Եվրոպայի պատմություն
Եվրոպայի պատմությունը վերաբերվում է ժողովուրդներին, որոնք բնակվել են Մայրցամաքային Եվրոպայում սկսած նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը։ Առաջին Հոմո սափիենսը ոտք է դրել է Եվրոպայում մ.թ.ա 45,000-ից և 25,000-ական թվականներին։
Նախապատմական Եվրոպայի առաջին բնակիչները եկել են հին քարի դարի ժամանակաշրջանում։ Գյուղատնտեսությունը զարգացավ մոտավորապես մ.թ.ա. 7000-ական թվականներին նոր քարի դարի ժամանակաշրջանում։ Նեոլիթ Եվրոպայի ժամանակաշրջանը տևեց մոտ 4000 տարի, զարգացում ապրեց մետաղյա իրերի պատրաստման մշակույթը։ Տեխնոլոգիական նորամուծությունները նախապատմական ժամանակաշրջանում կատարվում էին հիմնականում միջերկրյածովյան ժողովուրդների կողմից, որոնք հիմնականում բնակվում էին մայրցամաքի հյուսիսարևելքում։ Նախապատմական Եվրոպայի հայտնի քաղաքակրտություններից են Մինոյան և Մակենյան քաղաքակրթությունները, որոնք գործել են մ.թ.ա. 1200-ական թվականներին Բրոնզե դարի ժամանակաշրջանում։
Դասական Անտիկ շրջանը սկսվեց քաղաք-պետությունների զարգացմամբ Հին Հունաստանում։ Հունական մշակույթը տարածվեց Ասիայով շնորհիվ մեծ նվաճող Ալեքսանդր Մակեդոնացու։ Հռոմեական կայսրությունը տիրեց միջերկրյածովյան տարածքներին և իր հետ բերեց հռոմեական իրավունքը և հռոմեական լեգեոնը։ Տարածաշրջանում զարգացավ հունական մշակույթը։ 300 թվականին կայսրությունը բաժանվեց արևմտյան և արևելյան մասերի։ 4-5-րդ դարերում սկսվեց գերմանական ժողովուրդների ներխուժումը կայսրության տարածք, ինչի հետևանքով կայսրությունը կործանվեց 476 թվականին և սկիզբ առավ միջին դարերը։
Միջին դարերում Արևելյան Հռոմեական կայսրությունը վերածվեց Բյուզանդական կայսրության։ Արևմուտքում գերմանական ցեղերը հիմնեցին իրենց թագավորությունները։ Ամենաուժեղը գերմանական ցեղերից գտնվեցին ֆրանկենրը՝ հիմնելով Ֆրանկների կայսրությունը, որը իր հզորության գագաթնակետին հասավ Կառլոս Մեծի օրոք 800-ական թվականներին։ Կայսրությունը այնուհետև մասնատվեց մի քանի մասի՝ Արևմտյան և Արևելյան Ֆրանկիա։ Բրիտանական կղզիները միգրանտների մեծ հոսքի վկա դարձան, տեղաբնակ Կելտական ցեղերին միացան գերմանական Անգլո-Սաքսոնյան ցեղերը և հիմնեցին փոքր թագավորություններ, որոնք հետագայում միավորվեցին և հիմնեցին Անգլիայի թագավորությունը 927 թվականին։ Այս ընթացքում կազմավորվեցին Լեհաստանը, Հունգարիան և Խորվաթիան։
Վիկինգների դարաշրջանը հայտնի է սկանդինավյան ժողովուրդների միգրացիայով 700-ականներից մինչև 1000-ական թվականներ։ Վիկինգները հիմնեցին կայսրություն Կնուդ I Մեծի գլխավորությամբ։ Դանիացի առաջնորդ, ով դարձավ Դանիայի, Անգլիայի և Նորվեգիայի թագավոր։ Նորմանները տիրացան հյուսիսային Ֆրանսիային և հիմնեցին Նորմանդիայի դքսությունը։ Մյուս սկանդինավյան ժողովուրդներից Ռուս ժողովուրդը հիմնեց Կիևյան Ռուսիան և հանդիսանում են այժմյան Ռուսաստանի նախնիները։
Արևելյան Եվրոպան Բարձր միջնադարը սկսեց վերելքով, սակայն հետագայում նվաճվեց Մոնղոլական կայսրության կողմից։ Չինգիզ խանը հիմնեց կայսրություն, որի տարածքները ձգվում էին Չինաստանից մինչև Սև և Բալթիկ ծովերի արևելյան մասերը։ Կիևվյան Ռուսիան փլուզվեց մի քանի պատերազմող երկրների միջև։ Մոնղոլների նվաճումներից հետո շատ երկրներ ընկան նրա տիրապետության տակ և հարկեր էին վճարում մոնղոլներին։ Մոնղոլների տիրապետությունը թուլացավ Ուշ միջնադարում, Մոսկվայի մեծ իշխանությունը հզորացավ և դարձավ ռուսական բոլոր իշխանությունների մեջ ամենահզորը. որը 1547 թվականին հիմնեց Ցարական Ռուսաստանը։ Ուշ միջնադարում Եվրոպան ընկավ ցնցումների մեջ։ Սև մահ անվանմամբ համաճարակը տարածվեց Եվրոպայում, ինչը բերեց ժողովրդագրական աղետի։ Ժառանգության և նվաճումների համար պատերազմները տարածվեցին ամբողջ Եվրոպայում, պատերազմների մեջ ներքաշվեցին բոլոր մեծ տերությունները։ Սկանդինավիայում հիմնվեց Կալմարյան միությունը, մինչդեռ Անգլիան պատերազմում էր Շոտլանդիայի հետ Շոտլանդիայի անկախության պատերազմում և Ֆրանսիայի հետ Հարյուրամյա պատերազմում։ Կենտրոնական Եվրոպայում Լեհ-լիտվական միությունը դարձավ լայնամաշտաբ կայսրություն, մինչդեռ Սրբազան Հռոմեական կայսրությունը, որը ընրովի միապետություն էր, զավթեց հսկայական տարածքները, որը ղեկավարում էին Հաբսբուրգներները։ Ռուսաստանը շարունակեց ընդարձակվել նախկին մոնղոլական տարածների հաշվին։ Բալկաններում թուրքերը հիմնեցին Օսմանյան կայսրությունը նախկին Բյուզանդիայի տարածքներում՝ 1453 թվականին Կոստանդնուպոլիսի գրավումով վերջ դնելով Բյուզանդական կայսրությանը։
14 դարի սկզբներում Ֆլորենցիայում, այնուհետև ամբողջ Եվրոպայում զարգացավ տպագիր մամուլը, գիտության վերածնունդը փոխարինեց ավանդական թեոլոգիային և մտածելակերպին, արաբական տեքստերի և մտածողության հետ միասին[1]` վերահայտնաբերելով դասական հռոմեական և հունական ուսմունքները։ Տեղի ունեցավ Բողոքական բարեփոխում գերմանացի Մարտին Լյութերի գլխավորությամբ։ Հենրի VIII-ը ընդարձակեց անգլիական եկեղեցու տարածքները և իշխանությունը` ինչը բերեց պատերազմների գերմանացիների և իսպանացիների հետ։ Պորտուգալիայի և Իսպանիայի Ռեկոնկիստայից հետո եկավ Հայտնագործությունների ժամանակաշրջանը, որից արդյունքում ուղիղ կապ ստեղծվեց Աֆրիկայի, Ամերիկաների և Ասիայի հետ, մինչդեռ Եվրոպայում շարունակվում էին կրոնական պատերազմները, որոնք ավարտվեցին 1648 թվականի Վեստֆալիայի խաղաղությամբ։ Իսպանական կայսրություն հզորացավ և դարձավ Եվրոպայի խոշորագույն տերությունը մինչև Պիրենիսի պայմանագիրը[2]։
Եվրոպական անդրծովյան արշավանքները հզորացրեցին գաղութական կայսրություններին[3]։ Նոր Երկրից բերված ապրանքների շնորհիվ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցավ Արդյունաբերական հեղափոխություն` թույ տալով մանուֆակտուրաների վրա հիմնված տնտեսությունը փոխարինի գյուղատնտեսությանը[4]։ 1775 թվականից սկսած Բրիտանական կայսրության ամերիկյան գաղութները ապստամբեցին և հիմնեցին անկախ կառավարություն։ Քաղաքական փոփոխություններ սկսեցին Եվրոպայում Ֆրանսիայի հեղափոխությունից հետո։ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը սկսեց նվաճողական քաղաքանությունը, որը տևեց մինչև 1815 թվականը։
1815 թվականից մինչև 1871 թվականը տեղի են ունեցել մեծ թվով հեղափոխության փորձեր և անկախության պատերազմներ։ Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում զարգացավ սոցիալիզմը և արռտրի միությունը։ Ճորտատիրության վերջին մնացորդները վերացան Ռուսաստանում 1861 թվականին[5], իսկ Բալկանյան ժողովուրդները սկսեցին պայքարել Օսմանյան կայսրությունից անկախանալու համար։ Ֆրանկո-պրուսական պատերազմից յետո Իտալիան և Գերմանիան դարձան միավորված պետություններ և շատ եվրոպական պետություններ դարձան սահմանադրական միապետություններ։ 1870 թվականին Հռոմի նվաճումով ավարտվեց պապական գերիշխանությունը։ Կայսրությունների ձևավորման այս ժամանակաշրջանը անվանվեց «Կայսրությունների ժամանակաշրջան։ 1914 թվականին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որում ներքաշվեցին ժամանակի բոլոր գերտերությունները։ Անտանտը, Բրիտանիայի, Ֆրանսիայի, մինչև 1917 թվականը Ռուսաստանի, 1915 թվականից Իտալիայի և 1917 թվականից ԱՄՆ հետ միասին Հաղթեցին Կենտրոնական ուժերին, որը գլխավորում էին Գերմանական կայսրությունը և Ավստրո-Հունգարիան։ 1919 թվականի Փարիզի կոնֆերանսում կնքնվեցին մի քանի պայմանագրեր, այդ թվում Վերսալի պայմանագիրը։ Պատերազմի արդյունքում փլուզվեցին գերթե բոլոր կայսրությունները, պատերազմի վնասների փոխհատուցման գրեթե ամբողջ բեռը ընկավ Գերմանիայի ուսերին։
