Jump to content

Եվգենի Պլյուշչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Պլյուշչենկո
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Евге́ний Ви́кторович Плю́щенко​
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 3, 1982(1982-11-03)[1][2] (42 տարեկան)
Ծննդավայր՝Ջամկու, Սոլնեչնի շրջան, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
Հասակ՝178 սանտիմետր
Քաշ՝72 կիլոգրամ[4]

Եվգենի Վիկտորովիչ Պլյուշչենկո (ռուս.՝ Евгений Викторович Плющенко, նոյեմբերի 3, 1982(1982-11-03)[1][2], Ջամկու, Սոլնեչնի շրջան, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), ռուս գեղասահորդ, հանդես է եկել տղամարդկանց մենապարերում։ Ռուսաստանի վաստակավոր վարպետ։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (2006 թվականին՝ մենապար, 2014 թվականին՝ թիմային մրցաշար), Օլիմպիական խաղերի արծաթե երկակի մեդալակիր (2002 և 2010 թվականներին), աշխարհի եռակի չեմպիոն (2001,2003,2004), Եվրոպայի յոթակի չեմպիոն (2000, 2001,2003, 2005, 2006, 2010, 2012), գեղասահքի Գրանպրիի եզրափակչի քառակի հաղթող (1999/2000, 2000/2001, 2002/2003, 2004/2005), աշխարհի պատանի լավագույն մարզիկ (1997) և Ռուսաստանի տասակի չեմպիոն։ Յիլիս Գրաֆսթրյոմի հետ կիսում է գեղասահքի օլիմպիական չեմպիոնի ռեկորդը (յուրաքանչյուրը՝ չորս)։ Եվգենի Պլյուշչենկոն եղել է առաջին գեղասահորդը՝ կասկադ մրցության մեջ կատարելով ոտքի քառակի հանգույց, ոտքի եռակի հանգույց և ոտքի եռակի օղակ (2002 թվականին Ռուսաստանի գավաթի ժամանակ), առաջինն էր տղամարդկանց մեջ՝ կատարելով բիլման պտույտներ, եռակի ակսել-օյլեր-եռակի ֆլիպի կասկադ (2001)։ 2017 թվականի մարտի 31-ին հայտարարել է մարզական գործունեության ավարտի մասին[5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  4. Olympedia — 2006.
  5. «Плющенко объявил о завершении спортивной карьеры». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  6. lenta.ru:Плющенко объявил о завершении карьеры

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Պլյուշչենկո» հոդվածին։