Jump to content

Թոմ Գերելս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ Գերելս
Tom Gehrels
Ծնվել էփետրվարի 21, 1925(1925-02-21)[1][2]
Հարլեմերմեյր, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Մահացել էհուլիսի 11, 2011(2011-07-11)[1][2] (86 տարեկան)
Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն և  ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և Դիմադրության մարտիկ
Հաստատություն(ներ)Արիզոնայի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերԼեյդենի համալսարան և Չիկագոյի համալսարան[3]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
Գիտական ղեկավարՋերարդ Կոյպեր
Եղել է գիտական ղեկավարClifford Stoll?[3]
Պարգևներ
 Tom Gehrels Վիքիպահեստում

Թոմ Գերելս (հոլ.՝ և անգլ.՝ Tom Gehrels, 1925 թ. փետրվարի 21-ին Նիդերլանդներում, Հարլեմերմեյրում, - 2011 թ. հուլիսի 11-ին ԱՄՆԹուսոն քաղաքում[6]), ամերիկյան աստղագետ, աստղագիտության և մոլորակագիտության պրոֆեսոր Արիզոնայի համալսարանում (Թուսոն

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերելսը առաջինը 50-ական թվականներին սկսեց օգտագործել աստերոիդների որոնման ֆոտոմետրիկ մեթոդը, ինչպես նաև հետազոտեց ալիքի երկարության կախումը աստղերի և մոլորակների բևեռականացումից, հրատարակելով իր հետազոտությունները «Աստղագիտական ամսագրում» (անգլ.՝ Astronomical Journal

Համատեղ Կոռնելիս վան Հաուտենի և Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդի հետ հայտնաբերել է ավելին քան 4 հազար աստերոիդներ[7], ներառյալ Ապոլոնի աստերոիդները, Ամուրի աստերոիդները և բազմաթիվ Յուպիտերի տրոյացի աստերոիդներ։ Իր դիտարկումների համար Թոմ Գերելսը օգտագործում էր 48-դյույմանոց Շմիդտի համակարգի աստղադիտակ Պալոմարյան աստղադիտարանում և ուղարկում էր ֆոտոթերթիկները երկու հոլանդացի աստղագետներին Լեյդենյան համալսարան, ովքեր և վերլուծում էին դրանք և հայտնաբերում նոր, անհայտ, աստերոիդներ։ Այս եռյակին են վերագրում մի քանի հազար աստերոիդների հայտնաբերումը։ Գերելսը նույնպես հայտնաբերել է մի շարք գիսաստղեր։

Նա է հանդիսացել գլխավոր գիտնական-ֆոտոբևեռացնողը Պիոներ-10-ի և Պիոներ-11-ի վրա տեղադրած ֆոտոբեևեռացուցիչի (անգլ.՝ Photopolarimeter) հետ աշխատանքներում։

Գերելսը գրել է մի շարք դասագրքեր տիեզերական հետազոտությունների թեմայով, հանդիսացել է Արիզոնայի համալսարանի թերթի առաջին 30 համարների գլխավոր խմբագիր։ Նա նույնպես սկսել է Սփեյսուոչ ծրագիրը և հանդիսացել է այս ծրագրի հիմնական հետազոտողը։

(1777) Գերելս աստերոիդը անվանվել է նրա պատվին[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 TracesOfWar
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Mathematics Genealogy Project — 1997.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. https://dps.aas.org/prizes/masursky
  6. Թոմ Գերելս (1925—2011)
  7. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  8. IAU. «1777 Գերելս աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Գերելս» հոդվածին։