Գերմանիան կորցրեց իր անդրծովյան տարածքները և մի քանի տարածաշրջաններ, ստիպված էր վճարել ահռելի ռազմատուգանք և ճնշման ենթարկվեց հաղթանակող երկրների կողմից։ Նրանք կուտակեցին մեծ պարտքեր ԱՄՆ-ի նկատմամբ։ 1920-ականներին և հատկապես 1929 թվականին սկսված Մեծ ճգնաժամի պատճառով եվրոպական շատ երկրներում ժողովրադականությունը անկում ապրեց։ Նացիստական ռեժիմը Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ իշխանության եկավ Գերմանիայում 1933 թվականին և Մուսոլինիի Իտալիայի հետ կնքելով ռազմական դաշինք հող նախապատրաստեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի համար։ Ռազմական գործողությունների մեծ մասը տեղի ունեցավ Եվրոպայում և ավարտվեց Առանցքի ուժերի պարտությամբ` դարձնելով ԽՍՀՄ-ին և ԱՄՆ-ին գլխավոր գերտերություններ։ Երկաթե վարագույրը այժմ բաժանում էր արևելքը Մոսկվայի վերահսկողությամբ կապիտալիստական արևմուտքից։ ԱՄՆ-ն ստեղծեց Մարշալի պլանը 1948-51 թվականներին և ՆԱՏՕն 1949 և վերակառուցեց արդյունաբերությունը 1950-ական թվականներին։ Ֆրանսիան և ԳՖՀ-ն ստեղծեցին Եվրոպական տնտեսական համագործակցությունը, որը հետագայում վերակազմավորվեց որպես Եվրոպական միություն (ԵՄ)։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոմոէրէկտուսը աֆրիկայից ժամանել է Եվրոպա ժամանակակից մարուց առաջ։ Լեզինան լա Ցեբեն Ֆրանսիայում, Օրսեն[6] Իսպանիայում, Պիռո Նորդը Իտալիայում և Կոզարնիկան Բւոլղարիայում քարեդարյան հնագույն բնակավայրերից են Եվրոպայում։
Ժամանակից մարդու առաջին հետքերը Եվրոպայում ունեն 35.000 տարվա պետմություն։ Որոշ վաղ մշակույթներ (Ուլուզյան Իտալիայում և Հունաստանում, Ալթմուհլյան Գերմանիայում, Ժելեթիան Կենտրոնական Եվրոպայում և Շելտարպելոնյան հարավ-արևելքում) օգտագործել են ուշ քարի դարյան տեխնոլոհիաներ իրենց ստեղծման վաղ ժամանակներում։
Այնուամենայնիվ գիտնականների մեծ մասը կարծում է, որ այս տեխնոլոգիաները ստեղծվել են Օրինյակի մշակույթի կողմից։ Այս մշակույթը ծագել է Լևանտում և ներկայիս Հունգարիայի տարածքում։ Մ.թ.ա. մոտ 35.000 թվականին Օրինյակի մշակույթի տեխնոլոգիաները տարածքվեցին Եվրոպայի մեծ մասում։ Վերջին Նեանդերթալյան մարդը համարվում է, որ նահանջել է այս մշակույթի տարածման հետ մեկտեղ և բնակություն հաստատել Պիրենեյան թերակղզում։
Մետ մ.թ.ա 28.000 թվականին նոր մշակույթ առաջացավ Եվրոպայի արևմտյան հատվածում, որը գիտնականները կոչել են Գրավեթիան մշակույթ։ Այս մշակութը առաջացավ Բալկանյան թերակղզուց մարդկանց տեղաշարժի հետևանքով։
Մ.թ.ա. մոտ 16.000 թվականին Եվրոպայում առաջացավ նոր մշակութ, որը հայտնի է որպես Մադլենյան մշակույթ, ինչի արմատները հնարավոր է որ գալիս են Գրավիտիան մշակութից։ Այս մշակույթը շուտով կլանեց Սոլյուտրեյան մշակույթի տարածքը ներկայիս Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան, Պորտուգալիա և Ուկրաինա։ Համբուրգյան մշակույթը գոյատևեց Հյուսիսային Եվրոպայում մ.թ.ա. 14-րդ և 13-րդ հազարամյակներում (հաճախ անվանում են ուշ Մադլենյան մշակույթ)։
Մ.թ.ա մոտ 12.500 թվականին ավարտվեց վերջին ալպյան սառցե դարաշրջանը։ Դանդաղորեն հաջորդ հազարամյակի ընթացքում ջերմաստիճանը և ծովի մակարդակը բարձրացավ` փոխելով նախնադարյան մարդու կենսակերպը։ Այնուամենայնիվ Մադլենյան մշակույթը գոյատևեց մինչև մ.թ.ա 10.000 թվականը, երբ բաժանվեց երկու մշակույթների` Ազիլյան մշակույթ Իսպանիայում և հարավային Ֆրանսիայում և Սուվետերյան մշակույթի Ֆրանսիայի հյուսիսում և Կենտրոնական Եվրոպայում, մինչդեռ Հյուսիսային Եվրոպայում Լինգբի մշակույթը հաջորդեց Համբուգյան մշակույթին։ Առաջին հիմնական բնակավայրերը գտնվել են Բալկաններում և թվագրվում են մ.թ.ա. 8-րդ հազարամյակին։ Նոր քարի դարը հասավ Կենտրոնական Եվրոպա մ.թ.ա. 6-րդ հազարամյակում, իսկ Հյուսիսային Եվրոպա` 5-րդ և 4-րդ հազարամյակներում։
Մինոյան և Միկենյան քաղաքակրթություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին քաջ հայտնի քաղաքակրթությունը Եվրոպայում կոչվում է Մինոյան։ Մինոյան քաղաքակրթությունը եղել է Բրոնզե դարի քաղաքակրթություն, որը հիմնադրվել է Կրետե կղզում և գոյատևել է մ.թ.ա. 27-րդ դարից մինչև մ.թ.ա. 15-րդ դարը[7]։ Այն վերահայտնաբերվել է 20-րդ դարի սկզբին բրիտանացի հնէաբան Արթուր Էվանսի կողմից։ Վիլ Դյուրանտը այն համարում է «եվրոպական շղթայի առաջին օղակ»[8]։
Մինոյան քաղաքակրթությանը փոխարինեց Միկենյան քաղաքակրթությունը, որը գործեց մ.թ.ա. 1600-ից 1100 թվականներին, երբ Հելլադական մշակույթը մայրցամաքային Հունաստանում վերափոխվեց Մինոյան Կրետեի ազդեցության տակ։ Միկենյան գլխավոր քաղաքներն էին Միկենները և Տիրինսը Արգոլիսում, Պիլոսը Մեսինայում, Աթենքը Ատտիկայում, Թեբեն և Օրխոմանուսը Բոետիայում և Յոլկոսը Թեսլիում։ Կրետեում Միկենյանները նվաճեցին Կնոսոսը։ Միկենենյան բնակավայրեր նաև հայտնաբերվել են Էպիրուսում[9][10], Մակեդոնիայում[11][12], Էգեյան ծովում, Փոքր Ասիայի առափնյա հատվածում, Լևանտում[13] Կիպրոսում[14] և Իտալիայում[15][16]։ Միկենյան իրեր գտնվել են նաև Միկենյան աշխարհից դուրս։
Ի հակադրություն Մինոյանների, որոնք հիմնականում զբաղվում էին առևտրով, Միկեյանները հզորանում էին նվաճումներով։ Միկենյան քաղաքակրթությունում իշխում էին տարբեր ձևի արիստոկրատիաներ։ Մոտ մ.թ.ա. 1400 թվականին Միկեյանները մեծացրեցին վերահսկողությունը Կրետեում և Մինոյան գրերի հիման վրա (կոչվում էին Գծային Ա) գրեցին հունարեն վաղ տեսակը Գծային Բ-ով։
Միկեյան քաղաքակրթությունը վերացավ Միջերկրական ծովի ավազանի մյուս Բրոնզե դարի քաղաքակրթությունների հետ միասին։ Անկմանը նաև նպաստեց Դորիական ներխուժումը, չնայած այլ տեսակետների համաձայն դրան նպաստեցին բնական աղետները և կլիմայի փոփոխությունը։ ։
Դասական հին դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հույները և հռոմեացիները մեծ հետք թողեցին Եվրոպայի պատմության մեջ, որը նկատելի է Եվրոպական լեզուներում, մտքի, գեղարվեստի և իրավունքի մեջ։ Հին հունաստանը քաղաք պետությունների խումբ էր, որտեղ ծնունդ առավ ժողովրդավարության սկզբնական ձևը։ Աթենքը ամնեահզոր և ամենազարգացած քաղաքն էր և համարվում էր մշակույթի կենտրոն Պերիկլեսի ժամանակներից սկսած։ Այստեղ են ծնվել և ստեղծագործել դասական շրջանի հայտնի փիլիսոփաների մեծ մասը, ինչպիսիք են Սոկրատեսը, Պլատոնը և Արիստոտելը, վերջինս եղել է Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչը։
Իր ռազմական արշավանքների ժամանակ Ալեքսանդր Մակեդոնացին սփռեց հելենական մշակույթը և ուսմունքը մինչև Ինդոս գետի ափը։ Հռոմեական հանրապետությունը զարգացում ապրեց Պունիկյան պատերազմներում Կարթագենին հաղթելուց հետո։ Հունական մշակույթը իր տեղը զիջեց հռոմեականին, իսկ Աթենքի կառավարման ձևը կիրառվեց Հռոմում։
