Ժան Ժիրոդու
Ժան Ժիրոդու ֆր.՝ Jean Giraudoux | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Hippolyte Jean Giraudoux |
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1882[1][2][3][…] |
Ծննդավայր | Բելլակ |
Վախճանվել է | հունվարի 31, 1944[4][1][2][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Grave of Giraudoux |
Մասնագիտություն | դրամատուրգ, սցենարիստ, դիվանագետ, վիպասան, ակնարկագիր և գրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Բարձրագույն նորմալ դպրոց և Լականալ լիցեյ |
Ուշագրավ աշխատանքներ | The Madwoman of Chaillot? |
Աշխատավայր | Le Figaro |
Պարգևներ | |
Զավակներ | Ժան-Պիեր Ժիրոդու |
Jean Giraudoux Վիքիպահեստում |
Ժան Ժիրոդու (հոկտեմբերի 29, 1882[1][2][3][…], Բելլակ - հունվարի 31, 1944[4][1][2][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դրամատուրգ, գրող, դիվանագետ և էսսեների հեղինակ։
Համարվում է ֆրանսիացի ամենակարևոր թատերագիրներից մեկը առաջին և երկրորդ աշխարահամարտների միջակայքում[5]։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում ոճի նրբագեղությամբ և երևակայության բանաստեղծական թռիչքներով։ Տիրապետող թեման տղամարդու և կնոջ փոխհարաբերություններն են, որոշ դեպքերում էլ՝ տղամարդու և անմատչելի մի իդեալի հարաբերությունները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1910 թվականից Ժան Ժիրոդուն աշխատանքի է անցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում, իրեն դրսևորել է լավագույն կողմերով և 1915 թվականին պարգևատրվել է «Պատվո լեգեոն» շքանշանով՝ դառնալով պատերազմական ժամանակներում նման բարձր պարգևի արժանացած առաջին գրողը[6]։ Իր երկերի մեծ մասը նա գրել է համաշխարհային երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում։ Գրական ասպարեզ մուտք է գործել որպես արձակագիր, սակայն 1928 թվականին սկսված մտերմությունն ու համագործակցությունը դերասան և թատերական ռեժիսոր Լուի Ժուվեի հետ բեկումնային դեր են խաղացել և նպաստել, որ անցում կատարի դեպի թատերգություն[7]։ Եվ հենց պիեսներն են Ժան Ժիրոդուին միջազգային համբավ ու փառք բերել («Վագրը դարպասի մոտ», «Շիյոցի խելագարը», «Օդինը», «Գովերգվածը»...):
Ժիրոդուն Ֆլորանս Մայեր Բլումենթալի հետ մեկտեղ տարիներ շարունակ մասնակցել է բլումենթալյան դրամաշնորհի արժանի կերպարվեստագետներին, գրողներին, երաժիշտներին որոշելու և դրամաշնորհը ընտրյալ լավագույններին հանձնելու գործընթացներին[8]։ Քաղաքականության մեջ հարել է արմատական կուսակցությանը, 1932 թ. պաշտոնավարել է Էդուար Էռիոյի կազմած կաբինետում, 1939 թվականին էլ Էդուար Դալադիեի կառավարության կազմում նշանակվել է տեղեկատվության նախարար[9][10]։
Թաղված է Փարիզի Պասի գերեզմանատանը[11]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր և պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Provinciales (1909)
- L'École des indifférents (1911)
- Lectures pour une ombre (1917)
- Simon le Pathétique (1918)
- Elpénor (1919)
- Amica America (1919)
- Adorable Clio (1920)
- Suzanne et le Pacifique (1921)
- Siegfried et le Limousin (1922)
- Juliette au pays des hommes (1924)
- Bella (1926)
- Églantine (1927)
- Aventures de Jérôme Bardini (1930)
- La France sentimentale (1932)
- Combat avec l'ange (1934)
- Choix des élues (1939)
- La Menteuse (1958)
Զանազան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Les cinq Tentations de La Fontaine (1938)
- Pleins pouvoirs (1939)
- Littérature (1941)
- Sans pouvoirs
- Visitations (1947)
- Or dans la nuit (1969)
Թատերգություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Siegfried (1928)
