Ժամկետային ավանդ
Ժամկետային ավանդի դեպքում ավանդի պայմանագիրը կնքվում է ավանդը որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու պայմանով[1]։
Ընդհանուր նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամկետային ավանդի դեպքում նույնպես ավանդատուն կարող է ետ վերցնել ավանդը մինչ ավանդային պայմանագրի ժամկետը լրանալը և բանկը պարտավորվում է ավանդատուին վերադարձնել ներդրած գումարն ամբողջությամբ։ Սակայն տվյալ դեպքում հնարավոր է, որ բանկը հատկացնի պայմանագրի կնքման պահին տոկոսագումարների մի մասը կամ ընդհանրապես չվճարի տոկոսագումարներ։
Ելնելով ժամկետային ավանդի այս առանձնահատկությունից, սովորաբար, ժամկետային ավանդի համար սահմանված տոկոսադրույքն ավելի բարձր է լինում, քան ցպահանջ ավանդի դեպքում։ Ցանկացած դեպքում, լինի դա ցպահանջ, թե ժամկետային ավանդ, ավանդի տեսքով ներդրած գումարից ոչինչ չի կորչում, քանի որ բանկը պարտավորվում է վերադարձնել այն ամբողջությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ֆինանսներ բոլորի համար - Ավանդ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
|