Հռոմեացիները իրենց տարածները ընդարձակեցին Արաբիայից միչև Բրիտանիա։ Մ.թ.ա. 44 թվականին Հուլիոս Կեսարը սպանվեց սենատորների կողմից, ում փոխարինեց Օկտավիանոս Օգոստոսը, ով հանրապետությունը վերածեց կայսրությանը, որը գեյատևեց ավելի քան չորս դար մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը։
Հին Հունաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելլենական քաղաքակրթություն քաղաք պետությունների կամ պոլիսների համախումբ էր, տարբեր պետական համակարգերով և մշակույթներով, որոնք ունեցել են նշանակալի ձեռքբերում պետական համակարգի, փիլիսոփայության, գիտության, մաթեմատիկայի, քաղաքագիտության, սպորտի, թատրոնի և երաժշտության մեջ։
Ամենահզոր քաղաք պետություններից էին Աթենքը, Սպարտան, Թեբեն, Կորինթոսը և Սիրակուզան։ Աթենքը հզոր ինքնիշխան քաղաք պետություն էր, որտեղ վաղ շրջանում գործում էր ուղիղ ժողովրդավարությունը ներմուծված Կլիսթենեսի կողմից։ Աթենքի քաղաքացիները իրենք էին ընտրում օրենսդիր և գործադիր մարմիններին։ Աթենքում է ապրել Սոկրատեսը[17], Պլատոնը և գործել է Պլատոնյան ակադեմիան։
Հելլենական քաղաք պետությունները գաղութներ հիմնեցին Սև ծովի երկայնքով և Միջերկրական ծովում (Փոքր Ասիա, Սիցիլիա և Հարավային Իտալիա։ Մ.թ.ա. 6-րդ դարի վերջի դրությամբ բոլոր հունական քաղաք պետությունները Փոքր Ասիայում միավորվեցին ընդդեմ Աքեմենյան կայսրության, մինչդեռ ավելի ուշ պարսիկները տարածքներ նվաճեցին Բալկաններում (ինչպիսիք էին Մակեդոնիան, Թրակիան, Պեոնիան և այլն) և Արևելյան Եվրոպայում։ Մ.թ.ա. 5-րդ դարի ընթացքում որոշ հունական քաղաք-պետություններ փորձեցին դուրս գալ պարսկական լծից Իոնական ապստամբության միջոցով, ինչը ձախողվեց։ Այն բերեց պարսիկների առաջին ներխուժմանը Հունաստանի հիմնական տարածք։ Հույն-պարսկական պատերազմների ընթացքում որոշ փոխադարձ հաջողություններին հաջորդեց պարսիկների առաջին ներխուժմանը Հունաստան և Թերմոպիլեի ճակատամարտից ու Արտեմիսիայի ճակատամարտից հետո գրեթե ամբողջ Հունաստանը ընկավ պարսիկների տիրապետության տակ[18], սակայն միավորված հունական քաղաք պետությունները հաղթեցին Պլատաեայի ճակատամարտում։ Հույն-պարսկական պատերազմների ավարտից հետո պարսիկները նահանջեցին Եվրոպայի իրենց բոլոր տարածքներից։ Հույն-պարսկական պատերազմները և հույների հաղթանակը ուղղակի ազդեցություն ունեցավ Եվրոպայի պատմության հետագա ընթացքի վրա։ Որոշ հունական քաղաք-պետություններ հիմնեցին Աթենական ծովային միությունը, որպեսզի շարունակեն կռվել պարսիկների դեմ, սակայն Աթենքը որպես այս լիգայի առաջնորդ հրահերց Սպարտային հիմնել մրցակից Պելոպոնեսյան միությունը։ Բռնկվեց Պելոպոնեսյան պատերազմը, որում հաղթեց Պելոպոնեսյան միությունը։ Սպարտայի հետագա թուլացումը բերեց Կորնթոսյան պատերազմին, որն ավարտվեց Սպարտայի պարտությամբ։
Անըդհատ պատերազմները դարձրեց հունական քաղաք-պետություններին խոցելի և Փիլիպոս II Մակեդոնացին միավորեց դրանք իր տիրապետության տակ։ Փիլիպոս II-ի որդին` Ալեքսանդր Մակեդոնացիին ներխուժեց Պարսկաստան, վերջ դրեց նրա տիրապետությանը, որից հետո ներխուժեց Եգիպտոս և գնաց ավելի հեռու մինչև Հնդկաստան` մեծացնելով շփումը ժողովրդի և մշակույթների միջև և սկիզբ դրեց Հելլենականության դարաշրջանին:.
Հռոմի հզորացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունական շատ գաղափարների կրողն էր նորաստեղծ Հռոմեական պետությունը, որը սկիզբ առավ Իտալիայից և թշնամիների հանդեպ առավելության հասնելուց հետո դարձավ գերտերություն։ Հռոմեացիների դեմ դուրս եկավ Փյունիկիայի գաղութ Կարթագենը որը պարտություն կրեց երեկ Պունիկյան պատերազմներում և սկիզբ դրվեց հռոմեական հեգեմոնիային։ Սկզբում Հռոմը ղեկավարում էին թագավորները, այնուհետև հիմնադրվեցին հանրապետական կարգեր և վերջում Հռոմը դարձաց կայսրություն մ.թ.ա. 1-ին դարի վերջում, առաջին կայսր հռչավեց Օկտավիանոս Օգոստոսը։
Հռոմեական Կայսրությունը, գտնվելով Միջերկրական ծովի կենտրոնում, վերահսկում էր Միջերգրական ծովի շրջակայքը, հյուսիսում նրա սահմանը անցնում էր Հռենոս և Դանուբ գետերով։ 2-րդ դարում Տրայանոս կայսրի օրորք Հռոմը հասավ իր հզորության գագաթնակետին, տարածքը կազմում էր 5.900.000 կմ քառակուսի, որը ներառում էր Բրիտանիան, Ռումինիան և Միջագետքի մի մասը։ Pax Romana, խաղաղության ժամանակաշրջանից հետո 3-րդ դարում սկսվեցին մի շարք քաղաքացիական պատերազմներ, որը լուրջ հարված հասցրեց Հռոմի տնտեությանը և սոցիալական վիճակին։
4-րդ դարում Դիոկղետիանոս և Կոստանդիանոս Ա Մեծ կայսրերը սկսեցին կայսրության բաժանումը, Արևմտյան մասը մայրաքաղաք Հռոմով մնաց Դիոկղետիանոսին, իսկ Արևելյան մասը Կոստանդնուպոլիս (այժմ Ստամբուլ) մայրաքաղաքով Կոստանդիանոսին։ Այս շրջանում սկսվեց տարածվել Քրիստոնեությունը և Կոստանդիանոսը պետական մակարդակով սկսեց հետապնդել քրիստոնեաներին, սակայն այն դարձավ պետական կրոն 380 թվականին։
Հռոմեական կայսրության անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական կայսրության վրա հաճախակի հարձակվում էին Հյուսիսային Եվրոպայից և 476 թվականին Հռոմը վերջնական անկում ապրեց։ Արևմտյան Հռոմեական կայսրության վերջին կայսր Հռոմուլոս Օգոստուլոսը գերևարվեց գերմանացի թագավոր Օդոակրի կողմից։ Բրիտանացի պատմաբան Էդվարդ Գիբբոնը իր Հռոմեական կայսրության կործանման և անկման պատմություն (1776) աշխատությամբ պնդում էր, որ Հռոմը դարձավ խոցելի երբ կրոցրեց իր քաղաքացիների մոտ իր արժանապատվությունը։
Գիբբոնը ասում էր, որ Քրիստոնեության ընդունումը նշանակում էր, որ մահից հետո կա ավելի լավ կյանք և մարդիկ դարձան ավելի անտարբեր ներկայի հանդեպ[19]։
Մյուս գլխավոր իրադարձություններից էին Ադրիանապոլսի ճակատամարտը 378 թվականին և 395 թվականին Թեոդոսիոս Ա Մեծի մահը (վերջին կայսրը, որի օրոք Հռոմը քաղաքականապես միավորված էր), Հռենոսի անցումը 406 թվականին գերմանական ժողովուրդների կողմից, որից հետո լեգիոնները նահանջեցին և պաշտպանեն Իտալիան ընդդեմ Ալարիկ I-ի, Փլավիոս Ստիլիքոնի մահը 408 թվականին, որից հետո սկսվեց դասալքությունը արևմտյանը, Հուստինիանոս Ա-ի մահը, ով Հռոմի վերջին կայսրն էր, ով փորձեց վերանվաճել արևմուտքը։
Ուշ անտիկ դարաշրջան և ժողովուրդների մեծ գաղթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ կայր Կոնստանտինը վերանվաճեց Հռոմը 312 թվականին, դրանից մեկ տարի անց նա թողարկեց Միլանի էդիկտ` Հռոմեական կայսրությունում հռչակելով Քրիստոնեությունը որպես հիմնական կրոն։ Բացի այդ նա կայրության մայրաքաղաքը Հռոմից տեղափոխեց Բյուզանդիում հունական քաղաք, որը վերանվանեց Նովա Ռոմա, ինչը ավելի ուշ անվանեցին Կոնստանդինուպոլիս («Կոնստանտինի քաղաք»)։
395 թվականին Թեոդոսիոս Ա Մեծը Քրիստոնեությունը հռչակեց Հռոմեական կայսրության պետական կրոն և եղավ միավորված Հռոմեական կայսրության վերջին կայսրը։ Կայսրությունը բաժանվեց երկու մասի` Արևմտյան Հռոմեական կայսրություն Ռավեննա կենտրոնով և Արևելյան Հռոմեական կայսրություն (հետագայում կոչվեց Բյուզանդական կայսրություն) Կոնստանդնուպոլիս կենտրոնով։ Արևմտյան Հռոմեական կայսրության վրա սկսեցին հարձակվեց գերմանական ցեղերը (տես` Ժողովուրդների մեծ գաղթ) և 476 թվականին վերջնականապես ընկավ հերուլիների առաջնորդ Օդոակր ուժերով։
