Jump to content

Էրիկ տեն Հագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ տեն Հագ
հոլ.՝ Erik ten Hag
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 3, 1970(1970-02-03)[1] (54 տարեկան)
Ծննդավայր Հակսբերխեն, Օվերեյսել, Նիդերլանդներ
Հասակ 182 սանտիմետր
Դիրք կենտրոնական պաշտպան

Էրիկ տեն Հագ (հոլ.՝ Erik ten Hag, Նիդերլանդերեն: [̍ˈeːrɪk tən ɦɑx] ( ); փետրվարի 3, 1970(1970-02-03)[1], Հակսբերխեն, Օվերեյսել, Նիդերլանդներ),  հոլանդացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Այժմ նա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն է։

Որպես խաղացող՝ տեն Հագը կենտրոնական պաշտպանի դեր է խաղացել հոլանդական «Տվենտե», «Դե Գրաֆսհապ», «Վալվեյկ» և «Ուտրեխտ» ակումբներում՝ 1990/91 մրցաշրջանում հաղթելով Նիդերլանդների առաջնության երկրորդ դիվիզիոնում («Դե Գրաֆսհապ»- ի կազմում) և 2000/01 մրցաշրջանում Նիդերլանդների Գավաթում («Տվենտե»-ի կազմում)։

2012 թվականին նշանակվել է «Գոու Էհեդ Իգլզ» ակումբի գլխավոր մարզիչ։ 2013-2015 թվականներին եղել է «Բավարիա II» ակումբի գլխավոր մարզիչը։ 2015 թվականի ամռանը գլխավորել է «Ուտրեխտը»։ 2017 թվականի դեկտեմբերին նշանակվել է Ամստերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչ՝ ակումբի հետ նվաճելով Նիդերլանդների երկու գավաթ և երեք չեմպիոնական տիտղոս։ 2022 թվականի մայիսին նշանակվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ։

Տեն Հագը մեծ ֆուտբոլում իր նորամուտը նշել է հայրենի «Տվենտեի» կազմում 1989 թվականի դեկտեմբերին։ Խաղային կարիերայի ընթացքում Էրիկը հանդես է եկել նաև «Դե Գրաֆսհապում», «Վալվեյկում» և «Ուտրեխտում»։ «Դե Գրաֆսհապի» կազմում 1991 թվականին նվաճել է առաջին դիվիզիոնը, իսկ «Տվենտեի» հետ 2001 թվականին նվաճել Է Նիդերլանդների գավաթը։ Ֆուտբոլիստի կարիերան տեն Հագն ավարտել է 2002 թվականին, որից հետո դարձել է պատանեկան թիմերի մարզիչ «Տվենտում»։ 2006 թվականին տեն Հագը ընդգրկվել է «Տվենտեի» առաջին թիմի մարզչական շտաբում։

2009 թվականի հունիսին տեն Հագը դարձել է ՊՍՎ-ի գլխավոր մարզիչ Ֆրեդ Ռյուտենի օգնականը[2]։

2012 թվականին Էրիկը դարձել է «Գոու Էհեդ Իգլզ» ակումբի գլխավոր մարզիչը, որի հետ 2012/13 մրցաշրջանում էրեդիվիզիում առաջխաղացման է հասել։ Մինչ այդ այս ակումբը 17 տարի բարձր մակարդակով չէր խաղացել։ 2013 թվականի ամռանը մարզիչը մեկնել է «Բավարիա», որտեղ երկու տարի աշխատել է որպես պահեստային թիմի գլխավոր մարզիչ։

2015 թվականին տեն Հագը դարձել է «Ուտրեխտի» գլխավոր մարզիչ և մարզական տնօրեն[3]։ Առաջին իսկ մրցաշրջանում թիմը նրա գլխավորությամբ առաջնությունում գրավեց հինգերորդ տեղը և հասավ երկրի գավաթի եզրափակիչ։ 2016 թվականին տեն Հագը դարձավ Տարվա մարզիչ և արժանացավ Ռինուս Միխելսի անվան մրցանակի։ 2016/17 մրցաշրջանում նրա «Ուտրեխտը» հաղթեց փլեյ օֆում Եվրոպա լիգայի 2017/18 մրցաշրջանի համար, որտեղ անցավ մեկ փուլ և դուրս եկավ «Զենիթից»։

