Ինչպես ջուրը շոկոլադի համար (ֆիլմ)
Ինչպես ջուրը շոկոլադի համար իսպ.՝ Como agua para chocolate | |
---|---|
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ, դրամա, մոգական ռեալիզմ, մելոդրամա և վեպի էկրանավորում |
Թեմա | Մեքսիկական հեղափոխություն |
Հիմք | Ինչպես ջուրը շոկոլադի համար |
Թվական | ապրիլի 16, 1992[1] և օգոստոսի 26, 1993[2] |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Ալֆոնսո Արաու[3][4][5][…] |
Պրոդյուսեր | Ալֆոնսո Արաու |
Սցենարի հեղինակ | Լաուրա Էսկիվել |
Դերակատարներ | Մարկո Լեոնարդի[3][5][6][…], Լումի Կավասոս[3][5][6][…], Ռեխինա Տորնե, Մարիո Իվան Մարտինես, Ադա Կառասկո, Յարելի Արիսմենդի, Խոակին Գառիդո, Մարգարիտա Իսաբել, Դավիդ Օստրոսկի, Բրիժիտ Ալեքսանդր և Արսելիա Ռամիրես |
Օպերատոր | Էմանուել Լյուբեցկի |
Երաժշտություն | Լեո Բրաուեր |
Մոնտաժ | Կառլոս Բոլադո |
Պատմվածքի վայր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Տևողություն | 113 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Ինչպես ջուրը շոկոլադի համար (ֆիլմ)» (իսպ.՝ Como Agua Para Chocolate, անգլ.՝ Like Water for Chocolate), Ալֆոնս Առաուի կինոֆիլմը։ Վեպի էկրանիզացիան հեղինակը մեքսիկացի բանաստեղծ Լաուրա Էսքիվելն է[7]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիտան և Պեդրոն սիրահարվում են միմյանց։ Պեդրոն հոր հետ գնում է Տիտայի մոր մոտ խնամախոսության։ Դոնյա Էլենան հետևելով ընտանեկան ավանդույթին, որ կրտսեր զավակը պետք է պահի մորը մինչ նրա մահը, մերժում է նրանց։ Փոխարենը, նա առաջարկում է Տիտայի ավագ քրոջը՝ Ռոսաուրային։ Պեդրոն Տիտային մոտ գտնվելու համար համաձայնում է։ Դոնյա Էլենան զգուշացնում է Տիտային, որ նրան չի կարելի մոտենալ Պեդրոյին։ Հարսանեական ուտեստներ պատրաստելու ընթացքում Տիտան լաց է լինում և արցունք է թափում տորթի խմորի մեջ։ Հյուրերը դրանից թունավորվում են, իսկ Տիտայի մայրը մտածում է, որ նա դիտավորյալ փսխադեղ է ավելացրել, որպեսզի փչացնի քրոջ հարսանիքը։ Որոշ ժամանակ անց Ռոսաուրան և Պեդրոն ունենում են Ռոբերտո անունով տղա, սակայն Ռոսաուրան կաթ չի ունենում, որպեսզի կերակրի որդուն։ Այդ իսկ պատճառով Տիտան իր կաթով է կերակրում երեխային, ինչը առիթ է հանդիսանում Պեդրոյի և Տիտայի հաճախակի հանդիպմանը։ Դոնյա Էլենան սկսում է կասկածել, որ ամեն բան կարգին չէ և Պեդրոյին, Ռոսաուրային և Ռոբերտոյին ուղարկում է Սան Անտոնիո իր եղբոր մոտ։ Այնտեղ Ռոբերտոն զրկվում է Տիտայի կաթից և մահանում է սովից։ Տիտան իմանալով այդ մասին ընդարմացվում է և Դոնյա Էլենան նրան ուղարկում է նրան հոգեբուժարան։ Բժիշկ Բրաունը սիրահարվում Տիտային և որոշում պահել իր տանը։ Որոշ ժամանակ անց Տիտան ուշքի է գալիս։ Այդ ժամանակ ագարակի վրա, որտեղ ապրում է Դոնյա Էլենան, հարձակվում են հեղափոխականները և սպանում նրան։ Դոնյա Էլենան տունը թողել էր Ռոսաուրային և նա տեղափոխվում է Պեդրոյի հետ։ Տիտան կրկին վերադառնում է նրանց մոտ։ Այնուհետև Ռոսաուրան ունենում է դուստ Էսպերանսային և իմանում, որ այլևս չի կարող ծննդաբերել։ Պեդրոն դավաճանում է նրան Տիտայի հետ։ Ռոսաուրան զրկում է Տիտային մոտենալ դստերը, սպառնալով, որ կվռնդի տնից։ Տիտան իմանում է, որ քույրը ուզում է շարունակել ընտանեկան ավանդույթը և թույլ չտալ, որ իր դուստրը ամուսնանա։ Որոշ ժամանակ անց Ռոսաուրան անմարսողությունից մահանում է։ Մի քանի տարի անց Էսպերանսան ամուսնանում է և հեռանում տնից։ Իսկ Պեդրոն և Տիտան մահանում են տանը հրդեհից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեհինա Տորնե - Էլենա, Տիտայի մայրը
- Լումի Կամասոս - Տիտա
- Մարկո Լեոնարդի - Պեդրո
- Մարիո Իվան Մարտինես - բժիշկ Բրաուն
- Ադա Քարասկո - Նաչա
- Յարելի Արիսմենդի - Ռոսաուրա
- Կլոդետ Մայե - Հերտրուդա
- Փիլար Արանդա - Չենչա
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքսիկական ակադեմիան արժանացրել է ռոմանտիկ նկարը մի քանի Արիելի մրցանակի (այդ թվում որպես ամենալավ ֆիլմ առաջադրումը)[8]։ Բացի այդ ֆիլմը առաջադրվել է Ոսկե գլոբուսի 51-րդ արարողությունում,(ամենալավ օտարալեզու ֆիլմ)[9] և առաջ է քաշվել անգլիական BAFTA մրցանակի հայցմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 3,0 3,1 3,2 http://stopklatka.pl/film/przepiorki-w-platkach-rozy
- ↑ http://www.imdb.com/title/tt0103994/
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.adorocinema.com/filmes/filme-44224/
- ↑ 6,0 6,1 http://www.imdb.com/title/tt0103994/fullcredits?ref_=tt_cl_sm
- ↑ Neibylski Dianna C. Heartburn, Humor and Hyperbole in Like Water for Chocolate // Performing Gender and Comedy: Theories, Texts and Contexts / Shannon Hengen E.. — Psychology Press, 1998. — Vol. IV. — P. 179—198. — 279 p. — (Studies in humor and gender). — ISBN 9056995391
- ↑ «XXXIV 1992» (իսպաներեն). Ариэль. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Like Water For Chocolate» (անգլերեն). Золотой глобус. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ինչպես ջուրը շոկոլադի համար»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ինչպես ջուրը շոկոլադի համար»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Ինչպես ջուրը շոկոլադի համար»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|