Արևմտյան մասում հռոմեական իշխանությունը անկում ապրեց և նրա տեղը ծնվեցին երեք հզոր տերություններ։ Ֆրանկները (Մերովինգներ) Ֆրանկական թագավորությունում (481-843 թվականներ, զբաղեցնում էր ներկայիս Ֆրանսիայի և Գերմանիայի մեծ մասը), Վեստգոթական թագավորությունը (418-711 թվականներին) Պիրենեյան թերակղզում և Օստգոթական թագավորությունը (493-553 թվականներին) Իտալիայում և Բալկանների մի մասում, այս թագավորությունը հետագայում վերափոխվեց Լանգոբարդական թագավորության (568-774 թվականներ)։ Այս նոր տերությունները կառուցվեցին հռոմեական ավանդույթների հիման վրա, ինչի արդյունքում միախառնվեցին հռոմեական և գերմանական մշակույթները։ Իտալիայում Թեոդորիկ Մեծը (470-526 թվականներին օստգոթերի արքա) սկսեց նոր ստեղծված տերության մշակութային ռոմանիզացիան։ Պիրենեյներում Կինտասվինտուս թագավորը (Chintasvintus 642-653 թվականներին վեստգոթերի արքա) ստեղծեց Վեստգոթական իրավունքի առաջին կոդեքսը (Forum Iudicum, Liber Iudiciorum, հրապարակվել է 654 թվականին)[20]։
Արևմտյան Եվրոպայում քաղաքական կառուցվածքը նոր էր ստեղծում։ Իշխանության պակասը Հռոմի թուլացման հետևանքով թույլ տվեց տեղի հարուստներին վերցնել գյուղացիներից հողերը, որոնց վրա նրանք աշխատում էին։ Մյուս հողերի վրա սկսվեցին կիրառվել տարատեսակ հարկեր, սկսվեցին կիրառվել նաև Տասանորդները։
Սա ֆեոդալական համակարգն էր, որը նպաստեց, որպեսզի նոր թագավորները հզորանան։ Այս թագավորներից հզորագույնն էր ֆրանկների առաջնորդ Կառլոս Մեծը։ 800 թվականին Կառլոսը իրականացրեց հսկայական տարածքային նվաճումներ և Հռոմի պապ Լևոն III-ի կողմից հռչակվեց կայսր։
Կառլոսի կառավարման ժամանակ սկիզբ դրվեց նոր գերմանական Հռոմեական կայսրության արևմուտքում, որը կոչվեց Սրբազան Հռոմեական կայսրություն։ Դրա սահմաններից դուրս սկսեցին ձևավորվել նոր ուժեր։ Ծաղկում էին ապրում Կիևյան Ռուսիան և Մեծ Մորավական տերությունը, մինչդեռ անգլները և սաքսոնները պաշտպանում էին իրենց սահմանները։
6-րդ դարի ընթացքում Արևելյան Հռոմեական կայսրությունը առերեսվեց մի շարք արյունալի հակամարտությունների հետ, առաջինը Սասանյան Պարսկաստանի հետ, դրանից հետո հզորացող իսլամական Խալիֆայության հետ (Ռաշիդյան և Օմայյան)։ 650 թվականի դրությամբ Եգիպտոսը, Պաղեստինը և Սիրիան ընկան արաբական զորքերի տիրապետության տակ, ինչին հաջորդեց Իսպանիայի և Հարավային Իտալիայի նվաճումները 7-րդ և 8-րդ դարերում։ Արևելքից արաբական նվաճումները կանգնվեցին Բուլղարական կայսրության միջամտությունից հետո։
Միջին դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին դարերի սկիզբ է համարվում Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը (որոշ գիտնականները համարում են դրանից առաջ) 5-րդ դարում և ավարտվում է վաղ ժամանակակից ժամանակաշրջանով 16-րդ դարում, որը հայտնի էր ազգային պետությունների հզորացմամբ, Արևմտյան Քրիստոնեության անջատմամբ, Իտալական վերածննդի հումանիզմի աճով և եվրոպացիների կողմից անդրծովյան տարածքների հայտնագործմամբ[21][22]։
Բյուզանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատերը համարում են Կոստանդիանոս Ա Մեծին (կառավարել է 306–337 թվականներին) Բյուզանդական կայսրության առաջին կայսր։ Նա կայսրության մայրաքաղաքը 324 թվականին Նիկոմեդիայից տեղափոխեց Նովա Ռոմա, որն հետագայում վերանվանվեց Կոստանդնուպոլիս[23]։ Հռոմն այլևս չէր ծառայում որպես մայրաքաղաք Դիոկղետիանոսի ժամանակաշրջանից։ Շատ պատմաբաններ կայսրության սկիզբ են համարում Թեոդոսիոս Ա Մեծի կառավարումը (379–395) և Քրիստոնեության պաշտոնապես ընդունում, կամ նրա մահից հետո 395 թվականը, երբ կայսրությունը բաժանվեց երկու մասի` Հռոմ և Կոստանդնուպոլիս մայրաքաղաքներով։ Մյուս մասը կայսրության սկիզբ է համարում 476 թվականը, երբ ավանդաբար վերջին կայսր Հռոմուլոս Օգոստուլոսը գահընկեց եղավ` այդպիսով թողնելով Արևելյան կայսրությանը միայնակ։ Որոշ պատմաբաններ նշում են, որ կայսրությունը վերակազմավորվել է Հերակլիոս Ա-ի (620 թվական) կառավարման ժամանակ, երբ լատինական կոչումները փոխարինվեցին հունական տարբերակներով։ Ամեն դեպքում չնայած ոչ միակարծությանը 330 թվականին, երբ Կոստանդիանոսը հիմնեց նոր մայրաքաղաքը, հելենիզացիայի և Քրիստոնության տարածումը արդեն գործում էին։ Կայսրությունը դարարեց գոյություն ունենալուց, երբ Կոստանդնուպոլիսը ընկավ Օսմանյան կայսրության ձեռքը 1453 թվականին։ Հուստինիանոսի ժանտախտը բռնկվեց Բյուզանդական կայսրությունում ներառելով մայրաքաղաք Կոնստանդնուպոլիսը 541-542 թվականներին։ Ըստ հաշվարկների Հուստինիանոսի ժանտախտը սպանել է մոտ 100 միլիոն մարդու ամբողջ աշխարհում[24][25]։ Դրա հետևանքով Եվրոպայի բնակչությունը նվազեց 50%-ով 541-ից 700 թվականներին ընկած ժամանակահատվածում[26]։ Այն նաև նպաստեց Արաբական արշավանքների հաջողությանը[27][28]։
Վաղ միջնադար
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ միջնադարը տևել է ուղիղ հինգ դար` 500-ից 1000 թվականներին։
7-րդ դարում Բյուզանդիայի պատմությունը հիմնականում կապված է Իսլամի հզորացման և Խալիֆայությունների ձևավորման հետ։ Արաբները առաջին անգամ ներխուժեցին պատմական հռոմեական տարածքներ Աբու Բաքրի գլխավորությամբ, ով Ռաշիդյան խալիֆայության խալիֆն էր։ Նրա զորքը ներխուժեց Հռոմեական Սիրիա և Հռոմեական Միջագետք։ Քանի որ բյուզանդացիները և նրանց հարևան Սասանյան Պարսկաստանը մի քանի անգամ թուլացած էին այդ ժամանակ դարեր շարունակվող Բյուզանդա-սասանյան պատերազմներից, որը ներառում էր 602-628 թվականների Բյուզանդա-սասանյան պատերազմը։ Երկրորդ խալիֆ Օմարի գլխավորությամբ արաբները պարտության մատնեցին Սասանյան Պարսկաստանին և արագորեն նվաճեցին Սիրիան և Միջագետքը, ինչպես նաև Հռոմեական Պաղեստինը, Հռոմեական Եգիտպոս և Փոքր Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի մի մասը։ 7-րդ դարում Արաբական արշավանքները Պարսկաստան ավարտելուց հետո արաբները ներխուժեցին նաև Հայաստան։ Այս նվաճումները շարունակեցին Օմարի հետևորդները Օմայյան խալիֆայության ժամանակ, որը նվաճեց Միջագետքի, Հյուսիսային Աֆրիկայի մնացած մասը և Պիրենեյան թերաղզու մեծ մասը։ Հաջորդ դարերում արաբական զորքերը կարողացան նվաճել այլ եվրոպական տարածքներ, այդ թվում Կիպրոսը, Մալթան, Կրետեն և Սիցիլիան ու հարավային Իտալիայի որոշ հատվածը[29]։
Պիրենեյան թերակղզու մուսուլմանական նվաճումները սկսվեցին 711 թվականին, երբ մավրերը (բերբերներ և արաբներ) ներխուժեցին Վեստգոթերի թագավորություն բերեբեր գեներալ Թարիք իբն Զիյադի գլխավորությամբ։ Նրանք իջևանեցին Ջիբրալթարում ապրիլի 30-ին և սկսեցին շարժվել դեպի հյուսիս։ Թարիքի զորքերին մյուս տարի միացան արաբ հրամանատար Մուսա իբն Նուսայրի զորքերը։ Ութամյա արշավանքից հետո Պիրենեյան թերակղզում մեծ մասը անցավ մուսուլմանների ձեռքը, միայն հյուսիսում փոքր տարածքներ մնացին չնվաճված։ 711 թվականին Վեստգոթական թագավորությունը շատ էր թուլացել ներքին ճգնաժամների պատճառով, որոնք առաջացել էին գահի համար պայքարի արդյունքում։ Արաբների կողմից նվաճված այս տարածաշրջանը կոչեցին Ալ-Անդալուս և դարձավ Օմայյան խալիֆայության մաս։
