Jump to content

Թոմաս Հարդվիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Հարդվիք
անգլ.՝ Thomas W. Hardwick
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 9, 1872(1872-12-09)[1][2]
ԾննդավայրThomasville, Ջորջիա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 31, 1944(1944-01-31)[1][2] (71 տարեկան)
Մահվան վայրSandersville, Ջորջիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունMercer University? և Ջորջիայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, member of the Georgia House of Representatives?, Governor of Georgia?, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր և ԱՄՆ սենատոր
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 Thomas W. Hardwick Վիքիպահեստում

Թոմաս Հարդվիք (անգլ.՝ Thomas William Hardwick, դեկտեմբերի 9, 1872(1872-12-09)[1][2], Thomasville, Ջորջիա, ԱՄՆ - հունվարի 31, 1944(1944-01-31)[1][2], Sandersville, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Ջորջիայի Ներկայացուցիչների պալատի անդամ (1898-1902), ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 10-րդ շրջանի անդամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Ջորջիա նահանգի սենատոր (1914-1919) և Ջորջիայի նահանգապետ (1921-1923)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մերսերի համալսարանը 1892 թվականին՝ արվեստի բակալավրի աստիճանով, Ջորջիայի համալսարանից դոկտորի աստիճան է ստացել 1893 թվականին[3]։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Հարդվիքը եղել է Վաշինգտոն շրջանի դատախազ՝ 1895-1897 թվականներին։ 1898 թվականին ընտրվել Է Ջորջիայի Ներկայացուցիչների պալատի անդամ[3]։

Գործունեություն սենատորի պաշտոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1914-1919 թվականներին Հարդվիքը Ջորջիան ներկայացրել է ԱՄՆ Սենատում։ Որպես սենատոր՝ նա դարձել է ներգաղթի մասին 1918 թվականի օրենքի համահեղինակը, որն ընդունվել է նույն թվականի հոկտեմբերին։ Նոր օրենքը թույլ է տվել արտաքսել անարխիստական կազմակերպությանը պատկանող կամ անարխիստական գրականություն տարածող ցանկացած քաղաքացու[4]։

1919 թվականի ապրիլի 29-ին սենատոր Հարդվիքը դարձել է անարխիստների կողմնակից Լուիջի Գալեանիի կողմից կատարված մահափորձի զոհ։ Նրանք Հարդվիքին ծուղակ-ռումբ են ուղարկել Ջորջիայի իր նստավայր։ Ռումբը պայթել է, երբ աղախինը փորձել է բացել փաթեթը՝ կտրելով նրա ձեռքը։ Պայթյունից ծանր տուժել է սենատորի կինը[4]։

Գործունեությունը մարզպետի պաշտոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Հարդվիքը Ջորջիայի նահանգապետն էր 1921-1923 թվականներին։ Նրա պաշտոնը ղեկավարման տարիներին հիշվել է Ռեբեկա Ֆելթոնին Ջորջիայից սենատոր նշանակելու պատմական որոշմամբ, ինչի հետևանքով նա դարձել է առաջին կին սենատորը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 «HARDWICK, Thomas William, (1872 - 1944)».
  4. 4,0 4,1 Avrich, Paul, Sacco and Vanzetti: The Anarchist Background, Princeton University Press (1991), ISBN 0-691-02604-1, ISBN 978-0-691-02604-6, p. 141
  5. «Rebecca Ann Felton | American political activist» (անգլերեն). Encyclopedia Britannica. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Հարդվիք» հոդվածին։