Դոկտոր Դուլիթլ 3
Դոկտոր Դուլիթլ 3 անգլ.՝ Dr. Dolittle 3 | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ և կինոկատակերգություն |
Թվական | 2006 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռիչ Թորն[1][2][3][…] |
Պրոդյուսեր | Ջոն Դևիս |
Սցենարի հեղինակ | Հյու Ջոն Լոֆթինգ |
Դերակատարներ | Քայլա Փրեթ[1][2][3][…], Քրիստեն Ուիլսոն[1][2][4], Ջոն Էյմոս[1][2], Քելամ Ուորթի, Ջոն Նովաք, Չելան Սիմոնս, Նորմ ՄակԴոնալդ, Ուոլքեր Հովարդ[2][4], Ջեյմս Քըրք և Էքստազիա Սանդերս |
Երաժշտություն | Քրիստոֆեր Լեներց |
Կինոընկերություն | Davis Entertainment |
Տևողություն | 90 րոպե |
Նախորդ | Դոկտոր Դուլիթլ 2 |
Հաջորդ | Dr. Dolittle: Tail to the Chief? |
Դոկտոր Դուլիթլ 3, 2006 թվականի ամերիկյան ընտանեկան կատակերգություն։ Գլխավոր դերում խաղում է Քայլա Փրատտը որպես դոկտոր Դուլիթլի դուստր՝ Մայա Դուլիթլ։ Նրա հետ գլխավոր դերերում են Քրիստեն Ուիլսոնը որպես Լիզա Դուլիթլ և Նորմ ՄաքԴոնալդը, ով խոսում էր Լաքի շան ձայնով։
Սա դոկտոր Դուլիթլի շարքի երրորդ ֆիլմն է և առաջինը, որում չի խաղում Էդդի Մերֆին դոկտոր Դուլիթլի դերում կամ Ռեյվեն-Սիմոնեն Շարիս Դուլիթլի դերում, թեև նրանք հիշատակվում են ֆիլմում։
Ֆիլմի սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայայի կերպարը զարգացել է առաջին ֆիլմից։ Թեև նա այդ ժամանակ պարփակված անհատ էր, ով ավելի շատ հետաքրքրված էր իր գիտական նախագծերով, Մայան դարձավ սովորական դեռահաս։ Ինչպես իր քույր Շարիսը, նա ժառանգում է իրենց հայր Ջոնի հնարավորությունը խոսել կենդանիների հետ, ինչից հետո իր կյանքը բոլոր բնագավառներում թարսուշիտակ եղավ։ Նա նաև խնդիրներ է ունենում իր ծնողների հետ, մինչ իր ընկերները կարծում են, թե նա գժվել է։
Մինչ Ջոնը գնացել էր կենդանաբանական արշավների, Մայայի մայր Լիզան ուղարկում է իրեն (Լաքիի հետ) մի ռանչո "Դուրանգո" անունով, որպեսզի նա գտնի ինքն իրեն։ Ռանչոյի սեփականատերն են Ջադը (Ջոն Ամոս), և իր որդի Բոն (Ուոլքեր Հովարդ)։ Այնտեղ Մայան փորձում էր թաքցնել իր կենդանիների հետ խոսելու հնարավորություններ, բայց հետո օգտագործում է դրանք փրկելու "Դուրանգո"-ն հարևան ռանչոյի կողմից վերցվելուց։
Մայան սկզբից վախենում էր խոստովանել իր հնարավորությունների մասին, քանի որ կարծում էր, թե իր ընկերները իրեն կլքեն, բայց վերջիվերջո խոստովանում է։ Իր օգնությամբ, "Դուրանգո" ռանչոն մասնակցում է ռոդեոյի մրցաշարի 50,000$ շահումով, և հաղթում է այն։ Նաև, նա առաջին անգամ համբուրվում է Բոյի հետ և վերջապես շահում է նրա սիրտը։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քայլա Փրատտ որպես Մայա Դուլիթլ
- Չելան Սիմմոնս որպես Վիվիկա
- Քրիստեն Ուիլսոն որպես Լիզա Դուլիթլ
- Ջոն Ամոս որպես Ջադ
- Ուոլքեր Հովարդ որպես Բո
- Էքստասիա Սանդերս որպես Թեմմի
- Քալում Ուորֆի որպես Թայլեր
- Լյուչիանա Քարրո որպես Բրուքլին
- Դավ Քամերոն որպես Խմեր
- Նորմ ՄաքԴոնալդ որպես Լաքի
- Գարի Բիզի որպես Բուտչ
- Եվ ուրիշներ...
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://stopklatka.pl/film/dr-dolittle-iii
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.adorocinema.com/filmes/filme-109846/
- ↑ 3,0 3,1 http://www.filmaffinity.com/es/film173423.html
- ↑ 4,0 4,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=109846.html
- Դոկտոր Դուլիթլ 3 ֆիլմը IMDB-ում՝ http://www.imdb.com/title/tt0481513/?ref_=fn_al_tt_1
|