Էդուարդ Միրաքով
Էդուարդ Միրաքով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1930 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 29, 2014 (84 տարեկան) |
Մասնագիտություն | ճարտարագետ-մեխանիկ |
Ալմա մատեր | Վրաստանի տեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | Տնտեսական գիտությունների թեկնածու |
Էդուարդ Սերգեյի Միրաքով (Միրաքյան) (սեպտեմբերի 24, 1930, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 29, 2014), հայ ճարտարագետ-մեխանիկ, տեխնիկական գիտությունների թեկնածու (1973), պրոֆեսոր (1991)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Միրաքովը ծնվել է Թիֆլիսում, 1930 թվականի սեպտեմբերի 24-ին։
1954 թվականին ավարտել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1973-1987 թվականներին եղել է ԽՍՀՄ անասնապահության և կերարտադրության մեքենաշինության փոխնախարար, 1989-1995 թվականներին աշխատել է ՌԴ Ավտոմոբիլային և գյուղատնտեսական մեքենաշինության նախարարության որակավորման բարձրացման ինստիտուտում։
Պրոֆեսորի աշխատանքները վերաբերում են տրակտորային դիզելների առանցքակալների աշխատանքի հետազոտման և հուսալիության բարձրացման խնդիրներին։ Հեղինակ է ալյումինի հիմքով համաձուլվածքի գյուտի (1973)։ Եղել է ՌԴ արդյունաբերական ակադեմիայի անդամ (1992)։
Էդուարդ Միրաքովը մահացել է Կանադայի Օկավիլ քաղաքում, 2014 թվականի հոկտեմբերի 29-ին։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինյան մրցանակ (1982)
- Աշխատանքային կարմիր դրոշ շքանշան (2)։
- ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվավոր դիպլոմ[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |