Դույսբուրգ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Դույսբուրգ | |||||
գերմ.՝ Duisburg | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Դյուսելդորֆ | ||||
Ներքին բաժանում | Walsum?, Hamborn?, Meiderich/Beeck?, Homberg/Ruhrort/Baerl?, Duisburg-Mitte?, Rheinhausen? և Duisburg-Süd? | ||||
Առաջին հիշատակում | 1065 | ||||
Մակերես | 232,80 կմ² | ||||
ԲԾՄ | 33±1 մետր | ||||
Բնակչություն | ▲503 707 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 02066, 02841, 02151, 0203 և 02065 | ||||
Փոստային դասիչ | 47279, 47001 և 47051 | ||||
Ավտոմոբիլային կոդ | DU | ||||
Պաշտոնական կայք | duisburg.de(գերմ.) | ||||
| |||||
Դույսբուրգ (գերմ.՝ Duisburg), քաղաք Գերմանիայում։ Գտնվում է Ռուրի ավազանի արևմտյան հատվածում, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա հողում։ Դույսբուրգում է գտնվում աշխարհի ամենամեծ գետային նավահանգիստը[2]։ Այս հանգամանքի, ինչպես նաև Դյուսելդորֆի միջազգային օդանավակայանին մոտ լինելու շնորհիվ Դույսբուրգը դարձել է առևտրի և պողպատի արտադրության կարևոր կենտրոն։
Դույսբուրգը Գերմանիայի 15-րդ և Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի 5-րդ ամենամեծ քաղաքն է, որի բնակչությունը մոտ կես միլիոն է։ Քաղաքում գարեջրի խոշոր գործարան կա, որն արտադրում է König Pilsener գարեջուրը։ Դույսբուրգում է գտնվում Դույսբուրգ-Էսսենի համալսարանը, որտեղ 39 000 ուսանող է սովորում։ Այն Գերմանիայի 10 խոշորագույն համալսարաններից մեկն է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դույսբուրգը գտնվում է Հռենոս և Ռուր գետերի միախառնման տեղում, քաղաքը փռված է գետերի երկու ափերին։ Դույսբուրգին հյուսիսց սահմանկից է Դինսլակենը, արևելքից՝ Օբերհաուզենը և Մյուլհայմը, հարավից՝ Ռատինգենը և Դյուսելդորֆը, արևմուտքից՝ Կրեֆելդն ու Մյորսը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]16-րդ դարի գերմանացի պատմիչ Յոհաննես Ավենտինուսի տվյալների համաձայն՝ Դույսբուրգը, ինչպես նաև Դոյցը, Քյոլնը, Դույսդորֆը Բոննում և Նիդերլանդներում գտնվող Դոյսբուրգ քաղաքները, որոնք բոլորն էլ Հռենոսի աջ ափին են, կառուցել է գերմանացիների նախահայր Տուիստոն մ.թ.ա 2395 թվականին։ Այդուհանդերձ, պատմականորեն չի ապացուցվել Դույսբուրգի այդքան վաղ հիմնադրումը։
Հնագիտական պեղումների արդյունքներով՝ Դույսբուրգի տարածքում մշտական բնակավայր է ստեղծվել է մեր թվարկության առաջին դարերում։ Հռոմեացիներն այստեղ մշտական ներկայություն էին ապահովել։ 5-րդ դարից Հին շուկան եղել է բնակավայրի կենտրոնական առևտրային հրապարակը։
420 թվականին ֆրանկները գրավել են բնակավայրը և բնակեցրել այն։ Դույսբուրգի վերաբերյալ առաջին գրավոր հիշատակումը թվագրվում է 833 թվականին։ Նորմանները ավերել են բնակավայրը և մնացել այնտեղ ձմեռելու։ Դույսբուրգը գտնվում է Հռենոսի ու Ռուրի միախառնման կետում գտնվող բարձունքին, ինչի շնորհիվ ռազմավարական մեծ նշանակություն է ունեցել։ 740 թվականին այստեղ թագավորական նստավայր է կառուցվել։
Միջին դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]10-րդ դարում Դույսբուրգում կայսերական նստավայր է կառուցվել։ Այդ դարում կայսրերն առնվազն 18 անգամ եղել են այդ նստավայրում։ 929 թվականին Դույսբուրգում կայացել է Կայսերական սինոդի համաժողովը։
