Թռիչք 222 (ֆիլմ)
Թռիչք 222 ռուս.՝ Рейс 222 | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1987 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սերգեյ Միքայելյան |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Միքայելյան |
Դերակատարներ | Լարիսա Պոլյակովա, Վիլնիս Բեկարիս և Վալենտին Բուկին |
Օպերատոր | Սերգեյ Աստախով |
Երաժշտություն | Սերգեյ Բանևիչ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 130 րոպե |
«Թռիչք 222» ֆիլմը նկարահանվել է 1985 թվականին ռեժիսոր Սերգեյ Միքայելյանի կողմից «Լենֆիլմ» կինոստուդիայում։ Սյուժեի հիմքում ընկած է սոցիալիստական և կապիտալիստական հասարակարգերի անհաշտ պայքարը։ Ֆիլմում արծարծվում է դասալիքների և հայրենիքից հեռացողների թեման և դրա հետ կապված տեղեկատվական պատերազմն ու քարոզչական առճակատումը։ Սյուժեն հիմնված է իրական դեպքի վրա, որը տեղի է ունեցել 1979 թվականի օգոստոսի 24-27-ը «Աերոֆլոտ» ՍՈՒ-316 չվերթով հայրենիքից հէռանալ ցանկացող խորհրդային պարուսույցների, ամուսնացած զույգի՝ Ալեքսանդր Գոդունովի և Լյուդմիլա Վլասովայի հետ։ Ֆիլմերի դիտման մասշտաբով երրորդ տեղը գրավեց խորհրդային Միությունում՝ 1986 թվականին՝ 35,3 միլիոն դիտող։
Ֆիլմի ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերի մեծ մասը, այդ թվում՝ գլխավորը, կատարել են ոչ պրոֆեսիոնալ դերասաններ։ Ֆիլմում նկարահանվել են նաև մարդիկ, ովքեր հեռու էին կինոյից, օրինակ՝ Լարիսա Պոլյակովան սրտաբանական կենտրոնում լաբորանտ էր, մյուս դերակատարը վաճառող էր, կար էքսկուրսավար, թատրոնի գանձապահ, դռնապան, ատաղձագործ, մեխանիկական տեխնիկ, պետի տեղակալ, ԽՍՀՄ առագաստանավային թիմի բժիշկ և կոլտնտեսության նախագահի տեղակալ՝ Մոսկվայի մարզից[1]։ Օդանավը, որի վրա ծավալվում են հիմնական իրադարձությունները, ԻԼ-62Մ-ն էր՝ ԽՍՀՄ-86524 գրանցման համարով (գործարան՝ 3242321), կառուցվել է 1982 թվականին։ Նկարահանումների ժամանակ պատկանում էր Միջազգային օդային հաղորդակցությունների կենտրոնական տնօրինության Շերեմետևոյի միացյալ ավիացիոն ջոկատին (ЦУМВС)[2][3]:
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղասահքի բալետի մենակատար Իրինա Պանինան հյուրախաղերի էր մասնակցում Նյու Յորքում թատերախմբի կազմում։ Պատահաբար այս քաղաքում էր նաև նրա ամուսինը՝ հայտնի մարզիկ Գենադի Շուվալովը։ Բայց մի օր Գենադին անհետանում է, և նույն գիշերը Իրինային հայտնում են, որ ամուսինը որոշել է մնալ ԱՄՆ-ում և քաղաքական ապաստան է խնդրել։ Վախենալով, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները ճնշում կգործադրեն Պանինայի վրա և կհամոզեն նրան նույնպես մնալ նահանգներում, խորհրդային կողմի ներկայացուցիչները նույն օրը որոշում են արտիստուհուն հետ ուղարկել Մոսկվա։ Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում Իրինան նստում է «Աերոֆլոտ» ՍՈՒ-222 ինքնաթիռը, սակայն վերջին պահին ներգաղթի իշխանությունները հետաձգում են թռիչքը և ոստիկանական մեքենաներով արգելափակում ինքնաթիռը։ Ամերիկյան իշխանությունները պահանջոմ էին թույլ տալ Իրինային գնալ ամուսնու մոտ, սակայն խորհրդային իշխանությունները ցանկանում էին նրան ուժով հետ տանել Խորհրդային Միություն։ Իրինան, սակայն, դեմ է այս որոշմանը։ Խորհրդային և ամերիկյան կողմերի միջև առճակատում է սկսվում, որի ընթացքում 222 չվերթը չեղարկվում է[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Раззаков Ф. И. Последние залпы по врагу // Гибель советского кино. Тайна закулисной войны. 1973-1991. — М.: Эксмо, 2008
- ↑ «Ильюшин Ил-62М UP-I6206 а/к Deta Air - карточка борта» (ռուսերեն). russianplanes.net. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Linda Charlton (1979 թ․ օգոստոսի 28). «A Desultory Atmosphere Overhung the Dancer's Drama» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Marshall Brement (1979 թ․ օգոստոսի 31). «[[:s:Меморандум Маршалла Бремента из Совета национальной безопасности США (31.08.1979)|218. Memorandum From Marshall Brement of the National Security Council Staff to the President's Assistant for National Security Affairs (Brzezinski)]]» (անգլերեն). Office of the Historian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն)
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1980-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1985 դրամա ֆիլմեր
- 1987 ֆիլմեր
- «Լենֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- 1980-ականների խորհրդային ֆիլմեր
- 1985 ֆիլմեր
- Ռուսական դրամա ֆիլմեր