2017 թվականի դեկտեմբերին տեն Հագը գլխավորել է Ամստերդամի «Այաքսը»[4]։ 2018 թվականի հունվարի 21-ին նրա թիմը 2:0 հաշվով գերազանցեց «Ֆեյենորդին», իսկ տեն Հագը դարձավ առաջին մարզիչը, ով «Այաքսի» կազմում նորամուտը նշեց դե Կլասիկերի հաղթանակով[5]։ Էրիկի գլխավորությամբ «Այաքսը» լավագույն մրցաշրջանն անցկացրեց քսանմեկերորդ դարում՝ նվաճելով «ոսկե դուբլ» (ընդ որում, մինչ այդ ակումբին չէր հաջողվում չեմպիոն դառնալ հինգ տարի, իսկ գավաթը նվաճել՝ ինը տարի) և հոլանդական թիմերի համար սահմանել արդյունավետության ռեկորդ[6][7][8]։ Բացի այդ, «այաքսիդները» աղմկահարույց սենսացիա մատուցեցին Չեմպիոնների լիգայում՝ տասներեք տարվա ընթացքում առաջին անգամ դուրս գալով մրցաշարի փլեյ օֆ և հասնելով կիսաեզրափակիչ՝ մրցաշարից դուրս թողնելով «Ռեալին» և «Յուվենտուսին»[9]։ Տեն Հագի սաներին մրցաշարի եզրափակիչ դուրս գալ խանգարեց միայն «Տոտենհեմ Հոտսպուրից» հյուրերի գոլը, որը բաց էր թողել խաղի վերջին վայրկյաններին։

2019 թվականի հունիսի 20-ին տեն Հագը երկարաջձգել է պայմանագիր «Այաքսի» հետ մինչև 2022 թվականը[10]։ 2021 թվականի ապրիլին «Այաքսը» երկարաձգել է տեն Հագի պայմանագիրը մինչև 2023 թվականի հունիս[11]։

2022 թվականի ապրիլի 21-ին հայտարարվել է տեն Հագին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասին 2022 թվականի հունիսից։ Էրիկը «կարմիր սատանաների» հետ կնքել է երեք տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակով[12]։ 2023 թվականի փետրվարի 26-ին տեն Հագը նվաճեց իր առաջին գավաթը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթը, եզրափակչում 2:0 հաշվով հաղթելով «Նյուքասլ Յունայթեդին»[13]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դե Գրաֆշապ»
  • Նիդերլանդների առաջին դիվիզիոնի հաղթող՝ 1990/91
«Տվենտե»

Որպես գլխավոր մարզիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Այաքս»
«Մանչեսթեր Յունայթեդ»

Անձնական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի մայիսի 25-ի դրությամբ[17]

Թիմ Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Ցուցանիշներ
Խ Հ Ն Պ ԽԳ ԲԳ ԳՏ % հաղթանակ
Նիդերլանդներ Նիդերլանդներ Գոու Էհեդ Արծիվներ 2012 թվականի հուլիսի 1 2013 թվականի հունիսի 6 39 18 11 10 82 57 +25 46,15
Գերմանիա Գերմանիա Բավարիա 2013 թվականի հունիսի 6 2015 թվականի մայիսի 22 72 48 10 14 156 61 +95 66,67
Նիդերլանդներ Նիդերլանդներ Ուտրեխտ 2015 թվականի մայիսի 23 2017 թվականի դեկտեմբերի 27 111 56 26 29 192 122 +70 50,45
Նիդերլանդներ Նիդերլանդներ Այաքս 2017 թվականի դեկտեմբերի 28 2022 թվականի հունիսի 30 215 158 28 29 589 182 +407 73,49
Անգլիա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 2022 թվականի մայիսի 23 114 66 17 31 196 148 +48 57,89
Ընդահանուր 551 346 92 113 1215 570 +645 62,79

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «PSV en FC Twente akkoord over Ten Hag». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «Источник». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. «Ex-Bayern-Trainer ten Hag übernimmt Ajax Amsterdam». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. «Ten Hag debuteert bij Ajax met simpele zege in Klassieker». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. ««Аякс» впервые за пять лет стал чемпионом Нидерландов». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  7. ««Аякс» выиграл Кубок Голландии. Хюнтелар оформил дубль». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  8. ««Аякс» установил рекорд по голам за сезон». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  9. «Who is Erik ten Hag? Everything you need to know about the new Manchester United manager». FourFourTwo.com (անգլերեն). 2022 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  10. «Ajax verlengt contract Erik ten Hag» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  11. «Ajax extends Erik ten Hag's contract» (հոլանդերեն). ajax.nl. 2021 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  12. «Erik ten Hag: Manchester United appoint Ajax boss as new manager» (անգլերեն). Sky Sports. 2022 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 21-ին.
  13. «Man Utd 2-0 Newcastle: Erik ten Hag's side win Carabao Cup to end six-year trophy drought» (անգլերեն). Sky Sports. 2023 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  14. «Ten Hag named September Barclays Manager of the Month». Premier League (անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 30-ին.
  15. «Ten Hag named Barclays Manager of the Month». Premier League (անգլերեն). 2023 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  16. «Ten Hag named Barclays Manager of the Month». Premier League (անգլերեն). 2023 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 9-ին.
  17. «Erik ten Hag» (անգլերեն). Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ տեն Հագ» հոդվածին։