Jump to content

Իլյա Իլյին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Իլյին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Ղազախստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 24, 1988(1988-05-24) (36 տարեկան)
Ծննդավայր՝Կզըլ-Օրդա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ՝174 սանտիմետր
Քաշ՝105 կիլոգրամ

Իլյա Ալեքսանդրի Իլյին (մայիսի 24, 1988(1988-05-24), Կզըլ-Օրդա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ ծանրամարտիկ, աշխարհի քառակի չեմպիոն երեք տարբեր քաշային կատեգորիաներում (2005՝ մինչև 85 կգ, 2006 և 2011՝ մինչև 94 կգ, 2014՝ մինչև 105 կգ), աշխարհի կրկնակի չմպիոն երիտասարդների շրջանում (2005՝ մինչև 85 կգ, 2006՝ մինչև 94 կգ), Ասիական խաղերի կրկնակի չեմպիոն մինչև 94 քաշային կատեգորիայում (2006 և 2010)։ Աշխարհի չորս ռեկորդներ սահմանող երկու քաշային կատեգորիաներում (-94 կգ, -105 կգ)։ 2008 և 2012 թվականներին Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկի, սակայն հետո դոպինգի կիրառման պատճառով զրկվել է մրցանակից։ Չորս անգամ ճանաչվել է աշխարհում տարվա լավագույն ծանրամարտիկ (2005, 2006, 2014, 2015)[2]։ Ղազախստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ։ Հաջող ելույթի համար պարգևատրվել է «Կուրմետ» շքանշանով։

Նրա առաջին մարզիչներից է Վիլորիյ Վիկտորի Պակը[3]։

Սպորտային նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2001 թվական, դեկտեմբեր, հատուկ մրցանակ՝ որպես Ղազախստանի ծանրամարտի առաջնության (Սեմիպալատինսկ) ամենաերիտասարդ մասնակից (13 տարեկան)։
  • 2005 թվական, մայիս, 17 տարեկանում հարավկորեական Բուսանում առաջին անգամ դարձել է աշխարհի չեմպիոն 85 կգ քաշային կատեգորիայում, ընհանուր 374 կգ արդյունքներով (168 կգ ձգում+206 կգ հրում)։
  • 2005 թվական, նոյեմբեր, առաջին անգամ Քաթարի մայրաքաղաք Դոհայում դարձել է աշխարհի չեմպիոն 85 կգ քաշային կատեգորիայում 386 կգ արդյունքներով (170+216)։ Համաշխարհային ռեկորդ հրուն վարժությամբ և հանրագումարով, առաջնության ամենաերիտասարդ մասնակից Իլյինը ճանաչվեց մրցաշարի լավագույն ծանրամարտիկ։ Ծանրամարտում աշխարհի առաջնությունում դարձավ Ղազախստանի երկրորդ չեմպիոն հնգակի հաղթող և 1988 թվականի օլիմպիական չեմպիոն Անատոլի Խրապատիից հետո։
  • 2006 թվական, մայիս, կրկին աշխարհի չեմպիոն երիտասարդների միջև 94 կգ քաշային նոր կատեգորիայում 401 կգ (176+225) արդյունքներով (Հանչժոու, Չինաստան
  • 2006 թվական, սեպտեմբեր, երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն 94 կգ քաշային կատեգորիայում 392 կգ արդյունքներով (175+217) (Սանտո-Դոմինգո, Դոմինիկյան հանրապետություն), պարզվեց, որ թեթև է լեհ Կոլեցկոյից և ռուս Կոնստանտինովայից, ցույց տալով նույն հանրագումարը։
  • 2006 թվական, դեկտեմբեր, Դոհայում, Քաթարում հաղթեց Ասիական խաղերը 94 կգ քաշային կատեգորիայում 401 կգ արդյունքներով (175+226)
  • 2009 թվականի վերջին Իլյինը սկսում է մարզումները և 2010 թվականին կրկին դուրս է գալիս հարթակ և հաղթում Ղազախստանի առաջնությունում։
  • 2010 թվական, նոյեմբեր-երկրորդ անգամ Ասիական խաղերի հաղթող (Գուանչժոու, Չինաստան) 394 կգ արդյունքներով (175+219)։
  • 2011 թվականին Իլյա Իլյինը հերթական անգամ հաղթում է Ղազախստանի առաջնությունում։
  • 2011 թվական, նոյեմբեր, Փարիզում աշխարհի առաջնությունում դառնում է աշխարհի եռակի չեմպիոն 407 կգ գումարով (181+226)։
  • 2012 թվականի հունիս, Տալդի Կուրգանում Ղազախստանի առաջնությունում հաղթում է 410 կգ հանրագումարով (180+230)։
  • 2014 թվական, 2014 թվականի աշխարհի առաջնությունում Ալմաթիում հանդես գալով նոր մինչև 105 կգ քաշային կատեգորիայում, Իլյա Իլյինը համառ մարտում դարձավ աշխարհի չեմպիոն արդեն չորրորդ անգամ երկմրցման 432 կգ հանրագումարով (190+242)՝ ուզբեկ ծանրամարտիկ Ռուսլան Նուրուդինովին շրջանցելով անձնական ցածր քաշի պատճառով, և 204 կգ հրուն վարժությունով աշխարհի նոր ռեկորդ սահմանեց։
  • 2020 թվականի մայիս, հայտնեց օլիմպիական սպորտում կարիերայի ավարտի մասին[4]։
  • 2020 թվականի մայիս, Կզըլ-Օրդայի մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վարչության ղեկավարի հրամանով նշանակվել է Կլըզ-Օլդա քաղաքում «Մուզ Այդինի» սպորտային միության տնօրեն[5]։

