Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Զոհրաբի Թադևոսյան (մայիսի 2, 1947(1947-05-02)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար, Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակահար և գեղարվեստական ղեկավար։
1965 թ. ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական հատուկ դպրոցը։ 1970 թ. ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը՝ Լեոնիդ Կոգանի դասարանը[2]։
1970 թ. Ավետ Գաբրիելյանի կողմից հրավիրվել է Կոմիտասի անվան պետական լարային քառյակ՝ որպես 2-րդ ջութակահար։ 1976 թվականից քառյակի գեղարվեստական ղեկավարն է ու առաջին ջութակահարը։ Հյուրախաղերով եղել է աշխարհի ավելի քան 50 երկրում։ 1988-2000 թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։ 1996 թվականից՝ նվագախմբային ֆակուլտետի դեկան։
- 1970 թ. դարձել է Կովկասյան ջութակահարների մրցույթի դափնեկիր։
- Դարձել է բազմաթիվ մրցույթների ու փառատոնների դափնեկիր և հաղթող։
- 1967 թ. դարձել է լեհական Վենյավսկու անվան ջութակահարների միջազգային մրցույթների դափնեկիր։
- 1969 թ. - Ֆրանսիայի Ժան Տիբոյի անվան ջութակահարների միջազգային մրցույթների դափնեկիր։
- Եղել է տեղական և միջազգային բազմաթիվ մրցույթների ժյուրիի անդամ։
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984)։
- ՀՀ Պետական մրցանակ։
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2010)[3]։
- Երևանի պատվավոր քաղաքացի (2014)[4]
|
---|
| 2008 թվական | | |
---|
| 2009 թվական | |
---|
| 2010 թվական | |
---|
| 2011 թվական | |
---|
| 2012 թվական | |
---|
| 2013 թվական | |
---|
| 2014 թվական | որևէ մեկը չի պարգևատրվել |
---|
| 2015 թվական | Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ.Տ Արամ Ա |
---|
| |
|