Jump to content

Զորավոր եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զորավոր եկեղեցի
Եկեղեցի

Զորավանի Զորավոր եկեղեցին

ՏեղադրությունՀայաստան Հայաստան Կոտայքի մարզ, Զորավան
ԱշխարհԱյրարատ
Պատմական երկիրՀայաստանի Էմիրություն
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)Գրիգոր Ա Մամիկոնյան
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿիսավեր
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ7-րդ դար
Կառուցման ավարտ667 թ.
Զորավոր եկեղեցի (Հայաստան)##
Զորավոր եկեղեցի (Հայաստան)
Զորավոր եկեղեցի (Կոտայքի մարզ)##
Զորավոր եկեղեցի (Կոտայքի մարզ)
40°21′46″ հս․ լ. 44°30′22″ ավ. ե.HGЯO
Վիքիպահեստում

Զորավոր եկեղեցի կամ Սբ. Թեոդորոս կամ Ղառղառավանք, կիսավեր հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Կոտայքի մարզի Զորավան գյուղից 1,5 կմ ամ՝ գյուղատեղիում։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու «Զորավար» անունը կապված է սպարապետ Գրիգոր Ա Մամիկոնյանի անվան հետ։ Որոշ մատենագրական աղբյուրներում այն անվանված է Սուրբ Թեոդորոսի վանք։ Գ. Հովսեփյանը, վկայակոչելով Մատոց կաթողիկոսի կենսագրությունը, գտնում է, որ եկեղեցու անվանումը գալիս է Թեոդորոս Ստրատիլատի անունից, որին այն նվիրված է[1]

Կառուցման ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորավար եկեղեցու կառուցման ժամանակը համարվում է 7-րդ դարի երկրորդ կեսը։ Այն կառուցել է սպարապետ Գրիգոր Ա Մամիկոնյանը, երբ Հայաստանի արաբական խալիֆաթին ենթակա մասի կառավարիչն է եղել (661-685 թվականներ)։

Հովհաննես Ե Դրասխանակերտցին վկայում է, որ Զորավարը կառուցվել է Արուճի տաճարի և պալատի կառուցումից հետո[2]։ Արուճի տաճարի կառուցման թվականներն են համարվում 661-666 թվականները[3]։ Ըստ Վարդան վարդապետի, Արուճի տաճարը ջ Եղվարդի եկեղեցին կառուցվել են Անաստաս կաթողիկոսի (661-667 թվականներ) օրոք՝ նույն Գրիգոր Մամիկոնյանի կողմից[4]։ Քանի որ Արուճի տաճարն ավարտվել է 666 թվականին, իսկ 667 թվականին Անաստաս կաթողիկոսի իշխանության վերջին տարին էր, հետևաբար Զորավար եկեղեցու շինարարության ավարտի ստույգ թիվը 667 թվականն է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Զորավար եկեղեց՝ արձանագրություն:

Կենտրոնագմբեթ բազմախորան կառույց է, որը ներկայումս գտնվում է ավերակ վիճակում։ Եկեղեցու արևմտյան մասին կից է ուղղանկյունաձև դահլիճի տեսքով գավիթը, որի անկյուններից մեկում գտնվում է ավանդատունը։ Պահպանվել է նաև 12-13-րդ դարերի մատուռը, որը կառուցվել է հին մատուռի տեղը։ Վանքը եղել է գրչության կենտրոն[5]։ Համալիրի հյուսիսային կողմում պահպանվել են վանական կառույցների ավերակները։

Զորավար եկեղեցու նախասրահի ավերակները։

Եկեղեցին արտաքուստ բաժանված է երկու մասի՝ վարի տասնութ նիստ ունեցող ծավալը և նրա վրա բարձրացող գմբեթը։ Եկեղեցու պատերը շարված են կարմրավուն տուֆի խոշոր քարերով, ներպատային տարածությունը լցված է խճաբետոնով, որի լայնությունը նվազագույն է և այդ պատճառով էլ պատը համաձույլ տեսք ունի։ Կառույցի կոնստրուկտիվ կարևոր մասերը, ինչպես թմբուկը պահող կամարները և քիվն իրականացված են ավելի մեծ չափի քարերով (60 սմ x 70 սմ)։ Եկեղեցու մակերեսը 95 մ2 է։ Ենթագմբեթային շրջանաձև տարածությունը բոլոր կողմերից երիզում են հատակագծում պայտաձև ութ խորաններ, որոնց առանցքները ուղղված են դեպի եկեղեցու կենտրոն։ Արևելյան խորանը զգալիորեն մեծացված է և ընդգծված է բեմաձև ելուստով, իսկ արևմտյանն ունի փոքր-ինչ ավելի մեծ չափեր։

Զորավար եկեղեցի՝ կիսաբոլորաձև որմնասյուններ։

Խորաններն ավարտվում են գմբեթարդներով, որոնց վրա կախվում են կիսաբոլորաձև կամարները։ Խորանների միջև պատերի եզրերը ձևաորված են երեք քառորդ սյուններով, որոնք ունեն պարզ խարիսխներ և խոյակներ։ Արևելյան և արևմտյան խորանների մեծ չափերով պայմանավորված կամարների գագաթները չեն գտնվում նույն շրջագծի րա ինչ մյուս խորանների կամարների գագաթները։ Առաջացել է թմբուկի տրամագծի տարբերություն, որը իրականացրել է համապատասխան կամարների գագաթները մոտեցնելով շրջագծին։ Թմբուկը կրող երկրորդ շարքի կամարներն ունեն ոչ թե ուղղաձիգ հարթություն, այլ կոնաձև։ Ավագ խորանը պսակող կամարը հատվում է թմբուկի քիվի հետ։ Այդ քիվը հիմք է հանդիսանում գմբեթի համար[6]։

