Jump to content

Զձիսլավ Մարիան Օբերտինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զձիսլավ Մարիան Օբերտինսկի
Ծնվել էդեկտեմբերի 1, 1894(1894-12-01)
Մահացել էմայիսի 12, 1978(1978-05-12) (83 տարեկան)
Մասնագիտությունպատմաբան, արվեստագետ, աստվածաբան, հնագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Վարշավայի համալսարան
Գործունեության ոլորտքրիստոնեության պատմություն[1], հնագիտություն[1] և արվեստագիտություն[1]
ԱնդամակցությունԼվովի գիտական ընկերություն
Տիրապետում է լեզուներինլեհերեն[1]
Պարգևներ
Ծառայության ոսկե խաչ

Զձիսլավ Մարիան Օբերտինսկի (լեհ.՝ Zdzisław Marian Obertyński, դեկտեմբերի 1, 1894(1894-12-01) - մայիսի 12, 1978(1978-05-12)), լեհ պատմաբան, հայագետ։

1913-1914 թվականներին և 1919-1924 թվականներին սովորել է Կրակովի, Ինսբրուքի, Հռոմի, Լվովի համալսարաններում։ 1935-1939 թվականներին և 1940-1954 թվականներին եղել է Վարշավայի համալսարանի պրոֆեսոր։

Հեղինակ է ավելի քան 80 գիտական աշխատությունների, որոնց մի մասը վերաբերում են Լեհաստանի և Ուկրաինայի հայկական գաղթավայրերի պատմությանը, Հայոց եկեղեցուն, պատմական ավանդություններին։ Աշխատությունների հավելվածներում հրատարակել է Լեհաստանի և Ուկրաինայի հայկական գաղթավայրերի պատմությանն առնչվող բազմաթիվ փաստաթղթեր։ Արժեքավոր են հատկապես «Լեհահայերի Ֆլորենտյան միությունը և նրանց եպիսկոպոսների ցուցակը» (1934, գերմաներեն) և «Լեհահայերը և անոնց Անդրեաս արքեպիսկոպոսը Եազլովիցի մեջ» (հայկական թարգմանությունը՝ «Հանդես ամսօրյա», 1962, № 1-12, 1963, № 1-6) մենագրությունները, որոնցում քննվում են հայ-լեհական և հայ-ուկրաինական փոխհարաբերությունների մինչ այդ անհայտ շատ դրվագներ ու խնդիրներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 507