Դրաակոնի պատկերասրահ
Դրաակոնի պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | art gallery? |
Երկիր | Էստոնիա |
Ղեկավարության նստավայր | Տալլին, Էստոնիա |
Հիմնադրվել է | 1983 |
Կայք | galerii.eaa.ee/draakon/ |
Դրաակոնի պատկերասրահ նաև Դրակոնի պատկերասրահ (էստ․՝ Draakoni galerii), Էստոնիայի արվեստի ամենահին պատկերասրահներից մեկը, որը հիմնադրվել է 1983 թվականին[1]։
Գտնվում է հին քաղաք Տալլինի Պիկ փողոցի 18 հասցեում (Pikk tänav 18, Tallinn)
Սկզբնական շրջանում պատկերասրահը ենթարկվել է Էստոնիայի գեղարվեստի ֆոնդի Կենտրոնական (Ars) սրահին[1]։
Իր գործունեության առաջին տարիներին պատկերասրահը հիմնականում իր ցուցահանդեսները նվիրել է էստոնիական Ազատ գծանկարիչների միության անդամների ստեղծագործությունների հետ ծանոթացմանը[1]։
Որոշ ժամանակ պատկերասրահում ցուցահանդեսային գործունեությունը դադարեցվել է, և այն դարձել է գեղանկարչության, գրաֆիկայի և կերպարվեստի առարկաների վաճառատեղի։
2003 թվականից պատկերասրահում կրկին անցկացվում են էստոնական և արտասահմանյան նկարիչների ցուցահանդեսներ։ Պատկերասրահում տեղի են ունենում գեղարվեստական կրթության տարբեր ծրագրեր, ինչպես նաև իրականացվում են նկարների, գրաֆիկայի, լուսանկարչական աշխատանքների վաճառք[2]։
Պատկերասրահի ներկայիս ցուցահանդեսային գործունեությունը հիմնականում կենտրոնացած է Էստոնական ժամանակակից արվեստի, գրաֆիկայի, լուսանկարչության, քանդակագործության և արվեստի ինստալյացիաների վրա[1]։
Պատկերասրահը պատկանում է Էստոնիայի նկարիչների միությանը[1]։
Պատկերասրահի նկուղային դահլիճում կա հնարավորություն ընդլայնելու ցուցահանդեսային գործունեությունը և իրականացնելու տարբեր համատեղ ծրագրեր՝ կապված գեղարվեստական ցուցահանդեսների հետ[1]։
Պատկերասրահը մատուցում է գեղանկարչական ստեղծագործությունների բարձրորակ եզերապատման ծառայություններ։
Տան ճակատամասը, որտեղ գտնվում է պատկերասրահը, ներառվել է Էստոնիայի մշակույթի հուշարձանների պետական գրանցման մատյանում[3].
Դրաակոնի պատկերասրահի սեփականատեր Էլին Քարդի խոսքերով շենքն ունի բարդ շինություններ և որոշ ցուցահանդեսներ կորցնում են իրենց ազդեցությունը դիտողի վրա այն պատճառով, որ արվեստագետները հաշվի չեն առնում այն սրահների ընդհանուր տպավորությունը, որտեղ նրանք տեղադրում են իրենց գործերը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Eesti Kunstnike Liidu galeriid alustavad kunstnikutasude maksmist». Sirp. 3.05.2016.
- ↑ «Draakoni galerii». Puhka Eestis. Eesti ametlik turismiinfo.
- ↑ «Elamu Pikk t.18 ja Pühavaimu t.3 fassaadid, 1909.a.». Kultuurimälestiste riiklik register.
- ↑ Ave Randviir (22.07.2006). «Kunsti näitamise kunst». Eesti Päevaleht.