Էրատոսթենես Կիրենացի
Էրատոսթենես Կիրենացի հին հունարեն՝ Ἐρατοσθένης ὁ Κυρηναῖος | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 276[1][2][3] Կիրենա, Պտղոմեոսյան Եգիպտոս[2] |
Մահացել է | մ. թ. ա. 194[2][4][5] Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս[6] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ, բանաստեղծ, գրադարանավար, պատմաբան, գրող, երաժշտագետ, երաժշտության տեսաբան, աշխարհագրագետ, elegist և փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Ալեքսանդրիայի գրադարան |
Գործունեության ոլորտ | երկրաչափություն, թվերի տեսություն և աշխարհագրություն |
Պաշտոն(ներ) | Ալեքսանդրիայի գրադարանի տնօրեն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[7] |
Հայտնի աշակերտներ | Պտղոմեոս IV Ֆիլոպատոր |
Eratosthenes Վիքիպահեստում |
Էրատոսթենես Կիրենացի (Ἐρατοσθένης ὁ Κυρηναῖος, մ. թ. ա. 276[1][2][3], Կիրենա, Պտղոմեոսյան Եգիպտոս[2] - մ. թ. ա. 194[2][4][5], Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս[6]), հելլենիստական դարաշրջանի հույն աշխարհագետ, աստղագետ, մաթեմատիկոս և բանասեր։ Մուսեյոնի գրադարանի (հնարավոր է նաև Ալեքսանդրիայի գրադարանի) վարիչ, թագաժառանգ, ապագա Պտղոմեոս IV Փիլոպատոր արքա դաստիարակ։ Ճշգրիտ կերպով հաշվարկել է երկրագնդի շրջագծի (էկվատոր) երկարությունը, ստեղծել է ֆիզիկամաթեմատիկական աշխարհագրության հիմքերը։ Առաջին անգամ կիրառել է «աշխարհագրություն» (գեոգրաֆիա) եզրույթը։ Լինելով պալատական գիտնական Էրատոսթենեսը նաև հորինել է ոտանավորներ ի պատիվ Պտղոմեոսյան հարստության ներկայացուցիչների։ Որպես գիտնական, Էրատոսթենեսը հետաքրքրվել է բազմաթիվ բնագավառներով և այդ տեսակետից նրան հաճախ համեմատում են Արիստոտելի հետ։ Նրան տվել են Բետա ածականը։ Դա նշանակում էր, որ ամեն մի բնագավառում գիտնականների արժանիքները քննարկելիս նա երկրորդ տեղում է եղել։ Էրատոսթենեսի լավագույն աշխատությունները նվիրված են աշխարհագրությանը։ Նրա ժամանակ աշխարհագրությունը գիտական տեսակետից գտնվել է անբավարար վիճակում։ Էրատոսթենեսը կատարել է Երկրագնդի և բնակելի տարածքի (օյկումենայի) մեծությունների չափումը։
«Աշխարհագրություն» աշխատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրատոսթենեսի «Աշխարհագրություն» դասական աշխատությունը բաղկացած է եղել երեք գրքից, չի պահպանվել, սակայն դրա բովանդակությունը մեզ է հասել Ստրաբոնի աշխատությունների շնորհիվ։
«Աշխարհագրություն» աշխատության առաջին գրքում հեղինակը տվել է աշխարհագրության պատմությունը՝ սկսկելվ աշխատանք որ թե Հոմերոսից, այլ հոնիական հին քարտեզներից։ Նա Հոմերոսի հաղորդումները համարել է ամբողջովին մտացածին և դրանք ժխտել է։
Երկրորդ գրքում նա հանգամանորեն շարադրել է Երկրի գնդաձևության տեսությունը։ Երկրի գնդաձևությունը ցույց տալու համար, սովորական ապացույցներից բացի, նա հավանաբար տվել է նաև այլ ապացույցներ, հենվելով այն բանի վրա, որ Լուսնի միևնույն խավարումը տարբեր տեղերում երևում է տարբեր ժամանակ։
Երկրի գնդաձևության մասին խոսելուց հետո Էրատոսթենեսը հիշատակել է նաև Երկրի մեծությունը որոշելու նշանավոր մեթոդի մասին։ Էրատոսթենեսն իր «Աշխարհագրություն» աշխատության մեջ աշխարհագրության պատմությունից և Երկրի գնդաձևության տեսությունից բացի շարադրել է նաև Երկրի մասին ունեցած իր ամբողջ գիտելիքները։ «Աշխարհագրություն» տերմինը առաջին անգամ կիրառել է Էրատոսթենեսը, այդ պատճառով էլ նրան անվանում են «աշխարհագրության հայր»։
Իր աշխատությանը Էրատոսթենեսը կցած է եղել հայտնի աշխարհի քարտեզը։ էրատոսթենեսի մի բանաստեղծությունից երևում է, որ նա իրենց հայտնի աշխարհներից բացի ենթադրել է նաև այլ ցամաքների գոյության մասին։
Նրա աշխատությունից պահպանված բոլոր հատվածները հավաքվել և 1822 թ. «Էրատոսթենիկա» վերնագրով տպագրվել է գերմանացի գիտնական Բեռնհարդի կողմից։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հին Հունաստանի պատմություն, Երևան, 1982։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.) — London: John Murray, 1898.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Бобынин В. В. Эратосфен (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLа. — С. 947—949.
- ↑ 3,0 3,1 Эратосфен (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
- ↑ 4,0 4,1 4,2 Любкер Ф. Eratosthenes (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 492—493.
- ↑ 5,0 5,1 5,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118530674 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրատոսթենես Կիրենացի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 90)։ |
|
- Մ.թ.ա. 276 ծնունդներ
- Մ.թ.ա. 194 մահեր
- Ալեքսանդրիա քաղաքում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ալեքսանդրիական դպրոց
- Հին հույն գիտնականներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Հույն աշխարհագրագետներ
- Հույն մաթեմատիկոսներ
- Հույն աստղագետներ
- Հույն բանաստեղծներ
- Հույն գրադարանավարներ
- Հույն պատմաբաններ
- Հույն գրողներ
- Երաժշտագետներ
- Հույն բանասերներ
- Քարտեզագիրներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Հին Հունաստանի մաթեմատիկոսներ
- Հին Հունաստանի աշխարհագրագետներ
- Անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփաներ
- Հույն գյուտարարներ
- Հույն գիտնականներ
- Թվերի տեսության մասնագետներ
- Սովից մահացածներ
- Հին հույն բանաստեղծներ
- Մ.թ.ա. 270-ականների ծնունդներ
- Մ.թ.ա. 190-ականների մահեր
- Ինքնասպան գրողներ