Jump to content

Եթե միայն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եթե միայն
անգլ.՝ If Only
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1], դրամա[2], ֆենթեզի ֆիլմ[2], ռոմանտիկ կատակերգություն և ֆիլմ ժամանակով ճանապարհորդության մասին
Թեմաճանապարհորդություն ժամանակով
Թվականհունվարի 23, 2004[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋիլ Ջանգեր[2][1][4]
ՊրոդյուսերՋենիֆեր Լավ Հյուիթ
Սցենարի հեղինակՔրիստինա Ուելշ
ԴերակատարներՋենիֆեր Լավ Հյուիթ[5][1][4], Փոլ Նիքոլս[5][1][4], Թոմ Ուիլկինսոն[5][1], Թերենս Հարվի[6] և Փիփա Հեյվուդ[6]
ՕպերատորՋայլս Նաթգենս
ԵրաժշտությունԷդրիան Ջոնսթոն
ՄոնտաժՈւիլիամ Մ. Անդերսոն
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրԼոնդոն
ԿինոընկերությունSony Pictures Home Entertainment
Տևողություն92 րոպե

Եթե միայն (անգլ.՝ If Only), ռոմանտիկ ֆիլմ (2004)։ Ֆիլմի հեղինակն է Ջիլ Ջանգերը։ Գլխավոր դերակատարներն են Ջենիֆեր Լավ Հյուիթը և Փոլ Նիկոլսը։

Կարճ նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպուլսիվ, պոռթկուն ամերիկուհի Սամանտան Անգլիայում ուսումնասիրում է երաժշտություն։ Նրա սիրելին՝ Յանը խիստ զբաղված է, ժամանակ չունի և կարելի է ասել ամուսնացած է իր աշխատանքի հետ։ Եվ դա ոչնչացնում է իր հարաբերությունները Սամանտայի հետ։ Բայց դժբախտ պատահարը խլում է Սամանտայի կյանքը, իսկ Յանը վերջապես գիտակցում է, թե իրականում ինչ է կորցրել իր կյանքում։

Յան Ուինդամը (Նիկոլս) ամերիկացի բիզնեսմեն է, ով ապրում է Լոնդոնում իր ամերիկացի երաժիշտ ընկերուհի Սամանտա Էնդրյուսի (Հյուիթ) հետ։ Յանի և Սեմի կյանքի մի օրվա միջով անցկացնելով` ֆիլմը սկսվում է ցույցադրելով այնպիսի տեսարաններ ինչպիսիք են Սեմի` թեյնիկով իրեն այրելը, Յանի ժամացույցի կոտրվելը, կարևոր գործնական հանդիպման ժամանակ Սեմի կողմից Յանին ընդհատելը։

Սեմը բարկանում է Յանի վրա, քանի որ ինչպես միշտ նա իրեն վերաբերվում է որպես երկրորդական մեկի և ասում է, որ միայն ուզում է, որ սիրի իրեն։ Յանը Սեմի հետ հաշտվելու վերջին փորձն է անում։ Բարկացած Սեմը նստում է տաքսի և հարցնում է Յանին արդյոք նա գալիս է թե ոչ։ Տաքսին ընկնում է ավտովթարի մեջ և Սեմը մահանում է։ Կոտրված սրտով Յանը գնում է հետ իր բնակարան, գտնում է Սեմի նոթբուքը, միացնում է և գտնում այն երգը, որի վրա նա աշխատում էր։ Նա քնում է` նոթբուքը ամուր սեղմած իրեն։

Երբ նա արթնանում է հաջորդ առավոտ, լսում է Սեմի ձայնը և տեսնում նրան անկողնում` հենց իր կողքին։ Սկզբում նա վախենում է, բայց հետո գալիս է այն եզրահանգման, որ նախորդ օրը, պետք է որ, երազ եղած լինի։ Յանը երջանիկ է Սեմին նորից իր կողքը ունենալու համար։

Հաջորդ օրվա դեպքերը նման են երազում արդեն պատահածին, չնայած, դրանք տեղի են ունենում տարբեր ժամանակներ և տարբեր ձևերով։ Յանը նախազգացում է ունենում, որ օրվա վերջում ամեն ինչ նույն ձևով կլինի և Սեմը կմահանա։ Սեմը Կոկա-Կոլան թափում է իր վրա։ Բայց Յանի ժամացույցը շարունակում է աշխատել։ Տաքսու վարորդի հետ զրուցելուց հետո Յանը հասկանում է, որ դա այն նույն մարդն էր երազից, որ խնդրում էր իրեն սիրել Սեմին։

