Իլյա Մինասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իլյա Մինասյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1929 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2009 Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | շվիահար |
Գործիքներ | շվի |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1963) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1979) |
Պարգևներ |
Իլյա (Իլյիչ) Հմայակի Մինասյան (օգոստոսի 28, 1929, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2009, Երևան, Հայաստան), հայ շվիահար։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961), պրոֆեսոր (1996)։ Հայկական շվին առաջինն է ներկայացրել արտերկրում (76 երկիր)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուդուկ նվագել սովորել է ինքնուրույն, ապա աշակերտել է Լևոն Մադոյանին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության (1963), էքստեռն՝ ՀՊՄԻ մշակույթի (1979, նաև ժողովրդական գործիքների բաժնի հիմնադիրներից) բաժինները։ 1980 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ 1947-1991 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի, 1991 թվականից՝ Երևանի կամերային երաժշտության տան մենակատար։ Նվագացանկում ընդգրկված են եղել հիմնականում հայկական և աշխարհի ժողովուրդների մեղեդիներ։ Հայկական շվին առաջինն է ներկայացրել արտասահմանյան ունկնդրին[2]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինասյանի կատարողական արվեստին բնորոշ են եղել հուզականությունը, արտահայտչամիջոցների բազմազանությունը։ Կատարման վարպետությամբ առանձնացել են «Կռունկ», «Երազ» երգերը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռոնդոն», Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» և այլ գործեր։ Համերգներով շրջագայել է ԽՍՀՄ-ում, Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, Կանադայում, Մեքսիկայում, Չիլիում, Չինաստանում և այլուր։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երիտասարդության և ուսանողների համաշխարհային VI փառատոնի 1-ին մրցանակ(1957, Մոսկվա)
- Ժողգործիքներ նվագողների մրցույթի 1-ին մրցանակ (1957, Մոսկվա)
- Էստրադային արտիստների համամիութենական մրցույթի 1-ին մրցանակ (1958, Մոսկվա)
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 460.
{{cite book}}
: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |