Ավարտել է Բաքվի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1924)։ 1926 թվականից աշխատել է Երևանի համալսարանի մաշկավեներոլոգիական կլինիկայում։ Հանդիսանում է մաշկա-վեներոլոգիայի հիմնադիրների մեկը Խորհրդային Հայաստանում, ակտիվորեն մասնակցել է բնակչության մաշկային, հատկապես բոր և վեներական հիվանդությունների հայտնաբերման ու դրանց դեմ պայքարի կազմակերպման գործին։ Եղել է ՀԽՍՀ առժողկոմատի գիտագործնական բժշկական խորհրդի գիտական քարտուղար (1931), այնուհետև Երևանի մաշկա-վեներոլոգիական ԳՀԻ մաշկաբանության բաժնի վարիչ։ Միրաքյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են սիֆիլիսի, գոնոռեայի, մալարիայի զուգորդմանը, պրոֆեսիոնալ դերմատոզների (մետաքսագործների, ծխախոտագործների մոտ), մաշկի տուբերկուլոզի, հայ բժշկագիտության պատմության և այլ հարցերի ուսումնասիրությանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 615)։