Jump to content

Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան
Ծնվել էհոկտեմբերի 16, 1939(1939-10-16) (85 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի
ՀայրԱլեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան
 Zuleika Bazhbeuk-Melikyan Վիքիպահեստում

Զուլեյկա Ալեքսանդրի Բաժբեուկ-Մելիքյան (հոկտեմբերի 16, 1939(1939-10-16), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը ծնվել է Թբիլիսիում Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ընտանիքում։ Գեղանկարչություն սովորել է հոր՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի մոտ։ 1964-1965 թվականներին սովորել է Յ. Նիկոլաձեի անվան ուսումնարանում։ 1966 թվականից Թբիլիսիի նկարիչների միության անդամ է։ 2009 թվականից հաստատվել է Երևանում։

Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի գործերը պատկանում են հեքիաթային ռոմանտիկ «բաժբեուկյան թատրոնին»։ Չնմանակելով հոր մաներան՝ Զուլեյկան ստեղծել է ուրույն ձեռագիր։ Իր բազմաշերտ կտավները նա կառուցում է կետային մանրագույն վրձնահարվածներով։

Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի կտավները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Մոսկվա, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում, Լյուդվիգ թանգարանում և Բուլղարիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականից մասնակցել է համամիութենական, հանրապետական, միջազգային ցուցահանդեսների։

Անհատական ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կովկասյան տուն» մշակութային կենտրոնում, Թբիլիսի, 2002
  • Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, 2008[3]
  • «Կարուսել» կտավի համար Ճապոնիայում արժանացել է ոսկե մեդալի, 1987
  • Վրաստանի գեղանկարչական դպրոցի զարգացման և հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման համար արժանացել է Վրաստանի պատվո բարձրագույն շքանշանի, 2001

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ցուցահանդեսներ - Միջոցառումներ - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. «Մամուլ - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. «Երևանում տեղի կունենա հայ նկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի առաջին անհատական ցուցահանդեսը». newsarmenia.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  • Բաժբեուկ-Մելիքյաններ. երկու սերունդ, Հայաստանի ազգային պատկերասրահ, 2016