Դորիան Էլեկտրա
Դորիան Էլեկտրա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1992 (32 տարեկան) Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, experimental pop?, hyperpop?, futurepop?, avant-pop? և ալտերնատիվ ռոք |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող և կոմպոզիտոր |
Կրթություն | Շիմեր քոլեջ և School of the Woods – Montessori? |
Կայք | dorianelectra.com |
Dorian Electra Վիքիպահեստում |
Դորիան Էլեկտրա Ֆրիդկին Գոմբերգը (անգլ.՝ Dorian Electra Fridkin Gomberg, հունիսի 25, 1992, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգահան և կատարողական արտիստ։ Առավել հայտնի է իր ոչ նորմատիվ հագուստներով ու վիզուալ և երաժշտական ոճով, որն, ի թիվս այլի, ներառում է High Concept ժանրի տեսահոլովակներ։ Էլեկտրայի գործերում բարձրացվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են գենդերն ու սեռականությունը՝ միաժամանակ հարցադրելով պահպանողական ու ճնշող նորմերին։ Էլեկտրան թողարկել է երկու ալբոմ․ առաջինը՝ Flamboyant-ը, թողարկվել է 2019 թվականին, երկրորդը՝ My Agenda-ն, 2020 թվականին։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեկտրային հայտնիություն բերած առաջին գործերից էր «I'm in Love with Friedrich Hayek» տեսահոլովակը, որում արտիստն անդրադառնում է ավստրիացի տնտեսագետ Ֆրիդրիխ Հայեկի գաղափարախոսությանը[1]։
Քաղաքական ու տնտեսական հարցերին վերաբերող մյուս գործերից են «Roll with the Flow», «FA$T CA$H» և «Party Milk» տեսահոովակները։
Էլեկտրայի երգերում քննարկվող թեմաներում գերակշռում են գենդերային ինքնության, ինտերսեկցիոնալ ֆեմինիզմի, քվիր հիմնահարցերի ու տոքսիկ մասկուլինության թեմաները։
Այս կոնտեքստում նրա հայտնի գործերից են Man To Man-ը, Adam and Steve-ը[2], Flamboyant-[3] ը, Emasculate-[4] ը և այլք։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորիան Էլեկտրան նույնականանում է որպես քվիր և գենդերֆլյուիդ[5]։ Անգլերենում օգտագործում է they/them դերանունները (անգլ․) ։ Նրա մոտ ախտորոշվել է Ուշադրության պակասի և հիպերակտիվության խանգարում։ Էլեկտրան ծագումով հրեա է[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «This is the Best They Can Do? - Students For Liberty». web.archive.org. 2012 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Dorian Electra calls out YouTube for giving an 18+ rating to their Adam & Steve music video». GAY TIMES (բրիտանական անգլերեն). 2020 թ․ փետրվարի 28. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Dorian Electra - Flamboyant (Official Video), Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին
- ↑ Dorian Electra - Emasculate (Official Audio), Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին
- ↑ Dazed (2019 թ․ ապրիլի 25). «Get to know Dorian Electra, the Liberace of fantasy pop music». Dazed (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Russell, Erica; Russell, Erica (2019 թ․ հուլիսի 17). «How Dorian Electra Channels Camp & Queer Culture On Their 'Whimsically Self-Aware' Debut Album». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 7-ին.