Անհաջող Կոստանդնուպոլսի երկրորդ պաշարումը (717) գցեց Օմայյան խալիֆայության հեղինակությունը։ 722 թվականին վեստգոթական ծագմամբ նշանավոր անձ Դոն Պելայոն ձևավորեց 300 աստուրացիներից կազմված բանակ ընդդեմ Մունուզայի մուսուլմանների զորքի։ Կովադոնգայի ճակատամարտում աստուրացիները պարտության մատնեցին մավրերին, որոնք որոշեցին նահանջել։ Քրիստոնյաների այս հաղթանակը համարվում է Ռեկոնկիստայի սկիզբ և Աստուրիասի թագավորության հիմնադրման սկիզբ, որի առաջին կառավարիչն էր Դոն Պելայոն։ Նվաճողները որոշեցին շարունակել իրենց արշավանքը Եվրոպայում և սկսեցին շարժվել Պիրենեյան լեռների ուղղությամբ, սակայն պարտության մատնվեցին ֆրանկենրի կողմից Կառլոս Մարտելի գլխավորությամբ Տուրի ճակատամարտում 732 թվականին:։ 750 թվականին Օմայյաններին փոխարինեցին Աբբասյանները[30] և 756 թվականին Օմայյանները հիմնադրեցին անկախ ամիրություն Պիրենեյան թերակղզում[31]։
Ֆեոդալական քրիստոնեական պետություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրբազան Հռոմեական կայսրությունը ի հայտ է եկել մոտ 800 թվականին, քանի որ ֆրանկների թագավոր Կառլոս Մեծը Հռոմի պապի կողմից թագադրվեց որպես կայսր։ Նրա կայսրությունը գտնվում էր ներկայիս Ֆրանսիայում, Բենիլյուքսի երկրներում և Գերմանիայում և ընդարձակվեց մինչև ներկայիս Հունգարիա, Իտալիա, Չեխիա, Ստորին Սաքսոնիա և Իսպանիա։ Նա և նրա հայրը հաճախակի աջակցություն էին ստանում իրենց դաշնակից Հռոմի պապից, ով ցանկանում էր, որ իրեն օգնեն լանգոբարդների դեմ[32]։
Արևելքում 681 թվականին հիմնադրվեց Բուլղարիա և դարձավ առաջին սլավոնական երկիրը։ Հզոր Բուլղարական կայսրությունը դարեր շարունակ Բալկաններում Բյուզանդիայի միակ հակառակորդն էր։ Կայսրությունը ստեղծեց Կյուրեղագիրը 10-րդ դարի ընթացքում Պրեսլավի գրադպրոցում։ 9-րդ դարում հիմնադրվեցին ևս երկու սլավոնական պետություններ` Մեծ Մորավական տերությունը և Կիևյան Ռուսիան։ 9-րդ և 10-րդ դարերում հյուսիսային և արևմտյան Եվրոպայում հզորությունը գնալով թուլացավ և մեծացավ վիկինգների ակտիվությունը, որոնք հարձակվում, նվաճում և բնակություն էին հաստատում իրենց արագ և արդյունավետ նավերով։ Հունգարները թալանում էին մայրցամաքային Եվրոպան, պեչենեգները ասպատակում էին Բուլղարիան, Կիևյան Ռուսիան և արաբական երկրները։ 10-րդ դարում Կենտրոնական Եվրոպայում հիմնադրվեցին մի քանի անկախ պետություններ, այդ թվում Լեհաստանը և նոր բնակեցված Հունգարիայի թագավորությունը։ Խորվաթիայի և Սերբիայի թագավորությունները նույնպես սկիզբ առան Բալկաններից։ Նույն ժամանակաշրջանում, 1000 թվականի ավարտին զարգացում ապրեց ֆեոդալիզմը, ինչը թուլացրեց Սրբազան Հռոմեական կայսրությանը։
Արևելյան Եվրոպայում Կամա-վոլգյան Բուլղարիան դարձավ մուսուլմանական երկիր 921 թվականին, երբ Ալմիշ I-ը ընդունեց իսլամ[33]։
Վաղ միջնադարի ստրկատիրությունը հիմնականում վերացվեց արևմտյան Եվրոպայում մոտ 1000 թվականին և փոխարինվեց Ճորտատիրությամբ։ Ստրկությունը ավելի երկար գործեց Անգլիայում և Մուսուլմանական աշխարհին հարակից տարածքներում, որտեղ ստրկատիրությունը շահութաբեր էր։ Եկեղեցիական կանոնները զսպում էին ստրկատիությունը քրիստոնյաների մոտ։
Բարձր միջնադար
[խմբագրել | խմբագրել կոդը]Մութ դարերի հանգիստ վիճակը ցնցվեց եկեղեցու ճգնաժամերով։ 1054 թվականին տեղի ունեցավ Արևելք-Արևմուտք խզումը, որի ժամանակ քրիստոնեական եկեղեցին բաժանվեց Հռոմի և Կոստանդնուպոլսի միջև։
11-րդ, 12-րդ և 13-րդ դարերում արագորեն աճեց Եվրոպայի բնակչությունը, որը հետագայում բերեց մեծ հասարակական և քաղաքական փոփոխություններից։ 1250 թվականի դրությամբ բնակչության աճը առաջ էր անցել տնտեսության աճից, հասնելով այնպիսի մակարդակի, ինչը չնվազեց մինչև 19-րդ դարը[34]։
1000 թվականից հետ Արևմտյան Եվրոպան չէր տեսել բարբարոսների ներխուժումներ և քաղաքականապես ավելի կազմակերպված էին։ Վիկինգները բնակություն հաստատեցին Բրիտանիայում, Իռլանդիայում, Ֆրանսիայում և այլուր, իսկ Հյուսիսային քրիստոնեական թագավորությունները զարգանում էին Սկանդինավիայում։ Մագյարները իրականացրեցին իրենց նվաճումները 10-րդ դարում և 1000 թվականի դրությամբ Հռոմի կաթոլիկ Հունգարիայի Առաքելական թագավորությունը ճանաչվեց Կենտրոնական Եվրոպայում։ Բացառությամբ Մոնղոլական արշավանքների, հիմնական բարբարոսական ներխուժումները դադարեցին։
11-րդ դարում Ալպերի հյուսիսում ապրող բնակչությունը սկսեց բնակեցնել նոր հողեր, որոնցից շատերը լքվել էին Հռոմեական կայսրության անկումից հետո։ Լայնարձակ անտառախիտ տարածքները ոչնչացվեցին և վերածվեցին ցանկատարածությունների։ Այս ժամանակ բնակավայրեր հիմնադրվեցին Ֆրանկական կայսրության սահմանից դուրս, Էլբա գետից այն կողմ` բնակեցնելով ներկայիս Գերմանիան։ Խաչակիրները հիմնեցին Եվրոպական գաղութներ Լևանտում, Պիրենեյան թերակղզու մեծ մասը նվաճվեց մուսուլմաններից, իսկ նորմանները գաղութականացրեցին հարավային Իտալիան։
Բարձր միջնադարում թողարկվեցին տարբեր տեսակի մտավոր, հոգևոր և արվեստի գործեր։ Ամենանշանավորները մեծ տաճարներն էին կառուցված Գոթական ճարտարապետության ոճով, որն առանձնացել էր Ռոմանական ճարտարապետությունից։ Այս շրջանում զարգացան ժամանակակից ազգային պետությունների ձևերը Արևմտյան Եվրոպայում և հանրահայտ իտալական քաղաք-պետությունները, ինչպիսիք են Ֆլորենսը և Վենետիկը։ Ազդեցիկ Հռոմի պապերը կոչ արեցին կամավոր բանակներին Եվրոպայից իրականացնել մի շարք Խաչակրաց արշավանքներ ընդդեմ թյուրք-սելջուկների, որոնք նվաճել էին Սուրբ Երկիրը։ Արիստոտելի վերագտնված գործերը ոգեշնչեցին Թովմա Աքվինացուն և այլ մտածողներին զարգացնել Սխոլաստիկայի փիլիսոփայությունը։
Մասնատված եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան (Կաթոլիկ) և Արևելյան (Ուղղափառ) քրիստոնեական եկեղեցիների մասնատումը իրականացվեց 1054 թվականին Հռոմի պապ Լեո IX` հիմք դնելով իր ազդեցությանը երեք Պանտարքիաների վրա Անտիոքում, Երուսաղեմում և Ալեքսանդիայում։ 8-րդ դարի կեսերի Բյուզանդական կայսրության վրա սկսել էին արշավել մուսուլմանները։ Անտիոքը վերադարձվեց Բյուզանդիային 1045 թվականին, սակայն Արևմուտքը ձեռք բերեց իրավուն Ասիայի և Աֆրիկայի նստավայրերի հանդեպ։ Հռոմի պապը արագացրեց հետագա բաժանումը` պաշտպանելով Նիկիական հանգանակի ֆիլիկոե մասը, որն հաստատեց արևմուտքը։ Ուղղափառ եկեղեցին այսօր ասում է, որ Քաղկեդոնի ժողովի XXVIII կանոնով Հռոմի և Կոստանդնուպոլիսի եպիսկոպոսները հավասար են։ Ուղղափառ եկեղեցին նաև ասում է, որ Հռոմի եպիսկոպոսը ունի հեղինակություն միայն սեփական եպիսկոպոսությունում և չունի որևէ հեղինակություն դրանից դուրս։ Կան նաև այլ նվազ կարևոր պատճառներ եկեղեցիների մասնատման, ներառյալ պատարագների տարբերությունը։ Եկեղեցիների մասնատումից հետո, դարերի ընթացքում սառեցին հարաբերությունները հունական և լատինական աշխարհների միջև։