Դոպինգային սկանդալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի 2016 թվականի հունիսի 15-ի որոշմամբ Իլյինը ժամանակավորապես հեռացվեց սպորտային գործունեությունից դոպինգ թեստերի արդյունքների պատճառով, որոնք վերցվել էին Լոնդոնում Օլիմպիական խաղերի ժամանակ[6]։ Թեստում հայտնաբերվեցին անաբոլիկ ստերոիդային դեղորայք՝ ստանոզոլոլ և դեհիդրոքլորմետիլտեստոստերոն։ Հունիսի 18-ին Ծարամարտի Միջազգային Ֆեդերացիան տեղեկացրեց, որ Իլյինի դոպինգ թեստը Պեկինի Օլիմպիադայում նույնպես եղել է դրական․ հայտնաբերվել է անաբոլիկ ստերոիդային դեղորայք ստանոզոլոլ[7][8]։

Դրա պատճառով Իլյինին չթույլատրվեց մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի խաղերին[9]։ Նա փորձում էր բողոքարկել Ծանրամարտի Միջազգային Ֆեդերացիայի որոշման դեմ[10], սակայն 2016 թվականի հուլիսի 5-ին Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարար Արիստանբեկ Մուհամեդիոուլին պաշտոնապես հայտարարեց, որ Իլյա Իլյինը, Սվետլանա Պոդոբեդովան, Մայա Մանեզան և Զուլֆիա Չինշանլոն բաց են թողնում Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադան[11]։ 2016 թվականի նոյեմբերին ՄՕԿ կարգապահական հանձնաժողովը դոպինգ թեստի հավելյալ հետազոտման արդյունքներով Իլյա Իլյինին վերջնականապես զրկեց 2008 թվականին Պեկինում Օլիմպիական խաղերի և 2012 թվականին Լոնդոնի Խաղերի ոսկե մեդալներից[12]։

