Jump to content

Դոնաթելա Վերսաչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնաթելա Վերսաչե
իտալ.՝ Donatella Versace
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2, 1955(1955-05-02)[1][2][3][…] (69 տարեկան)
ԾննդավայրՌեջիո դի Կալաբրիա, Կալաբրիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունՖլորենցիայի համալսարան
Մասնագիտությունդիզայներ, գործարար և նորաձևության դիզայներ
ԵրեխաներAllegra Versace?
Կայքversace.com
 Donatella Versace Վիքիպահեստում

Դոնաթելա Վերսաչե (մայիսի 2, 1955(1955-05-02)[1][2][3][…], Ռեջիո դի Կալաբրիա, Կալաբրիա, Իտալիա), իտալացի նորաձևության դիզայներ։ Նա Վերսաչեի ներկայիս փոխնախագահն ու նրա գլխավոր դիզայներն է։ Նրան բաժին է հասնում ընկերության բիզնեսի 20%-ը։ Դոնաթելայի եղբայրը՝ Ջիանի Վերսաչեն, ստեղծեց Blonde օծանելիքը նվիրված իր քրոջը, և տվեց նրան իր սեփական դիֆուզիոն պիտակը՝ Versus։ Եղբոր մահից հետո Դոնաթելան վերցրեց պիտակի դիզայնավորումը իրեն։

Վաղ տարիներ և ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնաթելան ծնվել է 1955 թվականի մայիսի 2-ին, Իտալական Ռեգիո-դի-Կալաբրիա քաղաքում։ Նա իր ընտանիքում ամենակրտսեր երեխան է։ Նրա հայրը ֆինանսիստ էր։ Վերսաչեի մեծ քույրը, Թինան, մահացել է 10 տարեկան հասակում՝ կարկամախտ ինֆեկցիայից[4]։ Իսկ նրա մյուս եղբայրը՝ Սանտո Վերսաչեն, ունի Վերսաչե ընկերության բիզնեսի 30% բաժնեմասը[5]։

Նորաձևության դեբյուտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականի կեսերին, Դոնաթելան որոշել էր հետևել իր եղբորը՝ Ջիովանիին, զբաղվելով գործած իրերի դիզայնով Ֆլորենցիայում (Իտալիա)։ Ըստ նրա Vogue ամսագրին հարցազրույցի՝ նա պլանավորել էր աշխատել իր եղբոր հետ գրասենյակում, բայց նա եղբոր համար ավելի արժեքավոր էր որպես քննադատ և խորհրդատու։ Չնայած նրա կապվածությունը եղբոր ձեռնարկությանը, նա միևնույն է մտավ նորաձևության աշխարհ։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ տարի և 3 օր Ջիանիի մահից անց՝ 1997 թվականի հուլիսի 15-ին, Դոնաթելան կազմակերպեց իր առաջին կուտյուր ցուցահանդեսը Hôtel Ritz Paris հյուրանոցում։ Նա իր բեմահարթակը ստեղծեց հյուրանոցի լողավազանի վրա, ինչպես անում էր իր եղբայրը, բայց այս անգամ թափանցիկ ապակով։ Այժմ նա վերահսկում է տասնյակ հավաքածուների արտադրությունը յուրաքանչյուր տարի։ Նրա ցուցահանդեսների մշտական այցելուներից են Էլթոն Ջոնը, Էլիզաբեթ Հարլին, Ռակեմ Յանգը, Քեթրին Զետա-Ջոնսը և Քեյթ Մոս։ Անգամ Արքայազն Չարլզը այցելել է նրա երեկույթներին։

Նա իր հայտնի ընկերներին, ինչպիսիք են, օրինակ՝ Lil’ Kim-ը, Ջենիֆեր Լոպեսը, Մադոննան, Քրիստինա Ագիլերան, Քորթնի Լավը, Դեմի Մուրը, Բեյոնսեն, Ջենյուարի Ջոնսը և Լեյդի Գագան, բարձր և պատվավոր համարների շապիկների դեմքն է դարձնում։

Բարեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա Elton John AIDS Foundation-ի հովանավորն է[6]։

2010-ին նրա բարեգործությունների շնորհիվ նա ստացավ մրցանակ Do Something With Style Award-ի կողմից։ Նա նոմինացվել է երեխաներին արվեստի պարագաներով ապահովելու համար[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա և իր նախկին ամուսինը՝ ամերիկացի մոդել Փաուլ Բեքը, ունեն երկու երեխա. դուստրը՝ Ալեգրա Վերսաչեն և զավակը՝ Դանիել Վերսաչեն։ 1996 թվականին Քեյթի Հորինը այցելելով նրանց Միլանի բնակավայր, այն նկարագրեց հետևյալ կերպ. «Այն շռայլ վայր էր, հյուրասենյակը զարդարված էր Վերսաչեի պատկերներով, բայց միաժամանակ շատ գեղեցիկ և կանացի էր»։ Կար ժամանակ, որ Դոնաթելան ընդունում էր թմրամիջոցներ և ծխախոտներ[8]։ Նրա աղջիկը՝ Ալեգրան, Դոնաթելայի եղբոր մահից հետո ժառանգեց իրենց բիզնեսի 50%-ը։

Ժողովրդական մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնաթելային Մայա Ռուդոլֆը պարբերաբար նմանակում էր «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուի ժամանակ։ Բայց նրանք իրականում շատ լավ ընկերներն են։

Դոնաթելան հաճախ կամեյոն դերեր է խաղում նորաձևության ֆիլմերում։ 2006 թվականին «Սատանան կրում է Պրադա» ֆիլմում նրա անունը պարբերաբար շեշտվում է[9]։

American Broadcasting Company«Տգեղ Բեթին» սերիալի ժամանակ Ջինա Գերշոնը Դոնաթելայի պարոդիան էր խաղում։

Դոնաթելայի լավագույն ընկերուհին՝ Լեդի Գագան, իր Artpop ալբոմից «Donatella» երգը նվիրել է նրան[10][11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Donatella Versace (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Kautz J. Encyclopædia Britannica
  4. Collins, Lauren (2007 թ․ սեպտեմբերի 24). «Mondo Donatella». The New Yorker: 158.
  5. «Versace Sale At $5.8B Valuation Would Make Heirs Allegra And Santo Billionaires, Donatella Still Out (Forbes.com)». Forbes Magazine. 2013 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. «Our Patrons - Elton John AIDS Foundation». Ejaf.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.
  7. «Do Something». Do Something. Վերցված է 2010 թ․ հուլիսի 15-ին.
  8. http://runway.blogs.nytimes.com/2013/10/04/why-fashion-films-are-usually-cartoons/?_php=true&_type=blogs&module=Search&mabReward=relbias%3Ar%2C%7B%221%22%3A%22RI%3A5%22%7D&_r=0
  9. «Donatella Versace | Designers & Brands - FashionTV Network». Fashiontv.com. 1955 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.
  10. Gael Fashingbauer Cooper (2013 թ․ սեպտեմբերի 5). «Double-take! Gina Gershon becomes an uncanny twin of Donatella Versace - Entertainment». TODAY.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.
  11. «Donatella Versace Approves of the Love Song Lady Gaga Wrote for Her». Fashionista.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.