Դիլիպ Կումար
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1922[1] |
---|---|
Ծննդավայր | Փեշավար, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 7, 2021[2] (98 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան[3] |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստան |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և քաղաքական գործիչ |
Ամուսին(ներ) | Սաիրա Բանու[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Դիլիպ Կումար (հինդի दिलीप कुमार, իրական անունը՝ Մուհամմադ Յուսուֆ Խան, դեկտեմբերի 11, 1922[1], Փեշավար, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 7, 2021[2], Մումբայ, Հնդկաստան[3], Բրիտանական Հնդկաստան), հնդիկ դերասան, պրոդյուսեր և քաղաքական գործիչ։ Արժանացել է Հնդկաստանի Պադմա Բհուշան (1991 թ.) և Պադմա Վիբհուշան (2015 թ.) բարձրագույն քաղաքացիական պարգևներին և հնդկական կինոյի հայր համարվող Դադասահեբ Փհալկեի անվան՝ կինոյի ասպարեզում բարձրագույն պարգևին (1994)։ 2000-2006 թվականներին եղել է Հնդկաստանի խորհրդարանի (Ռաջյա սաբհա) վերին պալատի անդամ։ Նա առաջին հնդիկ դերասանն էր, ով 1954 թվականին արժանացել է Filmfare Awards մրցանակին՝ տղամարդու լավագույն դերի համար։ Այդ մրցանակին արժանացել է ութ անգամ։ Քննադատները Դիլիպ Կումարին համարում են որպես մեծագույն դերասան՝ Բոլիվուդի պատմության մեջ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիլիպ Կումարը ծնվել է ներկայիս Պակիստանի տարածքում գտնվող Փեշավար քաղաքում։ Այժմ նրա տանը շնորհվել է մշակութային ժառանգության օբյեկտի ստատուս։ Նա ընտանիքի 13 երեխաներից հինգերորդն էր։ Հայրը մրգավաճառ էր և ուներ մրգատու այգիներ։ Մի քանի տարի անց ընտանիքը տեղափոխվել է Դեոլալի անունով փոքրիկ քաղաքը, որտեղ Դիլիպ Կումարը սովորել է դպրոցում։ 1930-ական թվականներին ընտանիքը կրկին տեղափոխվել է, այս անգամ Բոմբեյ, որտեղ նա սովորել է դպրոցում՝ ծնունդով մեկ այլ փեշավարցու՝ Ռաջ Կապուրի հետ միասին։
Ուսումն ավարտելուց հետո նա ապրում էր Պունայում, որտեղ ուներ ճաշարան և զբաղվում էր չրերի մատակարարմամբ։ 1943 թվականին «Bombay Talkies» ստուդիայի սեփականատեր դերասանուհի Դևիկա Ռանին, տեսնելով Դիլիպ Կումարին, հրավիրել է նրան նկարահանվելու «Ծովային մակընթացություն» ֆիլմում։ Ցանկանալով թաքցնել հորից իր կապը կինոյի հետ, նա բանաստեղծ Պանդիտ Նարենդրա Շարմայի առաջարկով վերցրել է Դիլիպ Կումար բեմական անունը։
Առաջին հաջողակ ֆիլմը 1947 թվականին նկարահանված «Լուսատտիկը» ֆիլմն էր, որտեղ նրա խաղընկերուհին պակիստանյան դերասանուհի և երգչուհի Նուր Ջեհանն էր։ Դիլիպ Կումարի համար որոշիչ էր 1949 թվականին նկարահանված «Համբավ» ֆիլմը, որտեղ նրա խաղընկերներն էին Ռաջ Կապուրն ու Նարգիսը։ Քննադատների և հանդիսատեսների շրջանում սկիզբ առած բանավեճերը՝ թե ով էր ավելի լավ խաղում իր դերը, հանգեցրին նրան, որ Դիլիպ Կումարը հետագայում հրաժարվեց հանդես գալ Ռաջ Կապուրի հետ միասին միևնույն ֆիլմում։
Դերասանի համար առավել հաջողակ էին 1950-1960-ական թվականները։ 1970-ական թվականներին լույս տեսած մի քանի անհաջող ֆիլմերից հետո, որոշ ժամանակ նա դադարեց նկարահանվելուց, սակայն 1980-ական թվականներին Բոլիվուդի երկնակամարում կրկին փայլեց Դիլիպ Կումարի աստղը։ Վերջին անգամ նա նկարահանվել է 1998 թվականին՝ «Ամրոց» ֆիլմում, որտեղ հիանալիորեն կերտել է երկվորյակ եղբայրների կրկնակի դերը։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիլիպ Կումարը բուռն սիրավեպ է ունեցել մի քանի ֆիլմերում իր խաղընկերուհի Մադհուբալայի հետ։ Այդ սիրավեպն ավարտվել է «Մեծ Մողոլը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։
1966 թվականին ամուսնացել է դերասանուհի Սայրա Բանուի հետ։ Ամուսնական կյանքի ընթացքում նրանք երեխաներ չեն ունեցել։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1947 | Լուսատտիկը | Jugnu | Սուրաջ |
