Ինչու են կանայք սպանում
Ինչու են կանայք սպանում | |
---|---|
Ժանր | ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ, հումորային դրամա, սև հումոր, անթոլոգիա, թրիլեր, քրեական ֆիլմ և դրամա |
Ստեղծող | Մարկ Չերրի |
Երկիր | ԱՄՆ[1] |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Լյուսի Լյու, Ջինիֆեր Գուդվին, Քիրբի Հաուել-Բապտիստ, Ալեքսանդրա Դադարիո, Սեմ Ջագեր, Սեյդի Կալվանո, Ջեք Դևենպորտ և Ռիդ Սքոթ |
Պատմող | Ջեք Դևենպորտ |
Գործադիր պրոդյուսեր | Մարկ Չերրի, Բրայան Գրեյզեր, Francie Calfo?, Մարկ Ուեբ, David Warren? և Curtis Kheel? |
Երաժշտություն | Մատեո Մեսինա և Սթիվ Յաբլոնսկի |
Պատմվածքի վայր | 1963, 1984, 2019, 1940s? և 1949 |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 20 |
Էկրաններին է | օգոստոսի 15, 2019-ից հուլիսի 29, 2021-ը |
Հեռուստաալիք | Paramount+ |
Ընկերություն | Imagine Television Studios?, Imagine Entertainment, ՍիԲիԷս հեռուստաստուդիա և Paramount+ |
Դիստրիբյուտոր | Paramount Global Content Distribution?, CBS Television Distribution և Paramount+ |
Պատկերի ձևաչափ | 2.35:1 և 2.39:1 |
Պաշտոնական կայքէջ |
«Ինչու են կանայք սպանում» (անգլ.՝ Why Women Kill), ամերիկյան կատակերգական դրամատիկ վեբ սերիալ, որն ստեղծել է Մարկ Չերրին CBS All Access սթրիմ ծառայության համար։ Սերիալը, որի գործողությունները տեղի են ունենում երեք ժամանակներում, պատմում է դեպքերի մասին, որոնք հասցնում են սպանության այն բանից հետո, երբ ամուսնացած կանայք իմանում են իրենց ամուսինների դավաճանությունների մասին։ Առաջին եթերաշրջանի առաջին ցուցադրությունը կայացել է 2019 թվականի օգոստոսի 15-ին։ Սերիալը երկարացվել է ևս մեկ եթերաշրջանով[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեիալը պատմում է երեք կանանց մասին, որոնք տարբեր ժամանակներում ապրում են Փասադենայի նույն առանձնատանը (Կալիֆորնիա նահանգ) և երեքն էլ բախվում են ամուսնական անհավատարմությանը։ 1963 թվականին Բեթ Էնն Սթենթոնը վայելում է երջանիկ տնային տնտեսուհու իր կյանքը, մինչև որ չի իմանում ամուսնու և մատուցողուհու սիրավեպի մասին։ 1984 թվականին աշխարհիկ տիկին Սիմոնա Գրոուվը պարզում է, որ իր երրորդ ամուսինը համասեռամոլ է, ինքն էլ իր հերթին սիրավեպ է սկսում երիտասարդ տղայի հետ։ 2019 թվականին փաստաբան Թեյլոր Հարդինգը հարաբերությունների ստուգում է անցնում, երբ նա և իր ամուսին Իլայը հետաքրքրություն են տածում նույն կնոջ հանդեպ։ Յուրաքանչյուր ամուսնության մեջ անհավատարմությունը դառնում է իրադարձությունների հանգույցը, որն էլ հանգեցնում է սպանության։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]1963
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական կազմ
- Ջինիֆեր Գուդվին՝ Բեթ Էնն Սթենթոն, Ռոբի կինը։
- Սեմ Ջագեր՝ Ռոբ Սթենթոն, ինժեներ, Բեթ Էննի ամուսինը։
- Սեյդի Կալվանո՝ Էյփրիլ, մատուցողուհի, Ռոբի սիրուհին։
Երկրորդական դերեր
- Ալիսիա Կոպպոլա՝ Շեյլա Մոսկոնի, Ռոբի և Բեթ Էննի հարևանուհին, Լեոյի կինը։
- Ադամ Ֆեռարա՝ Լեո Մոսկոնի, Ռոբի և Բեթ Էննի հարևանը, Շեյլայի ամուսինը։
- Լինդսի Քրաֆթ՝ Կլեր, Ռոբի քարտուղարուհին։
Հրավիրված դերասաններ
- Սփենսեր Գարեթ՝ Հել Բյորք, Ռոբի ղեկավարը։
- Պերի Գիլպին՝ Վիվիան Բյորկ, Հելի կինը։
- Անալի Թիփթոն՝ Մերի Վլասին, Ռոբի և Բեթ Էննի հարևանուհին, Ռալֆի կինը։
- Սքոթ Փորթեր՝ Ռալֆ Վլասին, Ռոբի և Բեթ Էննի հարևանը, Մերիի ամուսինը։
1984
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական կազմ
- Լյուսի Լյու՝ Սիմոնա Գրոուվ, երկու անգամ ամուսնալուծված աշխարհիկ տիկին, ամուսնացած է Կառլի հետ։
- Ջեք Դևենպորտ՝ Կառլ Գրոուվ, Սիմոնայի երրորդ ամուսինը, որն օգտագործում է իրենց ամուսնությունը, որպեսզի թաքցնի իր համասեռամոլությունը։
Երկրորդական դերեր
- Քեթի Ֆիներան՝ Նաոմի Հարթ, ունևոր այրի, Թոմմիի մայրը, Սիմոնայի և Կառլի ընկերուհին։
- Լեո Հովարդ՝ Թոմմի Հարթ, Նաոմիի որդին, սիրահարված է Սիմոնային։
- Լի Յուն Լի՝ Էմի, Սիմոնայի դուստրը առաջին ամուսնությունից։
Հրավիրված դերասաններ
- Չառլի Դեպյու՝ Բրեդ Ջենքինս, Էմիի փեսացուն։
- Քեն Գարիտո՝ ոստիկանության սպա, որը Սիմոնային մարմնավաճառի տեղ էր դրել։
- Քրիստին Էստաբրուք՝ Ջոյս Դաբներ, Սիմոնայի հարևանուհին, որը տառապում է սևամաղձությամբ։
- Ֆիլիպ Էնթոնի-Ռոդրիգես՝ Հեկտոր, Սիմոնայի նախկին վարսավիրը և Կառլի սիրեկանը։
- Դեյլ Դիկկի՝ Ռուբի Ջենքինս, Բրեդի մայրը։
- Ռոբերտ Կրեյգհեդ՝ Դուայթ Ջենքինս, Բրեդի հայրը։
- Հեյլի Հասելհոֆ՝ Փեթթի Ջենքինս, Բրեդի քույրը, լեսբուհի։
2019
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական կազմ
- Կիրբի Հաուել Բապտիստ՝ Թեյլոր Հարդինգ, բիսեքսուալ, փաստաբան և ֆեմինիստուհի, բաց ամուսնության մեջ է Իլայի հետ։
- Ալեքսանդրա Դադարիո՝ Ջեյդ / Այրին Տաբանչիկ, Թեյլորի բիսեքսուալ սիրուհին։
- Ռիդ Սքոթ՝ Իլայ Քոեն, սցենարիստ, բաց ամուսնության մեջ է Թեյլորի հետ
Երկրորդական դերեր
- Քևին Դենիելս՝ Լամար, Իլայի գործակալը։
Հրավիրված դերասաններ
- Քևին Մաքնամար՝ Դյուկ, Ջեյդի նախկին ընկերը։
- Սաիդա Արիկա Էկուլոնա՝ Թեյլորի քույրը։
- Քրիստինա Էնթոնի՝ Վելմա, Թեյլորի քույրը։
- Օդելյա Հալևի՝ Ուիլոու, ինստագրամի մոդել, աշխատում է Միշայի հետ, Ջեյդի ընկերուհին։
- Քևին Ուիլյամ Պոլ՝ Միշա, ինստագրամի մոդել, Ջեյդի ընկերը։
Եթերաշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթերաշրջան | Էպիզոդներ | Ցուցադրության ամսաթիվ | ||
---|---|---|---|---|
Պրեմիերա | Ավարտ | |||
1 | 10 | 15 օգոստոսի, 2019 | 17 հոկտեմբերի, 2019 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fernsehserien.de (գերմ.)
- ↑ Schwartz, Ryan (2019 թ․ հոկտեմբերի 16). «Why Women Kill Renewed for Season 2, to Focus on New Characters». TVLine. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
|