Երջանկության միջազգային օր
Երջանկության միջազգային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Մարտի 20[1] |
Հաստատված | 2013[2] |
Անվանված է | երջանկություն |
Ի հիշատակ | երջանկություն[1] |
Կայք | un.org/en/observances/happiness-day(անգլ.) և dayofhappiness.net |
Երջանկության միջազգային օր, 2012 թվականի մարտի 20-ին ՄԱԿ-ը հայտարարել է Երջանկության միջազգային օր՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է և այն մարդկության հիմնական նպատակներից մեկն է[3]։ Այդ կապակցությամբ երկրներին կոչ է ուղղված` ջանքեր գործադրել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ու բարելավման ուղղությամբ։
Երջանկության միջազգային օրը հիմնադրված է Միավորված ազգերի կազմակերպության խորհրդական Ճեյմի Իլլիընի առաջարկով[4]՝ Հունիս 28-ին, 2012 թվական։ Այն հաստատվել է, երբ ՄԱԿ-ի անդամ 193 պետություների ներկայացուցիչները միաձայն ընդունեցին 66/281 բանաձևով որոշումը։ Երջանկության միջազգային օրվա բազմամյա արշավը հաստատվել է 2011 թվականին՝ «Illien Global Public Benefit Corporation»ի կողմից։
ՄԱԿ-ը՝ անդամ երկրներին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին և քաղաքացիական հասարակություններին առաջարկում է տոնը նշել կրթական, քարոզչական և նման այլ ծրագրերով[5], ինչպես նաև այլ լուսավորչական միջոցառումներ կազմակերպելով։
«Նոր տնտեսագիտական հիմնադրամ»ի վերլուծության տվյալներով՝ աշխարհի 140 երջանիկ երկրների ցուցակում, Հայաստանը գրավում է 73-րդ տեղը։ «The Happy Planet Index (HPI)» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքներով Հայաստանի երջանկության ցուցանիշը կազմում է 25.7[6]։
HPI-ն, հանդիսանալով կայուն բարեկեցության չափման աշխարհի առաջատար ծրագիր, ցույց է տալիս, թե՝ աշխարհի երկրները որքանո՛վ կարող են երկար, երջանիկ և կայուն կյանք ապահովել իրենց բնակիչների համար։ Երկրների դասակարգման ցուցանիշը կազմվում է՝ հիմնվելով երեք չափանիշերի վրա.
- բնակիչների կյանքի սպասվելիք միջին տևողություն
- բարեկեցություն
- էկոլոգիական «հետք»[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.un.org/en/observances/happiness-day
- ↑ https://documents-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/N11/475/71/PDF/N1147571.pdf?OpenElement
- ↑ Այսօր Երջանկության միջազգային օրն է
- ↑ Happiness Around the World(անգլերէն)
- ↑ Միջազգային նոր տոն՝ «Երջանկության միջազգային օր»
- ↑ «Armenia - Happy Planet Index». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Այսօր Երջանկության միջազգային օրն է