծ և դրամատուրգ Վալտեր Հասենկլևերի հետ մեկնել է Կորսիկա։ Հետագայում նա վերադարձել է ամուսնու մոտ և ունեցել է երկու որդի։ Իրենան ընդհանուր առմամբ իր ամուսնությունը համարել է բավականին հաջող[3]։
Ֆեմինիստական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի 20-ական թվականներին Իրենա Կշիվիցկան սկսեց պայքարը հանուն կանանց էմանսիպացիայի, սեռական դաստիարակության իրավունքի, բազմակնության, միասեռական հարաբերությունների և ձգտել է օրինականացնել աբորտը։ Նա դարձել է մի քանի վեպերի հեղինակ, ինչպես նաև լեհերեն թարգմանել է Հերբերտ Ուելսի, Մաքս Ֆրիշի, Ֆրիդրիխ Դյուրենմաթի մի շարք գործեր։ Լեհական ֆեմինիզմի պատմության ամենահետաքրքիր գրական և քաղաքական փաստաթղթերից մեկը կարելի է համարել նրա «Արական քաղաքակրթության մթնշաղը» (լեհ.՝ Zmierzchu cywilizacji męskiej) վեպը[5] ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 e-teatr.pl (польск.) — 2004.
- ↑ 3,0 3,1 Janusz R. Kowalczyk. «Irena Krzywicka». Culture.pl (լեհերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Emilia Padoł (2021 թ․ մարտի 17). «Irena Krzywicka. Do ostatniego naboju». Onet (լեհերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Галина Рымбу (2019 թ․ մարտի 25). «Ирена Кшивицкая. Сумерки мужской цивилизации». syg.ma (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրենա Կշիվիցկա» հոդվածին։ |
|
- Մայիսի 28 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 12 մահեր
- 1994 մահեր
- Լեհաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Լեհ ֆեմինիստներ
- Լեհ գրողներ
- Լեհ թարգմանիչներ
- Լեհ կին գրողներ
- Արտագաղթածներ
- Հոլոքոստից փրկվածներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Ինքնակենսագիրներ
- Լեհ հրապարակախոսներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