Jump to content

Թագուհու կախազարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագուհու կախազարդը
ֆր.՝ Le Collier de la reine
ՀեղինակԱլեքսանդր Դյումա
Տեսակհրատարակություն
Ժանրպատմավեպ
Թեմապատմություն և միապետ
Մասն էԲժիշկի նոթեր
Բնօրինակ լեզուֆրանսերեն
ՆախորդԺոզեֆ Բալզամո
ՀաջորդԱնժ Պիտու
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրՖրանսիա
Հրատարակման տարեթիվ1849-1850

Թագուհու կախազարդը (ֆր.՝ Le Collier de la Reine), Ալեքսանդր Դյումայի եռագրության երկրորդ մասը, որը արկածների հավաքածու է հայտնի մոգ, ճակատագրի ասող և հավերժական մարդ Ջուզեպե Բալզամոյի (Կալիոստրո) մասին։

Ոսկերիչներ Բամերը և Բոսանժն առաջարկում են Լյուդովիկոս XVI-ին իր կնոջ՝ Մարիա Անտուանետայի համար գնել հոյակապ ադամանդե վզնոց, որը պատրաստվել էր Լյուդովիկոս XV-ի սիրուհու՝ մադամ Դյուբարիի համար։ Բայց թագուհին հրաժարվում է ընդունել նման թանկարժեք նվեր և առաջարկում է Լյուդովիկոսին այդ գումարով կառուցել նավ։

Որոշ ժամանակ անց խորամանկ դավադիր Ժաննա դե Լամոտ դե Վալուան, ով անչափ ուզում էր փայլել արքայական դղյակում, կազմակերպում է մեծ խարդախություն։ Ներկայանալով Մարի Անտուանետի վստահված անձ՝ փորձում է վերցնել թագը, իբր թագուհու համար։ Իր մտքինը իրականացնելու մեջ նրան օգնում է կարդինալ Լուի դե Ռոգանը, ով Մարիա Անտուանետայի գաղտնի սիրեկանն էր։ Համագործակիցները նույնիսկ չեն էլ կասկածում, որ իրենց քայլերին հետևում է հայտնի միստիկ և արկածախնդիր կոմս Կալիոստրոն։

Թագուհու վզնոց