Դոնարա Ալեքսանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դոնարա Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1929 (95 տարեկան) |
Ծննդավայր | Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1947) |
Մասնագիտություն | պարուհի |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Ծնողներ | հայր՝ Տաճատ Ալեքսանյան |
Պարգևներ և մրցանակներ |
Դոնարա Տաճատի Ալեքսանյան (սեպտեմբերի 28, 1929, Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), բալետի արտիստուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1967)։
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Տաճատ Ալեքսանյանի դուստրն է, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Ալեքսանյանի քույրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։ 1948-1972 թվականներին` Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի, 1972-1989 թվականներին` դերուսույց։
Լավագույն դերապարերից են՝ Կիտրի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Նունե (Արամ Խաչատրյանի «Գայանե»), Չմշկիկ («Խանդութ»), Հուր («Երեք արմավենի», երկուսն էլ՝ ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտության)[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|