Էրզինջանի մարզ
Էրզինջանի մարզ թուրքերեն՝ Erzincan ili | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Մասն է | Էրզրումի ենթաշրջան և Արևելյան Անատոլիա |
Կարգավիճակ | մարզ |
Մտնում է | Արևելյան Անատոլիա տարածաշրջան |
Վարչկենտրոն | Երզնկա |
Հիմնական լեզու | քրդերեն, թուրքերեն |
Բնակչություն (2010) | 224 949 |
Խտություն | 19 |
Տարածք | 11974 |
ISO 3166-2 կոդ | TR-24 |
Հեռախոսային կոդ | 446 |
Փոստային ինդեքսներ | 24000–24999 |
Ավտոմոբիլային կոդ | 24 |
erzincan.gov.tr | |
Էրզինջանի մարզ (թուրքերեն՝ Erzincan ili), թուրքական մարզ Արևմտյան Հայաստանում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրզինջան իլը արևելքում սահմանակցում է Էրզրումի, արևմուտքում՝ Սիվասի, հարավում ՝ Թունջելիի, հարավ-արևելքում՝ Բինգյոլի, հարավ-արևմուտքում՝ Մալաթիա և Էլազըղ իլերի, հյուսիսում՝ Գյումյուշխանե և Բայբուրթի մարզերի, հյուսիս-արևմուտքում՝ Գիրեսունի հետ։
Իլի տարածքով է անցնում Կարա-սու գետը (արևմտյան Եփրատ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրզինջան իլն եղել է Հայասա պետության մասը այնքան ժամանակ, մինչև այն գրավել են խեթերը։ Մ.թ.ա. մոտ 1200 թվականին խեթական պետության անկումից հետո Էրզինջանը պատկանում էր Ուրարտու պետությանը և գտնվում էր նրա հյուսիսային սահմանին։ Ասորիների դեմ պատերազմում Ուրարտուի պարտություն կրելուց, սկյութների և կիմերների ներխուժումից հետո տարածքն անցել է մարերի տիրապետության տակ։ Մ.թ.ա. 550 թվականին մարերին փոխարինեցին պարսիկները։ Դրանից հետո Էրզինջանն եղել է Հայաստանի մի մասը։ Այնուհետև այն մարտադաշտ է դարձել բյուզանդացիների և պարթևների (սասանյաններ) համար։ 629 թվականին բյուզանդացիները գրավել են այդ տարածքը սասանյաններից։ 655 թվականին խալիֆ Օսմանի օրոք Էրզինջանը գրավել է Հաբիբ բին Մեսլեմեն։ Բյուզանդացիների կողմից Էրզինջանի կրկնակի գրավումից հետո, 859 թվականին այն կրկին անցնում է արաբներին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում էր 316 841 մարդ, որոնցից մոտ 112 000 մարդը բնակվում էր վարչական կենտրոնում՝ Էրզինջան քաղաքում։
2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակչությունը կազմում էր 224 949 մարդ[1]։ Բնակչությունը բաղկացած է զազակներից, քրդերից և թուրքերից հավասարաչափ։ Բնակչության խտությունը կազմում է 19 մարդ/կմ²։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրզինջան իլը բաժանվում է 9 շրջանների՝
- Չայիրլի (Çayırlı)
- Էրզինջան (Erzincan)
- Իլիչ (İliç)
- Կամախ (Kemah)
- Քեմալիե (Kemaliye)
- Օտլուկբելի (Otlukbeli)
- Ռեֆահիե (Refahiye)
- Թերջան (Tercan)
- Ուզյումլյու (Üzümlü)
Երկրաշարժեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրզինջանը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում։ 1939 թվականի դեկտեմբերի 27-ին 7,9 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, և Էրզինջան քաղաքն ամբողջովին ավերվել է[2]։ Վերջին ուժեղ երկրաշարժը՝ 6,8 բալլ ուժգնությամբ տեղի է ունեցել 1992 թվականին և 650 մարդու կյանք է խլել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Թուրքիայի վիճակագրության ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Rosie Ayliffe, Marc Dubin, John Gawthrop, Terry Richardson, Turkey, 1136 pp., Rough Guides, 2003, ISBN 1-84353-071-6, ISBN 978-1-84353-071-8 (see p.1016)
|