Երուն Զուտ (հոլ.՝ Jeroen Zoet, Նիդերլանդերեն արտասանություն` [jə.ˈrun ˈzut], հունվարի 6, 1991(1991-01-06)[1][2], Veendam plaats, Խրոնինգեն, Նիդերլանդներ), նիդեռլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[3], ով իր ֆուտբոլային կարիերան անցկացրել է հոլանդական ՊՍՎ Էյնդհովեն ֆուտբոլային ակումբի կազմում։ Նա նաև Նիդեռլանդների մինչև 21 տարեկանների հավաքականի դարպասապահն է։
Ի սկզբանե Զուտը խաղացել է Վենդամի երիտասարդական ակումբում։ Նա ՊՍՎ է տեղափոխվել 15 տարեկանում, աստիճանաբար աճելով, տեղափոխվել է հիմնական թիմ։ Առաջին հանդիպումը եղել է ԱԶ-ի դեմ 2008/09 մրցաշրջանում։ Նա վարձավճարով հանդես է եկել ՌԿՍ ֆուտբոլային ակումբում իր նորամուտը նշելով Հերակլեսի դեմ խաղում։
Զուտը վերադարձավ ՊՍՎ 13\14 մրցաշրջանի սկզբում Ֆիլիպ Կոկույի օրոք։ Նա համարվում էր Հոլանդիայի լավագույն դարպասապահներից մեկը, գրավելով Պրեմիեր Լիգայի մի քանի թիմերի ուշադրությունը, ինչպիսիք են Արսենալն ու Նյուքասլը։ 14\15-ն նվաճեց Հոլանդիայի չեմպիոնի կոչումը։ Դա նրա առաջին կոչումն էր։ 2015 թվականի նոյեմբերին Զուտը երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2019 թվական։
2012 թվականի սեպտեմբերին Զուտն ստանում է իր առաջին հրավերը Հոլանդիայի հավաքականից։ Նորամուտը նշում է 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Ղազախստանի դեմ խաղում։