Jump to content

Ելենա Ժիլկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Ժիլկինա
Ծնվել էդեկտեմբերի 14, 1902(1902-12-14)
ԾննդավայրԻրկուտսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 21, 1997(1997-09-21) (94 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻրկուտսկի պետական համալսարան
Ժանրերլիրիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ռուս գրողների միություն
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Ելենա Վիկտորովնա Ժիլկինա (ռուս.՝ Еле́на Ви́кторовна Жи́лкина, դեկտեմբերի 14, 1902(1902-12-14), Իրկուտսկի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 21, 1997(1997-09-21), Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանաստեղծուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1958 թվականից), Ռուս գրողների միության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Ժիլկինան ծնվել է 1920 թվականի դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի Իրկուտսկի նահանգի Լիստվենիչնոե գյուղում։ Ավարտել է Իրկուտսկի պետական համալսարանը, որպես ուսուցիչ աշխատել է Չիտայի մարզի Խիլոկ գյուղում,ապա Իրկուտսկում հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատել է Իրկուտսկի «Окна ТАСС»-ում, բանաստեղծություններով ելույթ է ունեցել դպրոցներում, գյուղխորհուրդներում, հոսպիտալներում։

1970-ական թվականներին Ելենա Ժիլկինան ընտրվել է շրջանային ու քաղաքային խորհուրդների պատգամավոր։

Իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Մոսկվայում։ Մահացել է 1997 թվականի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Ժիլկինայի առաջին ստեղծագործությունները լույս են տեսել Իրկուտսկի գրական-գեղարվեստական միության կողմից 1925 թվականին հրատարակված «Բանաստեղծություններ» ժողովածուում։

Բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որ կոչվում էր «Հավատարմություն», լույս է տեսել 1943 թվականին Ուլան Ուդեում։ Համագործակցել է «Сибирские огни», «Будущая Сибирь» ամսագրերի, «Переплав», «Стремительные годы» ալմանախների, «Восточно-Сибирская правда», «Советская молодёжь» և այլ թերթերի հետ։

  • Հուշատախտակ է տեղադրվել Իրկուտսկում գտնվող այն տան պատին, որտեղ ապրել է Ելենա Ժիլկինան[1]։
  • 2010 թվականին Իրկուտսկում «Как слово наше отзовётся…» նախագծի շրջանակներում նկարահանվել է Ելենա Ժիլկինային նվիրված ֆիլմ (հեղինակ և հաղորդավար՝ Վլադիմիր Սկիֆ, ռեժիսոր՝ Մարիա Արիստովա)[2]։

Ընտրյալ մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Верность։ Стихи. — Улан-Удэ։ Бурмонгиз, 1943. — 30 с. — 5000 экз.
  • Родные ветры։ Стихи / Предисловие Сергеева М. Д. — Иркутск։ Вост.-Сиб. кн. изд-во, 1972. — 152 с. — 10000 экз.
  • Пора листопада։ Стихи. — М.։ Современник, 1976. — 111 с. — 10000 экз.
  • Земные дни։ Стихи. — Иркутск։ Вост.-Сиб. кн. изд-во, 1982. — 128 с. — 5000 экз.
  • Заморозки։ Стихи / Предисловие Иоффе С. А.. — М.։ Современник, 1986. — 109 с. — 20000 экз.[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Мемориальные доски и памятники Иркутска». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  2. Самородки нашего наследства.(չաշխատող հղում)
  3. Сведения приведены по данным Генерального алфавитного каталога книг

Գրականուէյուն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Писатели Восточной Сибири։ Биобиблиографический указатель — Иркутск։ Вост.-Сиб. кн. изд-во, 1973. — С. 111—112. — 332 с. — 5000 экз.
  • Рубанович А. Л. Е. В. Жилкина։ Биогр. очерк // Литературная Сибирь. — Иркутск։ Вост.-Сиб. кн. изд-во, 1971. — С. 162—164. — 336 с. — 5000 экз.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]