Ենո Բորի
Ենո Բորի հունգ.՝ Bory Jenő | |
---|---|
Քանդակագործ Ենո Բորին ընտանիքի հետ | |
Ծնվել է | նոյեմբերի 9, 1879[1][2] |
Ծննդավայր | Սեկաշֆեհերվար, Székesfehérvár District, Ֆեյեր, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[2] |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1959 (80 տարեկան) |
Վախճանի վայրը | Սեկաշֆեհերվար, Հունգարիա |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | ճարտարապետ և քանդակագործ |
Գործունեության տարիներ | 1906-1944 |
Jenő Bory Վիքիպահեստում |
Ենո Բորի (հունգ.՝ Bory Jenő, նոյեմբերի 9, 1879[1][2], Սեկաշֆեհերվար, Székesfehérvár District, Ֆեյեր, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[2] - դեկտեմբերի 20, 1959, Սեկաշֆեհերվար, Հունգարիա), հունգարացի քանդակագործ և ճարտարապետ, մանկավարժ, պրոֆեսոր, նկարչության հունգարական թագավորական դպրոցի ռեկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փականագործի որդի է։
Բորին սովորել է Բուդապեշտի համալսարանի ինժեներա-կառուցողական ֆակուլտետում։ 1903 թվականին ընդունվում է նկարչության հունգարական դպրոցի քանդակագործության բաժինը։ Ա. Շտրոբլի (քանդակագործություն) և Բ. Սեկայի (բնանկար) աշակերտն է։ Այնուհետև 2 տարվա ընթացքում ճանապարհորդել է Գերմանիայով և Իտալիայով, որտեղ ծանոթացել է մարմարից քանդակագործության արվեստին։ Այդ ժամանակ ծանոթանում է իր ապագա կնոջ ՝ Իլոնայի հետ (1885-1974), ով նույնպես նկարչուհի էր և Բ. Սեկայի աշակերտն էր։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է բանակ և Սարաևոյում նշանակվել պաշտոնական զինվորական նկարիչ, ինչի համար պարգևատրվել է Ֆրանց-Իոսիֆի շքանշանով։
1911-1946 թվականներին նկարչության հունգարական թագավորական դպրոցի պրոֆեսոր է եղել, միաժամանակ՝ Իոսիֆի անվան թագավորական տեխնիկական համալսարանի դասավանդող (1921-1944 թվականներ)։
1943-1945 թվականներին եղել է Հունգարիայի համալսարանի կիրառական արվեստի ռեկտոր։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորին հուշարձանների, քանդակագործական և հուշարձանային համալիրների մի ամբողջ շարքի հեղինակ է։
1906-1944 թվականներին ստեղծել է ավելի քան 185 քանդակագործական արտադրանք՝ հիմնականում Սեկեշֆեհերվարում և Բուդապեշտում։ Մասնակցել է խմբակային ցուցադրությունների։ Ստացել է մի քանի պետական և միջազգային մրցանակներ։
Բորիի արվեստի գագաթնակետ է համարվում Սեկեշֆեհերվարի ամրոցը, որն անվանում են հավերժական սիրո ամրոց, քանի որ Ենո Բորին նվիրել է այս ստեղծագործությունը սիրելի կնոջը՝ Իլոնային։ Ամրոցի կառուցումը տևել է 40 տարի (1912-1959 թվականներ)։ Շինարարությունն ընթացել է անձամբ Ենո Բորիի և մի քանի օգնականների կողմից։
Բորիի ամրոցը Սեկեշֆեհերվարի միակ քանդակագործական տեսարժան վայրն է՝ ստեղծված 20-րդ դարում։ Կառույցը էկլեկտիկ ոճում է, սակայն միաժամանակ հարմոնիկ է։ Գտնվում է քաղաքի հյուսիս-արևելքում՝ կենտրոնից շատ հեռու։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բորիի ամրոցը Սեկեշֆեհերվարում
-
Բորիի հուշարձանը Սեկեշֆեհերվարում
-
Քանդակ Կապոշբարի քաղաքային տաճարում
-
Քանդակ Կեչկեմետում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1188-bory-jen
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորիի ամրոցի մասին Արխիվացված 2014-09-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենո Բորի» հոդվածին։ |
|