Էլդար Կուլիև
Էլդար Կուլիև | |
---|---|
Բնօրինակ անուն | Կուլիև Էլդար Թոֆիկ օղլի |
Ծնվել է | հունվարի 18, 1941 Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Մահացել է | ապրիլի 16, 2021[1] (80 տարեկան) Բաքու, Ադրբեջան[2] |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1966) |
Անդամակցություն | Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միություն |
Պարգևներ | |
Eldar Guliyev Վիքիպահեստում |
Կուլիև Էլդար Թոֆիկ օղլի (ադրբ.՝ Quliyev Eldar Tofiq oğlu, հունվարի 18, 1941, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 16, 2021[1], Բաքու, Ադրբեջան[2]), ադրբեջանցի սցենարիստ և ռեժիսոր, Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1978), Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1982), "Դեբյուտ" ստուդիայի առաջին գեղարվեստական ղեկավար, Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանի կինոյի բաժնի պրոֆեսոր[3][4];
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլդար Կուլիևը ծնվել է 1941 թվականի հունվարի 18-ին Բաքվում։ 1960-1966 թվականներին սովորել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում, Սերգեյ Գերասիմովի դասարանում։ 1967 թվականից աշխատել է «Ադրբեջանֆիլմ» ստուդիայում։ Նրա առաջին ռեժիսորական աշխատանքը «Հարավային քաղաքում» կինոնկարն է (1969)։ Այս ֆիլմով նա հիմնել է նոր փուլի հիմքը ադրբեջանական կինոյում։ Այնուհետև նրա սցենարներով նկարահանվեցին «Ուրախություն» (1977), «Նիզամի» (1982), «Գյումուշգյոլի լեգենդը» (1984), «Պտտահողմ» (1986), «Երեկ, այսօր և ...» (1989), «Մեր Նեսիբե խանում» (1991), «Ժամանակի մասին» (1991), «Ինչ հրաշալի աշխարհ է» (1999), «Մոռացված հերոս» (2005)։ Էլդար Կուլիևի ռեժիսորական վարպետությունը բացահայտվել է «Սամեդ Վուրղուն» (1966), «Հարավային քաղաքում» (1969), «Աբշերոնի ռիթմերը» (1970), «Ամենակարևոր հարցազրույց» (1971), «Ապրե՛ք, աղջիկներ» (1972), «Սիրտ... սիրտ...» (1976), «Բաբեկ» (1979), «Էլեգիա» (1997) և մի շարք այլ կինոնկարներում[5]։
1997 թվականից դասավանդել է Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանում (2005 թվականից պրոֆեսոր)։ Արժանացել է Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի[6][7]։
Կոմպոզիտոր Թոֆիկ Կուլիևի որդին է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Xalq artisti Eldar Quliyev vəfat etdi - VİDEO (ադրբ.) — 2021.
- ↑ 2,0 2,1 2,2 Eldar Quliyev vəfat etdi (ադրբ.) — 2021.
- ↑ Азербайджанской ССР кинематография. Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — Москва: Советская энциклопедия, 1987. — стр. 13.
- ↑ www.anl.az
- ↑ Կուլիև Էլդար Թոֆիկ օղլի
- ↑ «azerbaijanfilm». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Eldar Quliyev
- Հունվարի 18 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 16 մահեր
- 2021 մահեր
- Բաքու քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ադրբեջան)
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- 20-րդ դարի սցենարիստներ
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- Ադրբեջանցի դերասաններ
- Ադրբեջանցի կինոռեժիսորներ
- Ադրբեջանցի ռեժիսորներ
- Ադրբեջանցի սցենարիստներ
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդային սցենարիստներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Սցենարիստներ այբբենական կարգով