Եվրոպայում տեղի ունեցան ուժերի վրեադասակարգում։ Նորմանդիայի դուքս Վիլհելմ I Նվաճողը նվաճեց Անգլիան։ Նորմանական նվաճումը որոշիչ դեր ունեցավ Անգլիայի պատմության մեջ մի շարք պատճառներով։ Սա ավելի շատ կապեց Անգլիան մայրցամաքային Եվրոպային, նորմանդական ազնվականությունը հայտնվեց Անգլիայում և քչացավ սկանդինավյան ազդեցությունը։ Ստեղծվեց Եվրոպայի ամենահզոր միապետություններից մեկը, որը ներդրեց ավելի լավ պետական համակարֆ։ Լինելով կղզու վրա, Անգլիան զարգացրեց հզոր նավատորմ և կարողացավ բազմաթիվ գաղութներ հիմնել ամբողջ աշխարհում, ներառյալ Հնդկաստան, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Կանադա, ինչպես նաև մարտավարական այնպիսի միջանցքներում, ինչպիսիք են Բերմունդները, Սուեզը, Հոնկոնգը և հատկապես Ջիբրալթարը։ Այս մարտավարական առավելությունները աճեցին և մնացին մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։
Սրբազան պատերազմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու մասնատումից հետո Արևմտյան քրիստոնեություն ընդունեցին նոր կազմավորված թագավորությունները Կենտրոնական Եվրոպայում, այդ թվում Լեհաստանը, Հունգարիան և Բոհեմիան։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին դարձավ հիմնական իշանությունը, որը բերեց Հռոմի պապի և Սրբազան Հռոմի կայսր միջև հակամարտությանը։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին ընդարձակեց իր տիրույթները Եվրոպայում, ում ենթարկվում էին բազմաթիվ թագավորներ (Սկանդինավիա, Լիտվա, Լեհաստան, Հունգարիա), քրիստոնեական Ռեկոնկիստայի և Խաչակրաց արշավանքների միջոցով։ 15-րդ դարում Եվրոպայի մեծ մասը համարվում էր կաթոլիկ։
Արևմտյան Եվրոպայում քաղաքակրթության վերածննդի առաջին նշանները գալիս են 11-րդ դարից, քանի որ Իտալիան ունեցավ տնտեսական և մշակութային վերելք շնորհիվ անկախ քաղաք-պետությունների, ինչպիսիք էին Վենետիկը և Ֆլորենցիան, նույն ժամանակ սկսեցին ձևավորվել ազգային պետություններ, ինչպիսիք էին Ֆրանսիան, Անգլիան, Իսպանիան և Պորտուգալիան, չնայած նրանց ձևավորումը (հիմնականում նշվում է միապետների, արիստոկրատ ֆեոդալների, լորդերի և եկեղեցու ձևավորման մասին) սկսվել էր դեռ մի քանի դար առաջ։ Այս նոր ստեղծված պետությունները սկսեցին ձևավորել սեփական մշակույթը ավանդական լատինական մշակույթի հիման վրա։ Այս շրջանի նշանավոր անձանցից կարելի է նշել Դանթե Ալիգիերիին և Քրիստինա Պիզայացուն, ովքեր սկզբում գրում էին իտալերեն, հետագայում տեղափոխվեցին Ֆրանսիա և գրեցին ֆրանսերեն:։ Սրբազան Հռոմեական կայսրությունում, որը կազմավորվել էր ներկայիս Իտալիայի և Գերմանիայի տարածքում, հետագայում բաժանվեց մանր ֆեոդալական իշանությունների կամ քաղաք պետությունների, որոնք ենթարկվում էին կայսրին միայն ֆորմալ առումով։
13-րդ և 14-րդ դարերում հզորացավ Մոնղոլական կայսրություն, որը հաճախ կոչում էին Մոնղոլների դարաշրջան։ Մոնղոլական բանակները արշավեցին դեպի արևմուտք Բաթու խանի գլխավորությամբ։ Մոնղոլները նվաճեցին գրեթե ամբողջ Ռուսաստանը[35], the Ղփչաղական տափաստանը, Հունգարիան և Լեհաստանը (որը մնաց ինքնիշխան պետություն)։ Մոնղոլական գրագրություններում նշված է, որ Բաթու խանը ծրագրում էր ավարտել բոլոր Եվրոպական տերությունների նվաճում` սկսելով ձմեռայն գրոհը Ավստրիայի, Իտալիայի և Գերմանիայի վրա, սակայն հետ է կանչվել Մոնղոլիա Մեծ խան Ուգեդեյի մահվան պատճառով։ Շատ պատմաբաններ կարծում են, որ միայն Ուգեդեյի մահն է փրկել Եվրոպան ամբողջական նվաճումից։ Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիայի մեծ մասը, որոնք գտնվում էին մոնղոլների տիրապետության տակ դարձան հայտնի որպես Ոսկե Հորդա։ Սուլթան Մուհամմեդ Ուզբեկի օրոք իսլամը դարձավ տարածաշրջանի հիմնական կրոնը 14-րդ դարի սկզբին[36]։ Մոնղոլները թյուրքական ցեղերի հետ միախառնված հայտնի էին որպես թաթարներ։ Ռուսաստանում թաթարները իշխել են տարբեր պետությունների տեսքով ավելի քան 300 տարի։
Հյուսիսային Եվրոպայում Կոնրադ Մեզովացին Կելմնո քաղաքը տվեց Տևտոնական օրդենին 1226 թվականին, որպես Պրուսների և Լիտվական մեծ իշխանության դեմ խաչակրաց արշավանքների հենակետ։ Լիվոնյան եղբայրներիի սուսերակիրները պարտություն կրեցին լիտվացիներից, այսպիսով Գրեգորի IX-ը միավորեց արդենի մնացած մասը Տևտոնյան օրդենին որպես Լիվոնյան օրդեն։ Դարի կեսերին Տևտոնյան օրդենը ավարտեց պրուսացիների նվաճումը և սկսեց լիտվացիների նվաճումը հաջորդ տասնամյակներում։ Օրդենը նաև հակամարտության մեջ էր ուղղափառ Պսկովի և Նովգորոդի հանրապետությունների հետ։ 1240 թվականին ուղղափառ Նովգորոդի բանակը պարտության մատնեց կաթոլիկ շվեդներին Նևայի ճակատամարտում, և երկու տարի անց նրանք պարտության մատնեցին Լիվոնյան օրդենին Սառցաջարդում։ Կրևյան Ունիան 1386 թվականին երկու հիմնական փոփոխություն բերեց Լիտվայի մեծ իշխանության պատմության մեջ. Լիտվայի քրիստոնեացում և Լեհաստանի հետ տոհմական միության հաստատում, որից հետո իշխանությունը ունեցավ մեծ տարածքային ընդարձակումներ` հաղթելով Տևտոնյան օրդենին 1410 թվականի Գրյունվալդի ճակատամարտում։
Ուշ միջնադար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուշ միջնադար է համարվում 14-րդ և 15-րդ դարերը[37]։ Մոտ 1300 թվականին Եվրոպայի բարգավաճումը և աճը մոտեցավ ավարտին։ Մի շարք ժանտախտներ և սովեր, ինչպիսիք են Մեծ սով 1315–1317 և Սև մահը, սպանեցին այդ ժամանակների թվերով ահռելի բնակչության` կրճատելով մի շարք տարածքների բնակչությունը կիսով, փրկվեցին քչերը։
Սև մահը դիպավ կյանքի ամեն հատվածին` արագացնելով հասարակական, տնտեսական և մշակութային կերպարանափոխումը, որն արդեն սկսվել էին.... Դաշտերը լքվել էին, աշխատատեղերը մնացին թափուր, միջազգային առևտուրը կասեցվեց։ Ավանդական բարեկամական կապերը, գյուղերը և անգամ կրոնը կոտրվեց և մահի սարսափը թռչում էր և հուսալքում մարդկանց։ «Բարդիկ այլևս այնքան չէին վախենում մահից քան այծերի մահից» գրել է մեկ փրկված[38]։ - Մարկ Կրիշլանցսկի
|
Ապաբնակեցումը աշխատավորներին դարձրեց ավելի պահանջատեր։ Փրկվածները ավելի լավ էին վարձատրվում, իսկ գյուղացիները կարող էին կոտրել ֆեոդալիզմի որոշ պատնեշներ։ Եղան մի շարք սոցիալական անհնազանդություններ։ Ֆրանսիան և Անգլիան առերեսվեցին լուրջ գյուղացիական ապստամբությունների հետ, ներառյալ Ժակերիան և Ուոտ Թայլերի ապստամբությունը։ Նույն ժամանակահատվածում Կաթոլիկ եկեղեցու միասնությունը խարխլվեց Արևմտյան մասնատմամբ։ Հավաքական այս բոլոր իրադարձությունները հետագայում կոչվեցին Ուշ միջնադարի ճգնաժամեր[39]։
14-րդ դարի սկզբին Բալթիկ ծովը ամենակարևոր առևտրային ուղիներից էր։ Առևտրային քաղաքների Հանզա միությունը միավորում էր Լեհաստանը, Լիտվան և Լիվոնիան Եվրոպայի մյուս երկրների հետ։ Սա բերեց Եվրոպայի այս հատվածում հզոր տերությունների ձևավորմանը, ներառյալ Լեհաստան-Լիտվա, Հունգարիա, Բոհեմիա և Մոսկվայի մեծ իշխանություն։ Ըստ տարբեր վարկածների Միջնադարի ավարտը կապվում է Կոստանդնուպոլսի և Բյուզանդիայի անկմամբ 1453 թվականին։ Թուրքերը քաղաքը դարձրեցին Օսմանյան կայսրության մայրաքաղաքը, որն ներառում էր նաև Բալկանյան թերակղզին։
