Jump to content

Եվգենի Պրոխորով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Պրոխորով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 18, 1952(1952-10-18)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր մայիսի 21, 1998(1998-05-21) (45 տարեկան)
Վախճանի վայր Ստրասբուրգ

Եվգենի Պրոխորով (ռուս.՝ Евге́ний Мара́тович Про́хоров, հոկտեմբերի 18, 1952(1952-10-18), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 21, 1998(1998-05-21), Ստրասբուրգ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և 1988 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիան։ 1975 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1975-1976 թվականներ՝ Բոմբեյում եղել է ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսության վերահսկիչ ռեֆերենտ։
  • 1976-1977 թվականներին Բոմբեյում եղել է ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսության թարգմանիչ։
  • 1977-ից մինչև 1981 թվականը Նեպալում եղել է ԽՍՀՄ դեսպանության երրորդ քարտուղար, երկրորդ քարտուղար։
  • 1986 թվականից մինչև 1988 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի լսորդ։
  • 1988 թվականից մինչև 1994 թվականը եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության իրավական դեպարտամենտի տնօրեն։
  • 1992 թվականի հուլիսի 23-ից մինչև 1995 թվականի հունվարի 17-ը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ[1][2]։
  • 1994 թվականից մինչև 1996 թվականը Ստրասբուրգում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
  • 1996 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 1998 թվականի մայիսի 21-ը Ստրասբուրգում եղել է Եվրախորհրդի Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ)[3]։

Մահացել է 1998 թվականի մայիսի 21-ին ավիավթարում[4]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել, ունեցել է երկու երեխա։

Դիվանագիտական աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1993 թվականի ապրիլի 24)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (1998 թվականի ապրիլի 17)[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]