Զորավար եկեղեցու զարդանախշ բեկոր:

Թմբուկը, որ ներսից գլանաձև է, իսկ դրսից 12 նիստ ունի, ավարտվում է, կիսաձվաձև գմբեթով։ Սաղավարտաձև ծածկը, հիմնականում պայմանավորված լինելով գմբեթի ձևով, ինչպես նաև նրա գագաթների և թմբուկի արտաքին քիվի նախագծային նիշերի հարաբերակցությամբ, համանման է Մրենի տաճարի և Կարմրավորի եկեղեցիներին[7]։ Գմբեթի տանիքի, ինչպես նաև ստորին ծածկի նիստերի թիվը Համապատասխանում է բազմանկյունների ուղղահայաց նիստերին, որոնք ներքևում 18->ն են, իսկ վերևում՝ 12-ը։ Ծածկը կղմինդրից է։ Թմբուկի նիստերի վրա կան ծածկի հետքեր, որոնց վերին նիշը լուսամուտները ծածկել է 30-40 սմ չափով։ Նման բարձր տանիքը բնորոշ է 7-րդ դարի մի շարք հուշարձաններին (Թալինի տաճար, Հռիփսիմե, Արուճ, Լմբատավանք), որոնց վերականգնման ժամանակ կղմինդրե ծածկը փոխարինվել է քարե սալերով։

1327 թվականին վանքը վերականգնվել է[8]

Որմնախարսխի վրա կանգնեցված և սրբատաշ քարով կառուցված եկեղեցին ունեցել է երկու մուտք՝ հյուսիսային և արևմտյան։ Վերջինս այն կապել է գավթի հետ։ Պահպանված հյուսիսային մուտքը ձևավորված է եղել կիսասյուներով, մուտքի տիմպանը բոլորող կամարով։ Տիմպանի վրա եղել է խաչաքանդակ՝ շրջապատված զարդաքանդակներով։

Յուրաքանչյուր խորանում կան բարձր լուսամուտներ, որոնք դեպի ներս փոքր-֊ինչ լայնացել են։ Թմբուկն ունեցեք է աշխարհի չորս կողմերն ուղղված պատուհաններ, որոնց ստորին մասը հորիզոնական է և թմբուկի քիվի վերնամասի հետ մի նիշի վրա է գտնվում։ Գմբեթի պատուհանները զգալիորեն ավելի խոշոր են ստորին պատուհաններից։

Ամբողջ ստորին ծավալն ունի կոնաձև ավարտ֊վող եռանկյունի խոր որմնախորշեր։ Դրանք զարդարված են առանց խոյակների երեք քառորդ սյուներով, որոնց հիմք են ծառայում կիսաոլորաձև եզրերով քարերը։ Միայն գլխավոր (արևմտյան) մուտքը եզերող որմնախորշերում մուտքի նշանակությունը շեշտելու համար սյուներն օժտված են ղարդաձևերով։

Պատուհանները եզերում են խոշոր զարդաքանդակ պսակները, որոնց բուսամոտիվները տարբեր են։ Խոր որմնախորշերի և կիսաբոլորաձև կամ արաղներով պատուհանների հաջորդականությունը շինությանը հաղորդել է խիստ ոիթմականություն և հավասարակշռվածություն։ Ստորին և վերին ծավալները պսակող քիվերը կազմված են երեք տրամատներից, ստորին կիսաբոլորաձև գլանաքիվի վերևում ուժեղ թեքություն ունեցող ամբողջ միջին հարթությամբ արված են զամբյուղաձև հյուսվածքներ։ Ավելի վեր՝ քիվի նեղ ելուստի վրա, քանդակված է ալիքաձև ցողուն՝ խաղողի ողկույզներով և տերևներով։ Թմբուկի նիստերի անկյունները ձևավորված են նրբագեղ կիսաբոլորաձև որմնասյուններով, որոնք ներդաշնակում են ստորին ծավալի սյուներին։ Ինտերյերներում խորանների կամարների իմպոստները գոգավոր սեղանաձև հարթ քարեր են։ Ներքին և արտաքին հարթությունների վրա պահպանվել են վարպետների շինարարական տարբերանշանները, որոնք նման են Իրինդ եկեղեցու համապատասխան նշաններին։ Եկեղեցու ներսում եղել են որմնանկարներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գ. Հովսեփյան, Խազբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, Անթիլիաս, 1960 թվական, էջ 408
  2. Հովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտեցիոյ, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1912 թվական, էջ 91
  3. Կ. Մաթևոսյան, Արուճի տաճարի 666 թվականի որմնանկարը, ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր», 1981 թվական, թիվ 3, էջ 90
  4. Հաւաքումն պատմութեան Վարդանաց վարդապետի լուսաբանեալ, Վենետիկ, 1862 թվական, էջ 70
  5. Հովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտեցիոյ, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1912 թվական, էջ 92
  6. О. Х- X а л п а х ч ь я н, Восьмиапсидные центрально-купольные сооружения средневековой Армении («Архитектурное наследство», № 30, 19Й2, о. 71).
  7. А. С. М а н а с я и , О возможностях реставрации черепичных кровель на купольных сооружениях раннссредневековой Армении («Тез. докл. V респ. науч. конф. по проблемам культуры п искусства Армении», Ереван, 1982, с. 356—358).
  8. Ղ. Ալիւան, Այրտրատ. Վենետիկ, 1890 թվական, էջ 119-200

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]