Մոտ 1000 թվականին Հռենոսի հունը տեղափոխվել է արևմուտք, ինչն ազդել է քաղաքի տնտեսական դրության վրա։ Դույսբուրգն առևտրային կենտրոնից վեր է ածվել ագրարային փոքր քաղաքի։ 1002 թվականի օգոստոսի 18-ին Դույսբուրգում լոթարինգյան եպիսկոպոսները, այդ թվում՝ Քյոլնի արքեպիսկոպոսը, հավատարմության երդում են տվել նորընտիր կայսր Հենրիխ 2-րդ Սուրբին։
1279 թվականի Լոթար 2-րդ արքան բնակավայրին քաղաքի ու միաժամանակ ազատ քաղաքի կարգավիճակ է տվել։ 1290 թվականին Ռուդոլֆ ֆոն Հաբսբուրգ արքան քաղաքը 2000 մարկով գրավ է դրել Կլևեի կոմսի մոտ։
Հետագա շրջանում Դույսբուրգը դարձել է Հանզայան լիգայի անդամ։ 1655 թվականին Գերհարդ Մերկատորը Դույսբուրգում համալսարան է հիմնել[3]։
Նոր և նորագույն շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարում տեքստիլ և ծխախոտի արտադրության աճի շնորհիվ Դույսբուրգը դարձավ արդյունաբերական կենտրոն։ Երկաթ ու պողպատ արտադրող գործարանները նպաստեցին քաղաքի զարգացմանը։ Արդյունաբերական շրջանների մոտակայքում մեծ բնակելի թաղամասեր կառուցվեցին։
1846 թվականին Դույսբուրգից Դյուսելդորֆ երկաթգիծ անցկացվեց։ 1873 թվականին Դույսբուրգն անկախ քաղաք է դարձել, 1904 թվականին ծնվել է քաղաքի 100 000-րդ բնակիչը։ 1921 թվականի մարտի 8-ին ֆրանսիական զորքերը գրավել են քաղաքը Առաջին համաշխարհային պատերազմի ռազմատուգանքների վճարումն ապահովելու համար։ 1929 թվականին Դույսբուրգին է միացել Համբորն քաղաքը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դույսբուրգը ուժեղ ռմբակոծության է ենթարկվել դաշնակից ուժերի կողմից, որովետև արդյունաբերական կարևոր կենտրոն էր։ 1943 թ. մայիսին բրիտանական ավիացիան 1599 տոննա ռումբ է նետել քաղաքի վրա՝ ավերելով հին քաղաքը։ Ռմբակոծության հետևանքով իրենց տներից են զրկվել 96 000 մարդ, հարյուրավորներն էլ զոհվել են։ 1944 թվականին Դույսբուրգը մի քանի անգամ ծանր ռմբակոծության է ենթարկվել։ Դաշնակից զորքերը քաղաքը գրավել են 1945 թվականի ապրիլի 12-ին։
1960-ականների սկզբից պողպատի ու ածխի արդյունահանման ծավալներ անկումը հանգեցրեց բնակչության նվազման, սակայն 1990-ականներին կրկին աճ է արձանագրել։ 1983 թվականին Դույսբուրգը տոնել է հիմնադրման 1100-րդ տարեդարձը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Դույսբուրգի բնակչությունը կազմել է 489600։ Քաղաքի բնակիչներից մոտ 36 000-ը թուրք են, որոնց հաջորդում են ռումինացիները՝ մոտ 5 400, բուլղարացիները՝ մոտ 4800, լեհերը՝ մոտ 4 800[4]։ 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ քաղաքում բնակվում է 486 855 մարդ[5]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պորտսմութ, Հեմփշիր, Մեծ Բրիտանիա (1950-ից)[6]
- Կալե, Նորդ Դա դը Կալե, Ֆրանսիա (1964-ից)
- Լոմե, Տոգո (1973-ից)
- Վուհան, Հուբեյ, Չինաստան (1982-ից)
- Գազիանթեփ, Թուրքիա (2005-ից)
- Պերմ, Պերմի երկրամաս, Ռուսաստան
- Սան Պեդրո Սուլա, Հոնդուրաս
- Ֆորտ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.) — DESTATIS, 2024.
- ↑ The Rhine: an eco-biography, 1815-2000. Mark Coic. Pg 22
- ↑ http://www.kanuduisburg.de/de/index.php/en/2013-02-06-14-36-24/about-duisburg Արխիվացված 2014-10-16 Wayback Machine Դույսբուրգի պատմություն
- ↑ «Ausländer_2006-2007_Kreise.xls» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
- ↑ http://www.it.nrw.de/statistik/a/daten/bevoelkerungszahlen_zensus/zensus_dez13_reg1.html(չաշխատող հղում)
- ↑ http://www.duisburg.de/micro/english/introducing/102010100000187829.php
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դույսբուրգ» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 460)։ |