1948 | Տոնավաճառ | Mela | Մոհան |
1948 | Նահատակը | Shaheed | Ռամ |
1948 | Այն կողմում | Nadiya Ke Paar | - |
1948 | Անկրկնելի սեր | Anokha Pyar | Աշոկ |
1948 | Պատիվ | Ghar Ki Izzat | Չանդա |
1949 | Համբավ | Andaz | Դիլիպ |
1949 | Ցող | Shabnam | Մանոջ |
1950 | Յոգուհին | Jogan | Վիջայ |
1950 | Հայրական տուն | Babul | Աշոկ |
1951 | Հանդիպում | Deedar | Շամու |
1951 | Իրարանցում | Hulchul | Կիշոր |
1951 | Տարանա | Tarana | դոկ. Մոտիլալ |
1952 | Անսիրտը | Sangdil | Շանկար |
1952 | Անարգանքի դրոշմը | Daag | Շանկար |
1953 | Հպարտություն | Aan | Ջայ Տիլակ |
1953 | Պարտություն | Shikast | Ռամ Սինգհ |
1953 | Արահետ | Foot Path | Նոշու Շարմա |
1954 | Ամար | Amar | Ամարնաթհ |
1955 | Դևդաս | Devdas | Դևդաս |
1955 | Ազադ | Azaad | Ազադ, Աբդուլ Ռահիմ Խան |
1957 | Նոր դար | Naya Daur | Շանկար |
1958 | Հրեուհին | Yahudi | Շեհզադա Մարկուս |
1958 | Մադհումատի | Madhumati | Անանդ, Դևեն |
1959 | Կոչ | Paigham | Ռատան Լալ |
1960 | Մեծ Մողոլը | Mughal-E-Azam | արքայազն Սալիմ |
1960 | Կոհինուր | Kohinoor | արքայազն Դևենդրա |
1961 | Գանգա և Ջամնա | Gunga Jumna | Գունգարամ |
1964 | Դավադրություն | Leader | Վիջայ Կհաննա |
1967 | Ռամն ու Շյամը | Ram Aur Shyam | Ռամ, Շյամ |
1968 | Հեղափոխություն | Sunghursh | Կունշան Պրասադ, Բաջռանգի |
1968 | Մարդը | Aadmi | Ռաջեշ |
1972 | Սիրո պատմություն | Dastaan | Դիվան Անիլ Կումար |
1973 | Գոպի | Gopi | Գոպիռամ |
1976 | Ճակատագրից չես փախչի | Bairaag | Կայլաշ, Բհոլենաթհ, Սանջայ |
1981 | Այրվող սիրտը | Kranti | Սանգա, Կրանտի |
1982 | Շակտի | Shakti | Աշվինի Կումար |
1982 | Ամենակարողը | Vidhaata | Շամշեր Սինգհ |
1983 | Սևագործ բանվորը | Mazdoor | Դինանաթհ Սաքսենա |
1984 | Ջահ | Mashaal | Վինոդ Կումար |
1984 | Դաժան աշխարհ | Duniya | Մոհան Կումար |
1986 | Կարմա | Karma | Վիշվա Պրատապ Սինգհ |
1989 | Վրեժ` օրենքի անունից | Kanoon Apna Apna | Ջագատ Պրատապ Սինգհ |
1990 | Հրե գետը | Aag Ka Dariya | - |
1990 | Հարգելին | Izzatdaar | Բրահմ Դատ |
1991 | Վաճառականը | Saudagar | Վիրու Սինգհ |
1998 | Ամրոց | Qila | Ջագանաթհ Սինգհ, Ամարանաթհ Սինգհ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Legendary actor Dilip Kumar passes away at 98
- ↑ 3,0 3,1 3,2 Dilip Kumar Death News Live Updates // CNN-News18 — Noida: 2021.
- ↑ https://www.hindustantimes.com/bollywood/dilip-kumar-and-saira-banu-are-not-celebrating-their-wedding-anniversary-this-year-we-lost-two-of-our-brothers/story-q8H4ywaVm9zgqOkkCwTQFO.html
- ↑ http://timesofindia.indiatimes.com/india/Advani-Amitabh-Bachchan-Dilip-Kumar-get-Padma-Vibhushan/articleshow/46014726.cms
- ↑ http://www.rediff.com/news/1999/jul/11dilip.htm
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 92nd birthday of Dilip Kumar celebrated in his hometown Peshawar Արխիվացված 2014-12-13 Wayback Machine
- Dilip Kumar House to be conserved
- Iconic Dilip Kumar turns 90 today
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիլիպ Կումար» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 11 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Հուլիսի 7 մահեր
- 2021 մահեր
- Մումբայ քաղաքում մահացածներ
- Պադմա Բհուշան շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հնդիկ դերասաններ
- Հնդիկ կինոռեժիսորներ
- Հնդիկ պրոդյուսերներ
- Հնդկաստանի քաղաքական գործիչներ
- Հնդիկ կինոդերասաններ
- Հնդիկ սցենարիստներ
- Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ
- Բեմական կեղծանուններ