1881 թվականից սովորել է Պետերբուրգի համալսարանում, որտեղ ուսանողական կազմակերպությունների միջոցով միացել է հեղափոխական շարժմանը։ Դեռևս պատանի հասակից մասնակցել է օսմանյան տիրապետության դեմ բուլղար ժողովրդի ազգային–ազատագրական պայքարին։ 1878–1880 թվականներին սովորել է Օդեսայի ռեալական ուսումնարանում, այնուհետև՝ Պետերբուրգի համալսարանում։ 1883 թվականին Ռուսաստանում կազմակերպել է սոցիալ–դեմոկրատական առաջին խմբերից մեկը։ Բլագոևը սերտ կապ է պահպանել Գ․ Վ․ Պլեխանովի «Աշխատանքի ազատագրություն» խմբի հետ։ 1885 թվականին հեղափոխական գործունեության համար վտարվել է Ռուսաստանից։ Վերադառնալով Բուլղարիա՝ Բլագոևը ծավալել է մարքսիստական գաղափարների քարոզչություն։ 1891 թվականին Բլագոևի նախաձեռնությամբ ստեղծվել է Բուլղարական սոցիալ–դեմոկտրատական կուսակցությունը։ 1903 թվականին անջատվելով օպորտունիստներից՝ Բլագոևն իր համախոհների հետ ստեղծել է մարքսիստական սոցիալ–դեմոկրատական (տեսնյակների) կուսակցությունը, որը 1919 թվականին վերակազմվել է Բուլղարական կոմունիստական կուսակցության, և մասնակցել Կոմինտերնի հիմնադրմանը։ Բլագոևը հեղինակ է փիլիսոփայական, տնտեսագիտական և Բուլղարիայի նորագույն շրջանի պատմությանը վերաբերող աշխատությունների[4]։
↑Linden, Marcel van der, and Jürgen Rojahn. The Formation of Labour Movements, 1870-1914: An International Perspective. Contributions to the history of labour and society, v. 2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 450)։