Յանը Սեմին համոզում է գնալ իր հետ, և նրանք ճանապարհվում են Յանի հայրենի գյուղաքաղաքը։ Քաղաքում երկուսն էլ արբում են խմիչքից, և Յանը պատմում է Սեմին իր հոր մասին, ով կորցրել էր իր սիրելի աշխատանքը, դարձել ալկոհոլիկ. որոշ ժամանակ անց նա մահացել է։ Նրանք վերադառնում են Լոնդոն, և Յանը տանում է նրան Լոնդոնի Աչք՝ որպես ևս մեկ անակնկալ։ Ապա նրանք հետ են գնում իրենց բնակարան և Յանը վերցնում է մի էջ Սեմի նոթբուքից և տանում մոտակա պատճենահանման կետ, մինչ Սեմը իր ջութակի հետ գնում է իր համերգին։ Նախքան համերգի սկսելը Յանը տալիս է պատճենները կազմակերպիչին։ Ներկայացումից հետո, որտեղ Սեմը ջութակահար էր, կազմակերպիչը հայտարարում է Սեմի անունը՝ որպես հաջորդը ներկայացող։ Նվագախումբը սկսում է նվագել երգի պատճենահանված նոտաները, որ Յանը բաժանել էր նրանց։ Սեմը երգում է իր երգը, որ գրել էր Յանի համար և ամբոխը ծափահարությունների մեծ ալիք է բարձրացնում նրա կատարումից հետո։

Տարանտա ռեստորան գնալու փոխարեն, որտեղ Յանը նախապես պատվերներ էր տվել, նրանք գնում են ավելի հարազատ ռեստորան, որ ընտրում է Սեմը, չնայած Յանը այն նույնպես հավանում է։ Յանը տալիս է նրան մի ապարանջան՝ իմաստալից հմայքով։ Նրանք լավ ժամանակ են անցկացնում։ Ընթրիքից հետո նրանք կանգնում են Տարանտայի դիմաց, որտեղ նրանք ընթրել էին երազում։ Յանը ասում է Սեմին, թե ինչի է սիրում նրան։ Երբ տաքսին մոտենում է, Սեմը նստում է և հարցնում Յանին արդյոք նա գալիս է թե ոչ։ Այս ժամանակ Յանը նստում է և տեսնում, որ վարորդը նորից այն նույնն է։ Երբ ժամացույցը խփում է ժամը 11–ը, տաքսին ընկնում է ավտովթարի մեջ։

Նույն տեսարանը կրկնվում է նորից, երբ Սեմի ընկերը վազում է հիվանդանոցի միջանցքով։ Միայն այս ժամանակ դա նման չէ երազին։ Սեմն է, որ նստած է և լալիս է Յանի փոխարեն՝ պնդելով, որ Յանը մահացել է պատահարի ժամանակ։

Արտադրությունը և տարածումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումը կատարվել է 2002 թվականի նոյեմբերից 2003 թվականի հունվար ամիսը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2004 թվականի Սարասոտա Ֆիլմ փառատոնին։ Այն շարունակեց դիտվել ամբողջ աշխարհով 2004 և 2005 թվականներին։ Ամերիկայի հանդիսատեսը հնարավորություն ստացավ տեսնելու այս ֆիլմը, երբ այն առաջին անգամ ցուցադրվեց Ամերիկյան ԷյԲիՍի ընտանեկան հեռուսատատեսությամբ 2006 թվականի հունվարի 15–ին։ Ֆիլմի նորամուտը Բրիտանական Հոլմարք ալիքով 2009 թվականի հուլիսի 28-ին։

Արտադրությունը և տեղակայումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում, որտեղ Յանը և Սամատան հայտնվում են (ժամանակագրական հաջորդականությամբ)․ Քենգսինգթոն Փարկ Րոուդ, որտեղ գտնվում է Յանի և Սեմի բնակարանը, Սիթի Փոինթ, որտեղ աշխատում է Յանը, Փիքադիլին, որտեղով վազում էր Յանը դեպի Մերիդիեն հյուրանոց, Ուեսթմինսթեր մետրոպոլիտենի ելքը, Լոնդոն Այս։

Ջենիֆեր Լավ Հյուիթը կատարել է սաունդթրեյքի երկու երգերը՝ «Love Will Show You Everything» և «Take My Heart Back»։ Ջենիֆեր Լավ Հյուիթը գրել է «Take My Heart Back»(երաժշտությունը՝ Քրիս Քենութ) երգը։ Ջենիֆեր Լավ Հյուիթը և Ջիլ Ջանգերը համագործակցելով գրել են «Love Will Show You Everything» (երաժշտությունը՝ Փոլ Ինգլիշբայ) երգը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]