Ընդհանուր արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անցկացման վայրը Քաշ Ձգում (կգ) Հրուն վարժություն (կգ) Հանրագումար Վայր
1 2 3 Վայր 1 2 3 Վայր
Օլիմպիական խաղեր
2008 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին, Չինաստան 94 կգ 175 180 -- 4 223 223 226 1 406 Ոսկի Ոսկի
DSQ
2012 Միացյալ Թագավորություն Լոնդոն, Մեծ Բրիտանիա 94 կգ 177 182 185 2 224 228 233 WR 1 418 WR Ոսկի Ոսկի
DSQ
Ծանրամարտի աշխարհի առաջնոություն
2005 Կատար Դոհա, Քաթար 85 կգ 165 170 173 7 205 211 216 1 386 Ոսկի Ոսկի
2006 Դոմինիկյան Հանրապետություն Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն 94 կգ 170 175 177 3 217 233 233 2 392 Ոսկի Ոսկի
2011 Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա 94 կգ 175 181 184 5 221 226 -- 1 407 Ոսկի Ոսկի
2014 Ղազախստան Ալմաթի, Ղազախստան 105 կգ 183 187 190 3 233 239 242 WR 1 432 Ոսկի Ոսկի
Ասիական խաղեր
2006 Կատար Դոհա, Քաթար 94 կգ 162 166 171 1 205 215 226 1 397 Ոսկի Ոսկի
2010 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Գուանչժոու, Չինաստան 94 կգ 170 175 178 3 215 219 227 1 394 Ոսկի Ոսկի
Ռուսաստանի Նախագահի գավաթ
2015 Ռուսաստան Գրոզնի, Ռուսաստան 105 կգ 184 188 191 1 231 246 -- 1 437 Ոսկի Ոսկի
Աշխարհի առաջնություն երիտասարդների միջև
2005 Հարավային Կորեա Բուսան, Հարավային Կորեա 85 կգ 155 161 168 2 197 202 206 1st 374 Ոսկի Ոսկի
2006 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Հանչժոու, Չինաստան 94 կգ 165 171 176 2 215 217 225 1st 401 Ոսկի Ոսկի
  • 2005, 2006, 2014 և 2015 թվականների աշխարհի լավագույն ծանրամարտիկ[2]։
  • Հաջողակ մասնակցությունների համար պարգևատրվել է «Կուրմետ» և «Բարիս» շքանշաններով[13]։
  • Լոնդոնում Օլիմպիադայում հաղթելու համար պարգևատրվել է «Օտան» շքանշանով[14]։
  • 2012 թվականի «Տարվա ժողովրդական սիրելի» հանրային հանրապետական մրցանակի դափնեկիր։
  • «Կզըլ-Օրդայի մարզի պատվավոր քազաքացի» (11.12.2008)։
  • «Ղազախստանի ժողովրդական միասնություն» մեդալ (2016)[15]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի փետրվարին Ալմաթիում հոսպիտալացվել է դանակահարության պատճառով[16]։

Իլյա Իլյինը ամուսնացած էր։ Կինը՝ Նատալյա Կուլակովա, հայտնի հանդբոլիստուհի, Ղազախստանի հանդբոլի ազգային հավաքականի խաղացող։ Ամուսնալուծվել է 2017 թվականին[17]։ Ունեն դուստր՝ Միլանան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.iwf.net/2016/02/24/best-of-2015-hsu-shu-ching-and-ilya-ilyin/
  2. 2,0 2,1 IWF World Weightlifter of the Year — Wikipedia, the free encyclopedia
  3. «Вилорий Пак: «Одни надо мной смеялись, другие возмущались»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. Илья Ильин объявил о завершении карьеры в олимпийском спорте
  5. Илья Ильин стал директором спорткомплекса в Кызылорде
  6. «The IWF reports that as a consequence of the IOC's reanalyses of samples from the 2012 London Olympic Games». «IWF». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 15 июля 2016-ին.
  7. «The IWF reports that as a consequence of the IOC's reanalyses of samples from the 2008 Beijing Olympic Games». «IWF». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 18 июля 2016-ին.
  8. «Допинг-проба Ильина с Олимпиады-2008 также оказалась положительной».
  9. Мария Гареева (2016 թ․ հունիսի 16). «Ильин, Манеза, Подобедова и Чиншанло отстранены от занятия спортивной деятельностью - новости на Informburo.kz». Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  10. «Я буду подавать апелляцию - Илья Ильин о допинг-скандале - новости на Informburo.kz». 2016 թ․ հունիսի 21. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  11. Тимур Байкетаев (2016 թ․ հուլիսի 5). «Дисквалификация четырёх тяжелоатлетов похоронит всю сборную Казахстана - Informburo.kz». Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  12. ИЛЬЯ ИЛЬИН ЛИШЕН ДВУХ ОЛИМПИЙСКИХ ЗОЛОТЫХ МЕДАЛЕЙ
  13. «Назарбаев подписал указ о награждении олимпийцев и их тренеров госнаградами». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  14. В Астане вручили премию «Народный любимец-2012».
  15. «Илью Ильина наградили медалью "Бірлік" в Кызылорде». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  16. Илья Ильин получил ножевое ранение
  17. Илья Ильин сообщил о разводе с женой