Jump to content

Ժակ Վիլյերե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Վիլյերե
Ծնվել էփետրվարի 6, 1951(1951-02-06)[1][2][3][…]
ԾննդավայրՏուր, Էնդր և Լուար, Ֆրանսիա[4]
Մահացել էհունվարի 28, 2005(2005-01-28)[5][1][2][…] (53 տարեկան)
Մահվան վայրԷվրո, Էր, Ֆրանսիա[6]
ԳերեզմանQ110346113?[7]
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա և Conservatoire à rayonnement régional de Tours?
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Երեխա(ներ)Alexandre Villeret?
Պարգևներ և մրցանակներ

Ժակ Վիլյերե (հայտնի է նաև Ժակ Վիեիերե անվամբ, ֆր․ Jacques Villeret, իրական անուն Ժակի Բոուֆրուրա, Jacky (Mohamed) Boufroura, (փետրվարի 6, 1951(1951-02-06)[1][2][3][…], Տուր, Էնդր և Լուար, Ֆրանսիա[4] - հունվարի 28, 2005(2005-01-28)[5][1][2][…], Էվրո, Էր, Ֆրանսիա[6]), ֆրանսիացի կինոդերասան, կատակերգու։

Հայտնի է հետևյալ ֆիլմերից՝ «Ամռան վերջին», «Կաղամբով ապուր», «Ընթրիք՝ տխմարի հետ»։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ Վիլյերեն ծնվել է 1951 թվականի փետրվարի 6-ին, Ֆրանսիայի Լոշ քաղաքում՝ ֆրանսուհի Անետ Բոնինի և ալժիրցի Ահմեդ Բոուֆրուրի ընտանիքում։ Երբ Ժակը լինում է ինը ամսական, նրա ծնողները բաժանվում են։ Իր մանկության որոշակի հատվածը նա ապրել է Լոշում՝ իր քեռու Ռայմոն Վիլռեի հետո։

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին՝ Տուր քաղաքում Կոնսեվարտորիա ավարտելուց երկու տարի անց, նա մեկնում է Փարիզ, որտեղ նրա ուսուցիչն է դառնում Լուի Սենյեն՝ ֆրանսիական կինոյի և թատրոնի լեգենդը։ Այնուհետև նա ավարտում է Լուի Սենյեի թատերական ֆակուլտետը՝ դրամատիկ մշակույթի ազգային բարձրագույն կոնսերվատորյայում։

1972 թվականից սկսած ակտիվ մասնակցություն է ցուցաբերում թատերական ներկայացումներում՝ Փարիզում, Ռեյմսում և Լիոնում։ Շուտով ռեժիսոր Իվ Բուասեն՝ (ֆր. Yves Boisset) առաջարկում է նրան նկարահանվել «Պատահար չկա / R.A.S.» ֆիլմում։ Այնուհետև 1976 թվականին նա նկարահանվում է Կլոդ Լելուշի «Բարիներ և չարեր» ֆիլմում, որի մասնակցությունը դառնում է նրա առաջին մեծ դերը կինոյում, և ռեժիսորների հետ բազմամյա համագործակցության սկիզբը։

Վիլռեի կերպարը՝ հասարակ հաստամարմին, հանցանքի սիրահար, նրան ամրացված սահմանված ժանրային դեր՝ ամպուլա, դարձնելով երկրորդ պլանի դերասան։ Նա դառնում է պահանջված ֆրանսիական կատակերգուներից մեկը Կլոդ Զիդի «Հիմար, բայց կարգապահ» ֆիլմից հետո։ «Կաղամբով ապուր» ֆիլմում Վիլյերեն նկարահանվել է ֆրանսիական կինոյի լեգենդ Լուի դե Ֆյունեսի հետ։

Միաժամանակ նա շարունակում է խաղալ թատրոնում, որտեղ կարողանում է կատարեագործել իրեն՝ դուրս գալով նեղ կերպաներից։ 1998 թվականին Վիլյերեի մասնակցությամբ ֆիլմը՝ «Ընթրիք տխմարի հետ» ունենում է մեծ հաջողություն և Ֆրանսիայում հավաքում ինը միլիոնանոց լսարան։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1979—1998 թվականներին Ժակ Վիլյերեն ամուսնացած է եղել գրող և դերասանուհի Իրինա Տարասովայի հետ։ Վիլյերեի հետ համատեղ կյանքի ընթացքում Իրինան գրում է մի գիրք՝ «Un jour, tout ira bien» վերնագրով։ Վերջին տարիներին նրա զուգընկերը Սենին աֆրիկական ծագմամբ ֆրանսուհի է։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանքի անհաջողությունները հանգեցնում են Վիլյերեի մոտ դեպրեսիայի առաջացման և նա սկսում է խմել։ Վերջին տարիներին տառապում է ծանր դիաբետով։ Մահացել է 2005 թվականի հունվարի 28-ին, Էվրյո քաղաքի կենտրոնական հիվանդանոցում՝ ներքին արյունահոսությունից։ Թաղված է Լոշ քաղաքի շրջակայքում գտնվող Perrusson գերեզմանոցում՝ իր տատիկի կողքին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Վիլյերե» հոդվածին։