Վաղ ժամանակակից Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ ժամանակակից ժամանակաշրջանը թվագրվում է Միջնադարից Արդյունաբերական հեղափոխություն ընկած ժամանակաշրջանը, մոտ 1500 թվականից 1800 թվականները, ակամ 1492 թվականի Նոր հաշխարհի հայտնագործումից 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունը։ Ժամանակաշրջանը բնորոշվում է գիտության կարևորության բարձրացմամբ և տեխնոլոգիական առաջընթացով։ Կապիտալիզմը սկսեց զարգանալ` սկսելով Իտալական հարնարպետություններից, ինչպիսիք էր Ջենովան։ Վաղ ժամանակակից շրջանում սկսեց նաև նոր թափով զարկանալ մերկանտիլիզմը որպես տնտեսագիտական ուսմունք։ Վաղ ժամանակակից շրջանում սկսեց աստիճանաբար անկում ապրել ֆեոդալիզմը, ճորտատիրությունը և Կաթոլիկ եկեղեցու իշանությունը։ Ժամանակաշրջանը ներառում է Ռեֆորմացիան, Երեսնամյա պատերազմի արհավիրքները, Ամերիկայի գաղութացումը և Եվրոպական վհուկների որսը։
Վերածնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած ճգնաժամերին, 14-րդ դարում տեղի ունեցավ արվեստի և գիտության մեծ առաջընթաց։ Վերադարձավ հետաքրքրությունը հունական և հռոմեական, ինչպես նաև արաբական գրերի հանդեպ[40], որը բերեց նրան, որը հետագայում անվանվեց Իտալական Վերածնունդ։
Վերածնունդը մշակութային շարժում էր, որը հեղափոխեց եվրոպական մշակութային կյանքը վաղ ժամանակակից շրջանում։ Սկսելով Իտալիայից և սփռվելով դեպի հյուսիս, արևմուտք և կենտրոնական Եվորպա` մշակութային վերելքը տևեց երկու և կես դար։ Այն իր ազդեցությունը ունեցավ գրականության, փիլիսոփայության, կերպարվեստի, քաղաքականության, գիտության, պատմության, կրոնի և այլ ճյուղերի վրա։
Ֆրանչեսկո Պետրարկան լինելով առաջին հումանիստներից մեկը 1330-ական թվականներին գրել է. «Ես ապրում եմ հիմա, բայց ես կունանայի ավելի շատ, եթե ծնվեի ուրիշ ժամանակում։» Նա ի նկատի ուներ հունական և հռոմեական անտիկ ժամանակաշրջանը։ 15-րդ և 16-րդ դարերում շարունակական ձգտումը անտիկ դարաշրջանին վերափոխեց մտածողությունը, որ ժառանգված մշակույթը կարող է վերանալ և պետք է վերականգնել այդ ժամանակների մտածողությունը։ Մատեո Պալմիերին 1430-ական թվականներին գրել է. «Հիմա թերևս ամեն մտախոհ անձ պետք է շնորհակալ լինի աստծուն, ով թույլատրել են նրան ծնվել այս նոր ժամանակաշրջանում։»
Վերածննդի հիմք հանդիսացան լատիներեն և հունարեն գրերը ու հունահռոմեական շրջանի ուսմունքը։ Սա ոգեշնչեց շատ արվեստագետների և գրողների իրենց աշխատություններում գործածել հունական և հռոմեական օրինական, սակայն նաև իրականացվեցին շատ նորարարություններ այս շրջանում, հատկապես բազմակողմանի զարգացած արվեստագետների կողմից, ինչպիսինն էր Լեոնարդո դա Վինչին։
Կարևոր քաղաքագիտական նախադեպեր տեղի ունեցան այս ժամանակաշրջանում։ Նիկոլո Մաքիավելիի Տիրակալը երկը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ աբսալյուտիզմի և ռեալպոլիտիկի վրա։ Կարևոր էր նաև շատ պետությունների ղեկավարների դերը, ովքեր վերածննդի արվեստը օգտագորխեցին իրենց իշխանությունը ցույց տալու համար։
Այս շրջանում Իսպանիան հաստավ իր հզորության և մշակութային վերելքի գագաթնակետին։ Այս շրջանը հայտնի է որպես Իսպանիայի Ոսկե դար և շարունակվել է 16-րդ և 17-րդ դարերում։
Հայտնագործություններ և առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարի վերջում սկսվեց մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանը։ Օսմանյան կայսրության վերելքը իր կիզակետին հասավ Կուստանդնուպոլսի անկմամբ 1453 թվականին, որի արդյունքում կտրվեց առևտրային ուղին դեպի արևելք։ Արևմտյան Եվրոպան ստիպված էր որոնել նոր առևտրային ուղիներ, ինչի արդյունքն էր Կոլուբոսի ճանապարհորդությունները դեպի Ամերիկա և Վասկո դա Գամայի շուրջերկրյա ճանապարհորդությունը 1498 թվականին։
Բազմաթիվ պատերազմները չկանգնեցրեցին եվրոպական պետություններին հայտնագործություններից և աշխարհի տարբեր անկյուններում նվաճումներից, այս նվաճումները տեղի ունեցան Աֆրիկայից Ասիա և նոր հայտնաբերված Ամերիկայում։ 15-րդ դարում Պորտուգալիան նոր ճանապարհ բացեց Աֆրիկայի ափերով դեպի Հնդկաստան, դրան հետևեց Իսպանիան նույն 15-րդ դարում և Պորտուգալիայի հետ բաժանեց աշխարհի հայտնագործված շրջանները 1494 թվականի Տորդեսիլյասի պայմանագրով[41]։ Դրանք առաջին պետություններն էին, որոնք ձեռք բերեցին գաղութներ Ամերիկայում և իրենց ձեռքում էր Աֆրիկայից և Ասիայից առևտրային ուղիները` հիմնադրելով առաջին ուղիղ դիվանագիտական հարաբերություններ Հարավարևելայն Ասիայի երկրների հետ, այդ թվում Չինաստանի հետ 1513 թվականին և Ճապոնիայի հետ` 1542 թվականին։ Ռուսաստանի ցար Իվան Ահեղը նվաճեց հիմնական թաթարական խանություններ Կազանի խանությունը և Աստրախանի խանությունը։ Երմակի 1580 թվականի արշավանքը վերեց թաթարական Սիբիրյան խանությանկացումը Ռուսաստանին և ռուսները շուտով նվաճեցին նաև Սիբիրի մնացած հատվածը` արագորեն ընդլայնվելով դեպի արևելք և հարավ մյուս դարերում։ Ծովային ճանապարհորդություններ շուտով սկսեցին նաև Ֆրանսիան, Անգլիան և Նիդերլանդները, որոնք հայտնագործեցին պորտուգալական և իսպանական առևտրային ուղիները Ատլանտյան օվկիանոսում` հասնելով Ավստրալիա 1606 թվականին[42] և Նոր Զելանդիա 1642 թվականին։
Ռեֆորմացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տպագիր մամուլի զարգացման հետ նոր մտքեր սփռվեցին Եվրոպայով և քննադատեցին ավանդական գիտության և տեսության գաղափարները։ Նմանօրինակ Մարտին Լյութերի Ռեֆորմացիան հարցականի տակ դրեց Հռոմի պապի հեղինակությունը։ Ըստ բազմաթիվ աղբյուրների Ռեֆորմացիան սկիզբ է առել 1517 թվականին, երբ Լյութերը հրատարակեց Իննսունհինգ թեզերը և ավարտվում է 1648 թվականին Վեստֆալյան հաշտությամբ, երբ ավարտվեցին Եվրոպական կրոնական պատերազմները[43]։
Այս ժամանակաշրջանում Կաթոլիկ եկեղեցու կոռուպցիան խթան հանդիսացան Ռեֆորմացիայի զարգացման։ Արդյունքում շարժմանը միացան նաև թագավորներ և արքայազներ` վերջ դնելով պապական ազդեցությանը շատ հզոր պետություններում։ Մարտին Լյութերից բացի այլ գործիչներ զարգացրեցին սեփական ուղղությունը, ինչպիսին էր Ժան Կալվինը, ում Կալվինականությունը ազդեցություն ունեցավ շատ երկրներում, և Անգլիայի թագավոր Հենրի VIII-ը խզեց հարաբերությունները Կաթոլիկ եկեղեցու հետ և հիմնեց Անգլիկան եկեղեցին։ Նրա դուստր Եղիսաբեթ I-ը ավարտին հասցրեց եկեղեցու կազմակերպումը։ Այս կրոնական մասնատումները բերեց պատերազմների ալիքի, որոնց հիմնական պատճառն էր կրոնը, ինչպես նաև որոշ միապետների ծարավը իշխանության, ինչի արդյունքում Արևմտյան Եվրոպան դարձավ ավելի կենտրոնացված և հզոր։
Բողոքականների Ռեֆորմացիան բերեց նաև բարփոխումների շարժան Կաթոլիկ եկեղեցի ներցում, որը կոչվեց Հակառեֆորմացիա, որի նպատակն էր պեյքարել կոռուպցիայի դեմ և վերականգներ Կաթոլիկ եկեղեցու վաղեմի հզորությունը։ Այս շարժման երկու կարևոր խմբերից էին Հիսուսի միաբանությունը, որը օգնեց պահպանել Կաթոլիկությունը Իսպանիայում, Պորտուգալիայում, Լեհաստանում և այլ եվրոպական երկրներում, Սուրբ Ների Ֆիլիպ Օրիատորացիները, որոնց ղեկավարում էր Հռոմը։ Դեռևս Կաթոլիկ մնացած երկրներում միապետները եկեղեցիական կազմակերպությունները առան պետության վերահսկողության տակ։
Հակառակ շատ եվրոպական երկրների Ռեչ Պոսպոլիտան և Հունգարիան ավելի տոլերանտ էին։ Չնայած նրանք մնում էին կաթոլիկ, շարունակում էին թույլատրել մեծաքանակ կորանական փոքրամասնությունների ազատորեն դավանել իրենց կրոնին և ավանդույթներին։ Ռեչ Պոսպոլիտայում կային մեծ թվով կաթոլիկներ, բողոքականներ, ուղղափառներ, հրեաներ և մուսուլմաններ։
