Jump to content

Ելենա Բալիևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Բալիևա
Ծնվել է1895
Մահացել էմարտի 15, 1981(1981-03-15)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանNovo-Diveevo Russian Orthodox Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Ֆեոդոր Կոմիսարժևսկի

Ելենա Արկադիի Կոմիսարժևսկայա (օրիորդական ազգանունը՝ Հակոբյան, ապա՝ Բալիևա, 1895 - մարտի 15, 1981(1981-03-15), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), դերասանուհի։

Ռուս և անգլիացի ռեժիսոր Ֆեոդոր Կոմիսարժևսկու, ապա «Չղջիկ» թատրոնի հիմնադիր Նիկիտա Բալիևի կինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ դերասանուհի Ելենա Հակոբյանն իր կարիերան սկսել է Ֆեոդոր Կոմիսարևւսկու թատրոնում և դարձել նրա կինը, 1919 թվականին Կոմիսարժևսկին արտագաղթել է Լոնդոն։

1922 թվականին «Fairyland theatre»-ում Ելենան Mme. Komisarjevskaia անունով մասնակցել է «Chauve-Souris» բրոդվեյան ներկայացումներին[1], որը հանդիսատեսը տեսել է Լի դե Ֆորեստի «The Parade of the Wooden Soldiers» («Փայտե զինվորների շքերթը») ֆոնոֆիլմում 1923 թվականի ապրիլի 15-ին «Rivoli Theater»-ում[2] (ժապավենը պահվում է Կոնգրեսի գրադարանում

Կոմիսարժևսկու հետ ամուսնության խզումից հետո Ելենան նորածին որդու՝ Վլադիմիրի հետ մնացել է առանց ապրուստի միջոցների և շուտով ընդունվել է Լոնդոնի Նիկիտա Բալիևի թատերախումբ։

Դեպի ամերիկյան մայրցամաք կատարած ծովային ուղևորության ընթացքում Ելենա Արկադևնան ու Նիկիտա Բալիևն ամուսնացել են, և դերասանուհին սկսել է հանդես գալ Mrs Elene Balieff անունով։

Ելենա Բալիեևան ընդգրկվել է Նիկիտա Բալիևի «Le Théâtre de la Chauve-Souris » թատերախմբի կազմում, որը ներկայացումներ էր տալիս «Ֆեմինա», թատրոնի բեմում 1923-1933 թվականներին[3]։

1925 թվականին Ֆեոդոր Կոմիսարժևսկին Փարիզում բացել է իր «L'Arc-en-Ciel» մասնավոր փոքրիկ թատրոնը, իսկ 1931 թվականին ստեղծել է հագուստի էսքիզներ և սցենոգրաֆիան Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Պիկովայա դամա» ներկայացման համար, որը Նիկիտա Բալիևի թատերախմբի կողմից ներկայացվել է Փարիզի «Madeleine» թատրոնում։

1928 թվականին Բալիևան ելույթ է ունեցել Դոն Ամինադոյի երեկոներին։  Նույն թվականին Նիկիտա Բալիևը պարգևատրվել է Պատվավոր լեգեոնի շքանշանով։

Թատերական գործունեությունն ավելի մեծ հաջողություն է ունեցել։ 1929 թվականին աստղային թատերախումբը կրկին մեկնել է Ամերիկա։ 1929 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 4-ը տեղի են ունեցել խմբի ելույթները «Jolson' s 59th Street Theatre»-ում։  1931 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբեր կայացել են «New Chauve-Souris» թատերախմբի ներկայացումները «Ambassador Theatre»-ում։

1933 թվականին Բալիևան ելույթ է ունեցել Lolo և Մ. Միրոնովի երեկոներում։  1934 թվականից զբաղվել է բարեգործությամբ, մասնակցել է Ռուս վարորդների փոխօգնության միության համերգին[4]։

Նիկիտա Բալիևի անսպասելի մահվանից հետո՝ 1936-ին թվականին, Ելենա Բալիևան թողել է թատրոնը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ելենա Բալիևան ղեկավարել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային առնընթեր բալետի դպրոց։ Կյանքի վերջին տարիներին ապրել է վանքում։ Մահացել է 1981 թվականի մարտի 15-ին, թաղված է Նովո-Դիվեևսկի գերեզմանատանը[4].

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Chauve-Souris anew on the Century Roof. Balieff's versatile give merry vaudeville bill in Fairy Land Theatre»». New York Times. 6 июня 1922. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին.
  2. La chauve souris(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  3. Кончина Е. А. Балиевой Արխիվացված 2020-08-05 Wayback Machine — Новое русское слово (Нью-Йорк). 1981. 17 марта.
  4. 4,0 4,1 М.Авриль, Т.Гладкова, В.Лосская (Париж); Л.Мнухин, Н.Осипова, Т.Полуэктова, О.Ростова, Н.Рыжак, В.Телицын (Москва) «Российское зарубежье во Франции 1919-2000» = Биографический словарь в трёх томах. — Дом-музей Марины Цветаевой. — М.: Наука, 2008-2010. — ISBN 978-5-02-036267-3 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  5. Mike Adams «Lee de Forest: King of Radio, Television, and Film». — С. 301.(ֆր.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]