Jump to content

Թվային արժույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թվային արժույթ (էլեկտրոնային արժույթ), էլեկտրոնային փող, որն օգտագործվում է որպես այլընտրանքային կամ լրացուցիչ արժույթ։ Շատ հաճախ դրանց արժեքը կապված է ազգային արժույթների հետ, բայց փոխանակման այլ հիմքեր էլ կան[1]։ Կարող են համապատասխանեցվել թանկարժեք մետաղների հետ (E-gold, WebMoney Gold-WMG), ինչպես նաև կարող են ունենալ տատանվող փոխարժեք (բիթքոյն և այլ կրիպտոարժույթներ)։ Իրենց ազգային թվային արժույթների թողարկման ծրագրերի մասին են հայտարարել Չինաստանի[2][3], Ճապոնիայի[4], Էկվադորի[5][6][7], Նիդերլանդների[3][8], Ղազախստանի[9], Ռուսաստանի[10] կառավարությունները կամ կենտրոնական բանկերը։

Ի տարբերություն վիրտուալ արժույթների (օրինակ՝ առցանց խաղերում), թվային արժույթներն օգտագործվում են իրական ապրանքներ և ծառայություններ ուղղակիորեն գնելու համար[11][12]։ Չնայած դրան, թվային արժույթները կարելի է անվանել նաև վիրտուալ արժույթներ՝ այս արտահայտությունն օգտագործելով որպես հոմանիշ[1]։ Եվրոպական կենտրոնական բանկը թվային արժույթը հասկանում է որպես թվային (ոչ նյութական) ձևով ցանկացած արժույթ, ինչպիսիք են. բանկային հաշիվների գրառումները, էլեկտրոնային փողը վիրտուալ արժույթները (որոնք, ի տարբերություն էլեկտրոնային փողի, շոշափելի համարժեք չունեն նույն անվանմամբ վճարման միջոցի հետ, որը հանդիսանում է օրինական)[13]։ ՀԴԲ-ն և FinCen-ը իրենց պաշտոնական փաստաթղթերում օգտագործում են «վիրտուալ արժույթ» տերմինը որպես ընդհանուր և եզակի[14]։

Պետական և որոշ կարգավորող մարմինների մեկնաբանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերին Եվրոպական կենտրոնական բանկը հրապարակեց «Վիրտուալ արժույթի սխեմաները» հաշվետվությունը։ Այստեղ նշվում է, որ որոշ դեպքերում «վիրտուալ համայնքները» ստեղծում և տարածում են իրենց թվային արժույթը ապրանքների (ծառայությունների) և հաշվապահական միավորների փոխանակման համար։ Զեկույցում վիրտուալ արժույթը սահմանում է որպես թվային փողի տեսակներից մեկը, որը չի կարգավորվում կառավարության կողմից, և որը սովորաբար ստեղծվում և վերահսկվում է մշակողների կողմից և ընդունվում է որոշակի «վիրտուալ համայնքի» անդամների շրջանում[13]։

2013 թվականի մարտի 20-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությանը առընթեր ֆինանսական հանցագործությունների հանձնաժողովը (FinCEN) թողարկեց փաստաթուղթ, որը մեկնաբանում է վիրտուալ արժույթների ստեղծման, փոխանակման և փոխանցման մեջ ամերիկյան բանկերի գաղտնիության մասին օրենքի կիրառելիությունը[15]։

Հանձնաժողովի դասակարգման համաձայն` առանձնացվում է «իրական արժույթ»` Միացյալ Նահանգների կամ ցանկացած այլ երկրի մետաղադրամներ և թղթային փողեր, որոնք.

  1. հանսիսանում են օրինական վճարման միջոց,
  2. շրջանառվում են,
  3. թողարկող երկրում ընդունված են որպես փոխանակման միջոց։

«Վիրտուալ արժույթը» փոխանակման միջոց է, որը որոշ ոլորտներում գործում է որպես արժույթ, բայց չունի իրական արժույթի բոլոր հատկանիշները։ Մասնավորապես, վիրտուալ արժույթը որևէ իրավասության տարածքում չունի օրինական վճարային կարգավիճակ։ Վիրտուալ արժույթը համարվում է «փոխարկելի», եթե այն ունի իրական արժույթի համարժեք կամ գործում է որպես իրական արժույթի փոխարինող։

Պետությունները տարբեր վերաբերմունք ունեն բիթքոյնի նկատմամբ՝ լիակատար մերժումից և նույնիսկ արգելքից մինչև խրախուսում։ Այն երկրներում, որտեղ կրիպտո գործարքներն օրինականացված են, թվային փողերը դիտվում են որպես ներդրումային ակտիվներ կամ ապրանքներ։ Գերմանիայում և Ճապոնիայում ԲԹՋ-ն ճանաչվում է որպես հաշվի միավոր։ Սակայն Չինաստանում կրիպտոարժույթով գործարքները թույլատրվում են միայն ֆիզիկական անձանց։

Ամենահավատարիմը համարվում է Շվեյցարիան, որտեղ բիթքոյնն ընդունվում է նույն պայմաններով, ինչ արտարժույթը։ Համարվում է, որ Շվեյցարիան ամենաբարենպաստ միջավայրն է բլոկչեյն ստարտափներ գործարկելու համար.

Կրիպտոարժույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնպիսի կրիպտոարժույթներում, ինչպիսիք են Բիթքոյնը, Litecoin-ը և PPCoin-ը, արժեթղթերի կամ թղթադրամների թողարկումը և հաշվառումը հիմնված են ծածկագրության (կրիպտոգրաֆիա) և Proof-of-work և (կամ) Proof-of-stake պաշտպանության մեթոդների վրա, ընդորում դա տեղի է ունենում ապակենտրոնացված ձևով` բաշխված համակարգչային ցանցում[16]։

Թվային արժույթի ցուցակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Liberty Reserve
  • Perfect Money

Տարածված կրիպտոարժույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել տարածված կրիպտոարժույթների ցանկը. 2013 թվականի նոյեմբերի վերջին դրանց ընդհանուր թիվը գերազանցում էր 80-ը[17].

Արժույթ Կոդ Ստեղծման տարեթիվ Հեղինակ Ակտիվություն Կայք Կապիտալացում (2013, մայիս) Ծանոթագրություն
Բիթքոյն BTC 2009 Սատոշի Նակամոտո Այո[18] bitcoin.org ~1 միլիարդ USD[19][20] Առաջին և առավել հայտնի կրիպտոարժույթը, SHA-256, proof-of-work
Litecoin LTC 2011 Coblee Այո[21] litecoin.org ~38 միլիոն USD[20] Scrypt, proof-of-work
Namecoin NMC 2011 Vinced Այո dot-bit.org ~4,5 միլիոն USD[22] SHA-256, proof-of-work, ստեղծված է օգտագործելու որպես ապակենտրոնացված DNS՝ համացանցային գրաքննությունը դժվարացնելու համար։
NXT NXT 2013 BCNext Այո nxt.org Արխիվացված 2017-07-29 Wayback Machine ~26 միլիոն USD[23] SHA-256, proof-of-stake, ստեղծված է Nxt ապակենտրոնացված հարթակում վճարման միջոց օգտագործելու համար։
PPCoin PPC 2012 Sunny King Այո[24] ppcoin.org ~4 միլիոն USD[20] SHA-256, proof-of-work/proof-of-stake հիբրիդային մեխանիզմ, որը չունի էիսիայի վերին սահման։

Այլ կրիպտոարժույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արժույթ Կոդ Ստեղծման տարեթիվ Հիմնադրող Ակտիվություն Ղեկավարում Կայք Ծանոթագրություն
e-gold, e-silver, e-platinum, e-palladium 1996 Ոչ Gold & Silver Reserve Inc. e-gold.com
Digital Monetary Trust 1999[25] Ոչ James Orlin Grabbe DMT Guide
Ripple XRP 2005 jed/OpenCoin Այո OpenCoin Inc. ripple.com Սկզբնապես փակ կոդով էր, 2013 թվականի աշնանը կոդը բացվել է։
Ven 2007 Այո Hub Culture ven.vc

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բիթքոյն հաճախորդների մշակող Գևին Անդերսենը մտավախություն է հայտնել, որ որոշ կրիպտոարժույթներ կարող են կեղծ լինել[26]։
  • Բացի կրիպտոարժույթներից, մնացած բոլոր թվային արժույթները կենտրոնացված են, ինչը կառավարությանը թույլ է տալիս ցանկացած պահի փակել դրանք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Melik, James. «Digital currency: Brave new world or criminal haven?». BBC News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
  2. Центробанк Китая решил создать свою цифровую валюту — Российская газета
  3. 3,0 3,1 Центробанк Нидерландов работает над созданием собственной цифровой валюты | ForkLog
  4. «Японская национальная монета J-Coin может заменить наличные до 2020 года». CoinMarket.News (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. Первая национальная цифровая валюта – Bit•Новости
  6. Валюта Эквадора станет цифровой
  7. Эквадор: первая страна с государственной цифровой валютой
  8. «Нидерланды разработают государственную цифровую валюту на основе блокчейна - портал Coinfox». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. В Казахстане задумались о выпуске своей криптовалюты
  10. «ЦБ анонсировал разработку цифрового рубля Зачем России нужна альтернатива нелегализованным криптовалютам». rbc.ru. 13.10.2020.
  11. «Открылся крупный онлайн-магазин электроники, принимающий Bitcoin / Хабрахабр». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  12. Chen, Adrian. «The Underground Website Where You Can Buy Any Drug Imaginable». Gawker. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին. «He entered his address and paid the seller 50 Bitcoins—untraceable digital currency—worth around $150. Four days later the drugs, sent from Canada, arrived at his house.»
  13. 13,0 13,1 «Virtual Corrency Schemes» (PDF) (անգլերեն). European Central Bank. 2012-10. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 2-ին.
  14. «FIN-2013-G001 : Application of FinCEN's Regulations to Persons Administering, Exchanging, or Using Virtual Currencies». Financial Crimes Enforcement Network. 2013 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  15. «Application of FinCEN's Regulations to Persons Administering, Exchanging, or Using Virtual Currencies». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  16. «Криптовалюты как пиринговые системы и платежные средства». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  17. Джо Лайт У bitcoin появляются конкуренты на рынке виртуальной валюты // «Ведомости» 25.11.2013
  18. «Bitcoin Exchange Rate in USD». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  19. «Market Capitalization». Blockchain.info. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  20. 20,0 20,1 20,2 Simonite, Tom. «Bitcoin Isn't the Only Cryptocurrency in Town». MIT Technology Review. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  21. «Litecoin Exchange Rate in USD». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
  22. Cryptocoin Mining Information Արխիվացված 2013-04-24 Wayback Machine, 18-05-2013
  23. NXT MarketCup, 1-09-2014
  24. «PPCoin Exchange Rate in BTC». BTC-E. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  25. «Employment Opportunites in The Digital Monetary Trust». Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  26. "Andresen, Gavin" bitcointalk.org/index.php?topic=42465.0 2013)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]