Այս ժամակաշրջանի մեկ այլ զարգացումներից էր համաեվրոպական տրամադրվածությունները։ Էմերիկ Կրուսը (1623) առաջ քաշեց Եվրոպական խորհրդի գաղափարը, որը պետք է ավարտեր Եվրոպայի պատերազմները, սակայն տևական խաղաղության հասնելու ջանքերը ապարդյուն էին, չնայած բոլոր եվրոպական երկրները (բացառության Ռուսաստանի և Օսմանյան կայսրության, որոնք համարվում էին օտար) համաձայնվեցին 1518 թվականին հաշտություն կնքել Լոնդոնի պամանագրով։ Շատ մատերազմներ վերսկսվեցին մի քանի տարի անց։ Ռեֆորմացիան անհավանական դարձրեց Եվրոպայում խաղաղությունը մի քանի դար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ e.g. Averroes#Commentaries on Aristotle and Plato written in the 12th century, which was mentioned in Divine Comedy IV:144 Արխիվացված 2015-06-20 Wayback Machine around 1320 AD
- ↑ Geoffrey Parker, "States Make War But Wars Also Break States,"Journal of Military History (2010) 74#1 pp 11–34
- ↑ Richard J. Mayne. «history of Europe:: The Middle Ages». Britannica Online Encyclopedia. Վերցված է 2009 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Steven Kreis (2006 թ․ հոկտեմբերի 11). «The Origins of the Industrial Revolution in England». Historyguide.org. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Serf». A Dictionary of World History. Encyclopedia.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «The Human Journey: Early Settlements in Europe». www.humanjourney.us. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին. «Human fossil evidence from sites such as Atapuerca in Spain suggests that they were a form of Homo erectus (sometimes called Homo ergaster).»
- ↑ «Ancient Crete». Oxfordbibliographiesonline.com. 2010 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Durant, The Life of Greece; The Story of Civilization Part II, (New York: Simon & Schuster) 1939:11.
- ↑ Hammond, N.G.L. (1976). Migrations and invasions in Greece and adjacent areas. Park Ridge, N.J.: Noyes P. էջ 139. ISBN 978-0-8155-5047-1.
- ↑ Tandy, p. xii. "Figure 1: Map of Epirus showing the locations of known sites with Mycenaean remains"; Tandy, p. 2. "The strongest evidence for Mycenaean presence in Epirus is found in the coastal zone of the lower Acheron River, which in antiquity emptied into a bay on the Ionian coast known from ancient sources as Glykys Limin (Figure 2-A)."
- ↑ Borza, Eugene N. (1990). In the shadow of Olympus : the emergence of Macedon ([Nachdr.] ed.). Princeton, New Jersey: Princeton University Press. էջ 64. ISBN 978-0-691-00880-6.
- ↑ «Aegeobalkan Prehistory – Mycenaean Sites». Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
- ↑ The Synchronisation of Civilisations in the eastern Mediterranean in the Second Millennium BC III, Proceedings of the SCIEM 2000 – 2nd EuroConference, Vienna, 28 May – 1 June 2003
- ↑ Use and appreciation of Mycenaean pottery in the Levant, Cyprus and Italy, Gert Jan van Wijngaarden, Amsterdam Archaeological Studies
- ↑ The Mycenaeans and Italy: the archaeological and archaeometric ceramic evidence Արխիվացված 2009-08-22 Wayback Machine, University of Glasgow, Department of Archaeology
- ↑ Emilio Peruzzi, Mycenaeans in early Latium, (Incunabula Graeca 75), Edizioni dell'Ateneo & Bizzarri, Roma, 1980
- ↑ «Socrates». 1911 Encyclopædia Britannica. 1911. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 4-ին.
- ↑ Brian Todd Carey, Joshua Allfree, John Cairns. Warfare in the Ancient World Pen and Sword, 19 jan. 2006 1848846304
- ↑ Bowersock, "The Vanishing Paradigm of the Fall of Rome" Bulletin of the American Academy of Arts and Sciences 49.8 (May 1996:29–43) p. 31.
- ↑ Di Berardino, A.; D'Onofrio, G.; Studer, B. (2008). History of Theology: The Middle Ages. Liturgical Press. էջ 26. ISBN 9780814659168. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Susan Wise Bauer, The History of the Medieval World: From the Conversion of Constantine to the First Crusade (2010)
- ↑ * Kelly Boyd, ed. (1999). Encyclopedia of Historians and Historical Writing vol 2. Taylor & Francis. էջեր 791–94.
{{cite book}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ Fletcher, Banister, "Sir Banister Fletcher's A History of Architecture", Architectural Press; 20 edition (11 September 1996), 978-0-7506-2267-7, pp 172
- ↑ «The History of the Bubonic Plague». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Scientists Identify Genes Critical to Transmission of Bubonic Plague». .niaid.nih.gov. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Ralph R. Frerichs. «An Empire's Epidemic». Ph.ucla.edu. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Justinian's Flea». Justiniansflea.com. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «The Great Arab Conquests». International Herald Tribune. 2009 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Kennedy, Hugh (1995). "The Muslims in Europe". In McKitterick, Rosamund, The New Cambridge Medieval History: c.500-c.700, pp. 249–272. Cambridge University Press. 052136292X.
- ↑ Joseph F. O´Callaghan, Reconquest and crusade in Medieval Spain (2002)
- ↑ George Holmes (ed.). The Oxford Illustrated History of Medieval Europe. Oxford University Press. էջ 371. ISBN 0-19-820073-0.
- ↑ Michael Frassetto, Early Medieval World, The: From the Fall of Rome to the Time of Charlemagne (2013)
- ↑ Gerald Mako, "The Islamization of the Volga Bulghars: A Question Reconsidered", Archivum Eurasiae Medii Aevi 18, 2011, 199–223.
- ↑ John H. Mundy, Europe in the high Middle Ages, 1150–1309 (1973) online
- ↑ «The Destruction of Kiev». Tspace.library.utoronto.ca. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
- ↑ "Golden Horde", in Բրիտանիկա հանրագիտարան, 2007.
- ↑ Wallace K. Ferguson, Europe in transition, 1300–1520 (1962) online.
- ↑ Mark Kishlansky et al. Civilization in the West: Volume 1 to 1715 (5th ed. 2003) էջ 316
- ↑ Cantor, p. 480.
- ↑ e.g. Ibn al-Shatir: The Planetary Theory of Ibn al-Shatir: Latitudes of the Planets
- ↑ «kwabs.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին.
- ↑ MacKnight, CC (1976). The Voyage to Marege: Macassan Trepangers in Northern Australia. Melbourne University Press.
- ↑ Euan Cameron, The European Reformation (1991)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպայի պատմություն» հոդվածին։ |
|