- Amphitryon 38 (1929)
- Judith (1931)
- Intermezzo (1933)
- Tessa (1934)
- La guerre de Troie n'aura pas lieu (1935)
- Supplément au voyage de Cook (1935)
- L'Impromptu de Paris (1937)
- Electra (1937)
- Cantique des cantiques (1938)
- Ondina (obra de teatro)|Ondine]] (1939)
- L'Apollon de Bellac (1942)
- Sodome et Gomorrhe (1943)
- La Loca de Chaillot (1945)
- Pour Lucrèce (1953)
Մեծարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան Ժիրոդուի անունով են կոչվել՝
- մեկական փողոց Պալե սյուր Վիեն, Սեն Աման Մոնտրո, Պերպինյան քաղաքներում,
- մեկական հրապարակ Կրետեյ և Լիմոժ քաղաքներում,
- մեկական լիցեյ նրա ծննդավայր Բելլակում և Շատոռուում։
- Բելակի մեդիատեկում պահվում են գրողի ձեռագրեր, փաստաթղթեր[12]։
- Գրողի հայրական տան մոտ տեղադրվել է հատուկ պատվանշան՝ Maisons des Illustres[13]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Жироду Жан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Brockett, Oscar. History of the Theatre Boston: Allyn and Bacon. 1968. p. 621.
- ↑ Fowlie, Wallace. Jean Giraudoux in Gassner, John and Edward Quinn ed. The Reader's Encyclopedia of World Drama. New York, Thomas Crowell. 1969. p. 359.
- ↑ «Encyclopædia Britannica Online: "Jean Giraudoux"». Britannica.com. 2013 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Florence Meyer Blumenthal». Jewish Women's Archive, Michele Siegel.
- ↑ Body, Jacques (1991). Jean Giraudoux: The Legend and the Secret. Fairleigh Dickinson Univ Press. էջ 56.
- ↑ Ganz, Arthur (1972). «Human and Suprahuman: Ambiguity in the Tragic World of Jean Giraudoux». PMLA. 87 (2): 284–294. doi:10.2307/460883. JSTOR 460883.
- ↑ New York Times; February 1, 1944 Jean Giraudoux obituary.
- ↑ «Le fonds Jean Giraudoux». mediatheques.hautlimousinenmarche.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Maison natale de Jean Giraudoux». Haute-Vienne Tourisme (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
Մենագրություններ ժան Ժիրոդուի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Laurent Bourdelas, Du pays et de l'exil Un abécédaire de la littérature du Limousin, Les Ardents Éditeurs, 2008.
- Denise Bourdet, Jean Giraudoux, dans: Pris sur le vif, Paris, Plon, 1957.
- Aurel David - Vie et mort de Jean Giraudoux, Paris, Flammarion, 1967
- Étienne Brunet, Le Vocabulaire de Jean Giraudoux, structure et évolution : Statistique et informatique appliquées à l’étude des textes à partir du Trésor de la langue française, Genève, éditions Slatkine, 1978, 688 p., (ouvrage issu d’une thèse de doctorat d’État soutenue à Nice le 6 janvier 1976, ouvrage distingué par le CNRS qui a accordé à l'auteur la médaille de bronze de l’année 1976 au titre de la 36e section, Études linguistiques et littéraires françaises).
- Jacques Body - Jean Giraudoux: la légende et le secret, Paris, Presses universitaires de France, 1986 isbn=978-2-13-039478-5 |bnf=34901495b*
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ժան Ժիրոդուի բարեկամներ» ընկերության կայքէջը(ֆր.)
- Роман Жана Жироду «Бэлла» (перевод 1927 г.) на сайте Lib.Ru/Классика
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ժիրոդու» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 29 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Հունվարի 31 մահեր
- 1944 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի դիվանագետներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